Երևան
12 °C
Ամենատարբեր մեկնաբանությունների արժանացավ իմ այն քայլը, որ փորձեցի ցույց տալ, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իրենց առողջությանը: Ինձ մեղավորների փնտրտուքի մեջ են մեղադրում, բայց դրանից ավելի անհեթեթ մեղադրանք չկա: Ես ո՞նց կարող եմ մեղավորներ փնտրել, եթե ես ինքս վարակվել եմ կորոնավիրուսով ու վարակել ընտանիքիս:
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ երեկվանից արված մոնիթորինգը ցույց է տալիս, որ ՀՀ-ի ամենամեծ խնդիրն այս իրավիճակում բանկերն ու «Հայփոստ»-ի բաժանմունքներն են: Ես խոսել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ, հանձնարարականներ են տրվել տեխնոլոգիական նախարարությանը, բայց այստեղ այլ խնդիր կա. մենք ամեն տեղ ոստիկաննե՞ր կանգնեցնենք: Այո՛, իրենց աշխատանքի մասն էլ կա, երեկ ես շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել ՀՀ ոստիկանապետի հետ, ԱԱԾ ղեկավարի հետ:
Արցախի նախագահի ինաուգուրացիայի արարողությունն են անընդհատ պտտում-պտտում, դա օրինակ բերում: Դա եղել է Արցախում, Արցախում ոչ մի օրենք չի խախտվել, դա եղել է պաշտոնական միջոցառում, կանոնները պահպանվել են:
Սա առողջապահության նախարարության խնդիրը չէ արդեն: Նախարարությունն անում է ամեն ինչ, մի բան էլ՝ ավելի: Ես ո՞նց անեմ, «սպեցնզը» հանեմ, ժողովրդին ծեծ ու ջարդով տանեմ տնե՞ր: Ես այդպես չեմ կարող, պետք է դուբինկաներով պահե՞նք, էդպես վարվում են հանցագործ շրջանակների հետ, սեփական ժողովրդի հետ ես ո՞նց էդպես վարվեմ: «Մեյմանդարում», օրինակ, գիշերը ոստիկանական գործողություն է եղել, շուրջ 3 տասնյակ մարդ է բերման ենթարկվել, եւ կլինեն քրեական պատասխանատվության ենթարկվողներ: Մենք ասում ենք՝ պահեք կանոնները, որպեսզի չմահանանք, պահեք կանոնները, որպեսզի բոլորիդ անվտանգությունը չվտանգվի:
Հունիսի 1-ին եղել են քաղաքապետարաններ, որոնք միջոցառումներ են կազմակերպել իրենց համայնքի երեխաների համար: Քաղաքացիները իրար պետք է ամոթանք տան, կանոնները չպահպանելու համար իրար սաստեն:
Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաեւ ժողովուրդը, եթե մեղավոր է ժողովուրդը, ուրեմն մեղավոր է նաեւ կառավարությունը, մենք մի ամբողջություն ենք, մի մարմին ենք, լավն ենք, թե վատը, էս ենք:
Ես հավատում եմ մարդուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ու հավատում եմ, որ հաղթահարելու ենք ամեն ինչ:
Մենք լավ ենք, մեզ բոլորիս մոտ դեռեւս ասիմպտոմ վիճակ է, բայց կարող է ամեն պահի մի բան փոխվել: Եթե ես վարակվել եմ, ուրեմն մի բան սխալ եմ արել: Եթե ես վատանամ, ուրեմն բոլորով պիտի մահանա՞նք, եթե ես մահանամ, բոլորով մահանա՞նք: ՏԻՄ-եր, բանկեր, շուկաներ, ամեն տեղ չի պահպանվում մի բան: Մեզ ասում են՝ ուղարկել են տուն, չեն բուժում, բայց որտե՞ղ բուժենք:
Գլորիայում արդեն 36 դեպք կա հաստատված: Ամեն տեղ ինչպե՞ս վերահսկենք, մտնենք «սպեցնազով» հսկե՞նք, ծեծե՞նք, ինչի՞ համար ծեծենք, որ մարդիկ իրենց կյանքին լուրջ չե՞ն վերաբերվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում2 արծաթե և 1 բրոնզե մեդալ. Հայաստանի ազատոճայինները 5-րդն են ԵԱ թիմային հաշվարկում. լուսանկարներ
Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվել է բնություն. նրան վաճառելու հայտարարություն է եղել
Հայաստանում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ. դրանք արտառոց չեն. ՊՆ
Օլիվիե Դըկոտինյին ընդունել է հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին
Նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև
Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել. Ալիևը դա անվանել է իր «ձեռքբերումը»
Զվարթնոցի կամրջի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Լեքսուս»-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Նոր հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. մանրամասներ
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն արցախցիների վրան են այցելել, ԶԼՄ-ների համար փակ քննարկում ունեցել
Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան
Ես հրաժարական չեմ ներկայացնելու․ Դավիթ Առուշանյան
ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները
Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին
Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
Մարդ 30 տարի փարոս է ստանում. վարչապետը հանձնարարել է պարզել` քանի մարդ է տասնյակ տարիներ փարոսի համակարգում
«Նիսսան Մարչ»-ը կոտրել է գազատարն ու հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է
Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի «մնացել» եմ նույն դասարանում. Փաշինյան
Նոր Գեղիի ու Բյուրեղավանի քոլեջները կմիավորվեն. սպասվում է օպտիմալացման գործընթաց
Էջմիածնում հիմնանորոգվում են մի շարք շենքերի բակային տարածքներ. տեանյութ
Բացահայտվել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության 800 միլիոն դրամի թերհայտարարագրման դեպք
Ծրագիրը չի գործում. Նիկոլ Փաշինյանը՝ «խելացի անասնաշենքերի» մասին
Դատախազությունը պահանջում է վառելիք ներկրող ընկերության սեփականատիրոջից բռնագանձել 14 գույք, 59 մլն դրամ
Օտարերկրյա ֆիլմարտադրողները ՀՀ-ում ֆիլմ նկարահանելու դեպքում ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձ կստանան
Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայր
Թրամփը հայտարարել է՝ անհրաժեշտ դեպքում պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, շուրջ 6 մլրդ դրամ
Լիբանանում ծեծի են ենթարկել հայ արվեստագետի. «Արևելք»
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Շենգավիթի դատարանում նիստի ժամանակ մահացել է 51-ամյա դատական կարգադրիչը. նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրան-Հայաստան զnրավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է. ԻՀՊԿ պաշտոնյա
Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք առանցքային ոոլորտներում արձանագրված բարեփոխումները
Շրջանների մեծ մասում տեղացել են «ցեխային անձրևներ». ի՞նչն է պատճառը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Երևանում գողություն կատարելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել
ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար
Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT