Երևան
12 °C
Եվ այսպես, կորոնավիրուսի տարածման տեմպերով Հայաստանը հայտնվեց համաշխարհային «առաջատարների» ցանկում, ու իրավիճակի բարելավման նախանշաններն առայժմ չեն երեւում։ Այս իրավիճակի համար պատասխանատու ենք բոլորս, եւ առաջին հերթին՝ բնականաբար, իշխանությունները, որովհետեւ ընդհանրապես այդպես է՝ երկրում կատարվող ամեն ինչի թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, եւ եթե ինչ-որ հարցում ձախողում կա, դրա թիվ մեկ մեղավորը նույնպես իշխանություններն են։ Համենայն դեպս մեր հանրային ընկալման մեջ այդպես է արմատավորված, ու դա այնքան էլ հեռու չէ իրողությունից։
Բայց համաձայնվեք՝ այսօր մեղավորներ փնտրելու ժամանակը չէ։ Դրա փոխարեն պետք է հաշվի առնել առկա իրողությունները եւ փորձել գոնե հիմա հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ այս ծանր իրավիճակից։ Ընդ որում՝ իշխանություններն ակնհայտորեն որոշակի դասեր քաղել են իրենց սխալներից, բայց եկեք անկեղծ լինենք՝ արդյո՞ք հանրությունը նույնպես դասեր քաղել է, եւ արդյո՞ք առօրյա կյանքում մարդկանց պահվածքը համապատասխանում է այն վիճակին, որում հայտնվել է Հայաստանը։ Խոսքն այն քաղաքական գործիչների մասին չէ, ովքեր հրապարակավ խորհուրդներ են տալիս Ադրբեջանի նախագահին, թե երբ է Հայաստանի վրա հարձակվելու ամենաճիշտ պահը (դեռ լավ է, որ հարձակման ամենահարմար ուղղություններն էլ ցույց չեն տալիս)։ Խոսքը շարքային քաղաքացիների մասին է։ Այո, մարդկանց վարքագծում որոշակի փոփոխություններ եղել են. հիմա դիմակ ու ձեռնոցներ կրողներն անհամեմատ ավելի շատ են, խանութներում էլ սոցիալական հեռավորությունը շատից-քչից պահպանում են։ Բայց...
Երեւանի բոլոր թաղամասերի բնակիչները հաստատ ամեն երեկո հրավառության ձայներ են լսում։ Պատկերացնո՞ւմ եք մարդու ինչ տեսակ պիտի լինի, որ երկրում, որտեղ օրական հարյուրավոր վարակվածներ ու նորանոր մահեր են արձանագրվում, որոշի տարբեր «օբյեկտներում» կամ թեկուզ իր բակում «սալյուտ խփել»։ Մարդկանց տրամադրությունը դեռ մի կողմ, բայց հասկանալի է, չէ՞, որ հազիվ թե մի քանի հոգանոց նեղ-ընտանեկան միջոցառման ժամանակ հրավառություն կազմակերպեն, այսինքն՝ յուրաքանչյուր այդպիսի «սալյուտ» շատ հստակ տեղորոշում է վարակի պոտենցիալ բռնկման հերթական օջախը։ Լավ, հասկացանք, ամենասկզբում կորոնավիրուսի շուրջ մի տեսակ անլուրջ-արհամարհական-կատակային վերաբերմունք կար (հիշում եք, չէ՞, հումորները՝ «կոռոնա կպնենք՝ էթանք Ծաղկաձոր»), բայց հիմա, երբ վիճակն աղետալի է, ոչ բոլորն են փոխել իրենց վերաբերմունքը, ու սա արդեն որեւէ տրամաբանական բացատրություն չունի։ Անգամ վարչապետն էր լուսանկար հրապարակել, թե ինչպես են երեւանյան բակերից մեկում երեխաների օրվա առթիվ ինչ-որ միջոցառում կազմակերպել ու տասնյակ երեխաների հավաքել իրար գլխի։ Ինչ դիմակներ, ինչ սոցիալական հեռավորություն... Ու դա եզակի դեպք չէր, տասնյակ բակերում նույն վիճակն էր։ Իսկ շրջաններում ընդհանրապես հազվադեպ կարելի է տեսնել պաշտպանիչ դիմակներով մարդկանց, դիմակներ կրողներին էլ տեղացիները մատնացույց են անում՝ «սրանք հաստատ Երեւանից են», ապա մեծահոգաբար թփթփացնում ուսերին՝ «ախպեր, մեր մոտերքը դրանից չկա»։ Չնայած՝ ի՞նչ պահանջես, եթե ԱԺ պատգամավորն է պաշտպանիչ դիմակին «նամոռդնիկ» անվանում (հետո՞ ինչ, որ համապատասխան արձագանքը չի ուշանում՝ կատակում են, թե «նրան ի՞նչ ա էղել, արխային խոսում ա, գիտի, որ վիրուսը մենակ մարդուց մարդու ա փոխանցվում»)։
Ինչեւէ։ Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ամեն ինչի մեղավորը միայն համաճարակին լուրջ չվերաբերվող շարքային քաղաքացիներն են։ Պետական կառույցներն էլ շատ լուրջ թերացումներ ունեն՝ պարեկային ծառայությունների հաճախ ձեւական աշխատանքից սկսած, առողջապահական համակարգով վերջացրած։ Եվ այդ կառույցների նկատմամբ հասարակության դժգոհությունները հիմնականում տեղին են։ Պարզապես լավ կլինի, եթե դիմացինի գործունեությունից դժգոհելուց առաջ մենք ինքներս ճիշտ անենք այն, ինչ պահանջվում է մեզանից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT