Երևան
12 °C
Նոր վիրուսը՝ COVID-19-ը, դեռեւս չի նահանջում, ավելին՝ շատանում են վարակի մասին միֆերն ու կեղծ լուրերը։
Երեւանի պետական բժշկական համալսարանի մասնագետներն այսօր անդրադարձել են շրջանառվող միֆերին՝ ներկայացնելով գիտական հաստատված տեղեկատվություն։ Ստորեւ առանձացրել ենք մի շարք օրինակներ։
Դիմակը պաշտպանո՞ւմ է
Դիմակները չեն պաշտպանում, այլ նվազեցնում են վարակվելու ռիկսը։ Այն կրելու դեպքում ավելի դանդաղ է տարածվում վիրուսը։ Ստացվում է՝ ժամանակ ենք շահում, իսկ այդ ընթացքում հնարավորություն է տրվում առողջապահությանը բուժել հիվանդներին։
Ինչպես նշեց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Մերի Տեր-Ստեփանյանը, եթե պացիենտը եւ խնամողը երկկողմանի կրում են դիմակ, նրանց շփումը դառնում է նվազ ռիսկային, եթե մի կողմը՝ միջին ռիսկային, շատ բարձր ռիսկային է համարվում առանց դիմակի 15 րոպեից ավելի շփվելը։
Իրենց առողջ զգացող մարդիկ նույնպես պետք է կրեն, քանի որ հնարավոր է՝ անախտանիշ վարակված լինեն եւ տարածեն վարակը։
Բուհի համամաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանի դիտարկմամբ՝ բաց տարածքում վարակվելու հավականակությունը քչանում է, սակայն այսպես, թե այնպես մարդն ընթացքում մտնելու է որեւէ փակ տարածք։ Ստացվում է՝ պիտի շարունակ հանի-դնի դիմակը, ինչը սխալ է, ավելի լավ է՝ միանգամից դնի ու չհանի։
Ինչպե՞ս կրել ձեռնոց
Ձեռնոցները մեկ անգամյա օգտագործման են, դրանք պետք է կրել կարճ ժամանակով՝ հպումը առավել նվազեցնելու համար, այսինքն՝ որեւէ տեղ հպվելիս կրել, այնուհետեւ դեն նետել։ Երկար կրել խորհուրդ չի տրվում․ կեղտոտ ձեռնոցը դեպքին հպելով՝ հակառակ էֆեկտ կլինի։ Դրանք ալկոգելով կամ այլ ախտահանիչ նյութերով չի թույլատրվում մաքրել․ դրանք նախատեսված են ձեռքերի համար կոնկրետ։
Անախտանիշ չունեցողները դեղեր կարո՞ղ են խմել
Մասնագետները խորհուրդ չեն տալիս ինքնաբուժությամբ զբաղվել․ խմել վիտամիններ կամ տարբեր վիրուսների ժամանակ օգտագործվող դեղեր։
ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանի խոսքով՝ բուժում են վիրուսի առաջացրած բարդությունները։ Եթե դրանք չկան, բուժում չի նշանակվում։ Դեռեւս չկա դեղամիջոց, որ ազդի անմիջապես վիրուսի վրա եւ դուրս բերի այն օրգանիզմից։
Ներկանների պարզաբանմամբ՝ վիտամին D-ն դերակատարություն ունի շնչառական վարակների պաշտպանության գործում, սակայն կոնկրետ կորոնավիրուսի դեպքում դա սոսկ վարկած է։ Այժմ հետազոտություն է արվում, մինչեւ ապացուցումը չի կարելի կիրառել։
Բարձր իմունիտետ ունեցողներն ապահովագրվա՞ծ են
Թեեւ առողջ ապրելակերպը ճիշտ է եւ գովելի, սակայն COVID-19-ից ոչ ոք ապահովագրված չէ, բացի այդ այնպիսի մարդիկ չկան, որ բոլոր հիվանդությունների համար բարձր իմունիտետ ունեն։
Ի՞նչ կապ կա Կավասակիի սինդրոմի եւ COVID-19-ի միջեւ
Մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանի խոսքով՝ Կավասակիի սինդրոմը նորություն չէ, այն տարբեր հիվանդությունների հետեւանքով միջին տրամաչափի անոթների բորբոքում է։
Այս տարի ապրիլին տարբեր երկրներ սկսեցին ահազանգել, թե այս սինդրոմի դեպքերը շատացել են, եւ բոլոր երեխաների մոտ արձանագրվել է նաեւ կորոնավիրուս։
Մասնագետը նշեց, որ հնարավոր է՝ վիրուսն իսկապես բարձրացնում է Կավասակիի ռիսկերը, բայց պետք է ընդգծել, որ երեխաների դեպքում COVID-19-ի վարակվածությունը բարձր չէ։
Հետագայում արդյոք հիվանդությունը կարո՞ղ է նոր բարդացումների տեղիք տալ, քանի որ առկա է նաեւ կորոնավիրուս, առայժմ դժվար է ասել։ Այլ երկրներում հիմնականում երեխաներն ապաքինվել են։
Մահերն իրականում Հայաստանում շա՞տ են
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս վիրուսից մահացածների թվի վերաբերյալ տվել է ցուցում․ գրանցել այն մահերը, որոնք այս կամ այն կերպ կապված են կորոնավիրուսի հետ, եթե չկա ակնհայտ տրավմա։
Ներկաների բնորոշմամբ՝ COVID-19-ից մահացությունը թեեւ ավելի բարձր է, քան այլ նմանատիպ վարակներինը, պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք՝ երկրում պոպուլիացիայի տարիքային կազմը, խրոնիկական հիվանդություններ ունեցողների տեսակարար կշիռը, առողջապահական համակարգի պատրաստված լինելն ու մահերը գրանցելու տարբեր մոտեցումները։
ՀՊԲՀ հանրային առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադեւոսյանի խոսքով՝ Չինաստանի քաղաք Ուհանում եւ Բելգիայում նույն թվաքանակով վարակվածների դեպքում մահացության գրանցված թվերը տարբեր էին, Բելգիայում շատ ավելի մեծ թիվ էր նշվում։ Սա չի նշանակում, թե այնտեղ ավելի վատ են կարողանում իրավիճակը հաղաթահարել, պարզապես կան գրանցման մոտեցումների մեծ տարբերություններ։
Մեզ մոտ մահաբերության ցուցանիշն աճում է, բայց խայտառակ չէ։ Թվերից խուճապի մատնվել պետք չէ, սակայն զգուշանալ անհրաժեշտ է։
Վիրուսը մի՞ֆ է
Այս հարցը եւս տեղ գտավ մասնագետների քննարկման ժամանակ։ Բավական վրդովված պատասխանեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Ըստ նրա՝ առողջապահությունում զգույշ պետք է լինել ծայրահեղ կարծիքներից, եւ այն ցինիզմի չվերածել։ Երբ վերակենդանացման բաժանմունքները լեփ-լեցուն են, բուժաշխատողները 2 ամիս շարունակ տառապանքով եւ քրտինքով կարողանում են առողջություն վերադարձնել, այն պահերին էլ, երբ չեն կարողանում, այդ քրտինքին նաեւ արցունքի կաթիլներն են միանում, չի կարելի քննարկման առարկա դարձնել այս հարցը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում
Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ
Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին
ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան
Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ
Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ
Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ
Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ
Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև
ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է
ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին
ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին
Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան
Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում
Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի
Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա
Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ
Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ
Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ
Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն
ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում
Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին
Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների
Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT