Երևան
12 °C
Երեկ համացանցում մի տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես են ոստիկանները դիմակ չկրելու համար մի քաղաքացու բավականին կոշտ մեթոդներով բերման ենթարկում։ Ու բնականաբար՝ ահավոր աղմուկ բարձրացավ։ Էլ «ոստիկանական բռնապետություն», էլ «ոչ իրավաչափ ուժի կիրառում», էլ «խոշտանգված քաղաքացի», էլ «մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում»... Ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել, թե ոչ՝ երեւի ծառայողական քննությունը կպարզի (եթե նշանակվի), բայց խոսքն այդ մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ ամենաշատը աղմկում են հատկապես նրանք, ովքեր շաբաթներ շարունակ իշխանություններին մեղադրում էին ձեւական կարանտինի համար ու հեգնում, թե այդ օրերին ոստիկանությունը բառիս բուն իմաստով անգործության էր մատնված, մինչդեռ հարեւան Վրաստանում, օրինակ, բակում նարդի խաղացողներին տուգանում էին համարյա հազար դոլարով։ Ճիշտ այսպիսի աղմուկ է բարձրացել նաեւ վարչապետի ֆեյսբուքյան էջում կարանտինային կանոնները չպահպանողների լուսանկարների հրապարակման առթիվ։ Ու դարձյալ՝ «մարդու իրավունքների ոտնահարում», «միջամտություն անձնական կյանքին» եւ այլն։
Սովորական պայմաններում բոլոր այդ քննադատություններն, իհարկե, տեղին կլինեին, բայց Հայաստանում նման բաներ են տեղի ունենում հենց այն պատճառով, որ հիմա սովորական պայմաններ չեն, երկրում արտակարգ դրություն է։ Սովորական պայմաններում մարդկանց լուսանկարներն առանց իրենց համաձայնության հրապարակելն էլ է անընդունելի, նարդի խաղացողներին տուգանելն էլ, այստեղ վիճելու բան չկա։ Բայց պատկերացրեք՝ պատերազմ է, թշնամին հարձակվում է, մեր զորքերն անտառի փեշին պաշտպանական ամրություններ են սարքում, ու հանկարծ հայտնվում են բնապահպանները՝ ահազանգելով, թե «ախր դա բարբարոսություն է, այդտեղ Կարմիր գրքում գրանցված սիզախոտ է աճում…»:
Համաձայնվեք՝ Հայաստանն այսօր մոտավորապես այդ վիճակում է, բոլորիս առաջնահերթ խնդիրը համաճարակի դեմ պայքարն է, ու եթե որեւէ միջոցառում կարող է թեկուզ կես տոկոսով նպաստել դրան՝ պիտի անենք դա։
Այո, Հայաստանը պայքարում է համավարակի դեմ, ու ցավոք՝ մեզանում սա վերածվել է մշակութաբանական, եթե կուզեք՝քաղաքակրթական առճակատման։ Ու ակնհայտ է, որ պայմանականորեն ասած՝ «Վլե» լսողներն, այո, դիմակ չեն դնելու, մեքենայի պատուհանից տոպրակով աղբը փողոց շպրտողները դիմակ չեն դնելու, դեռ մի բան էլ՝ «ղժժալու են» դիմակ դնողների ու սոցիալական հեռավորություն պահպանողների վրա։ Բայց իրավիճակն այնպիսին է, որ ահավոր բարձր ձայնով «Վլե» լսողն ուրիշների կյանքը չի վտանգում (ընդամենը մի քիչ նյարդայնացնում է, եւ վերջ), իսկ դիմակ չդնելով՝ կարող է սպառնալիք դառնալ շատերի առողջության համար։ Ու հիմա ի՞նչ, ստացվում է, որ նրանց սաստելը մարդու իրավունքների ոտնահարում է, իսկ նրանց անպատասխանատվության պատճառով հնարավոր տուժողները ոչ մարդ են, ոչ մարդու իրավունքնե՞ր ունեն։ Ինչո՞ւ պիտի տասնյակ կարգապահ քաղաքացիներ իրենց առողջությունը վտանգի ենթարկեն ինչ-որ մեկի պատճառով, որը համարում է, որ ինքը «ջոգող տղայ ա» ու վաղուց «բիթիյա» , որ «էս սաղ սութ ա, բիլգեյցն ու սոռեսն են արե, մըլիցեքն էլ մամենտը ջոգել են ու հավայի փող են աշխըտըմ»։
Մի խոսքով՝ ոստիկանությունն, այո, պարտավոր է կարգ ու կանոն հաստատել, այդ թվում՝ նաեւ կոշտ մեթոդներով։ Բնականաբար՝ բացառապես նրանց նկատմամբ, ովքեր այլ լեզու չեն հասկանում, եւ այդ չհասկանալն իր մեջ հանրային վտանգ է պարունակում։ Ավելին՝ եթե ոստիկանությունը նույն կերպ գործեր արտակարգ դրության առաջին շաբաթներին, մեծ հավանականությամբ՝ այսօր Հայաստանում համավարակային իրավիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Իսկ մարդու իրավունքների հովհարային պաշտպանները ճիշտ կանեն՝ մեկ-մեկ էլ կարգապահ քաղաքացիների իրավունքները պաշտպանեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT