Երևան
12 °C
Առավոտից Կենտրոն վարչական շրջանի Սարմենի փողոցի տարբեր հասցեների տներում ջուր է լցվում: Մարդկանց ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել ցայտաղբյուրի պես հոսող ջուրը տան տարբեր հատվածներից: Պայթել է Անտառային 41 հասցեի խողովակները:
Խնդրի մասին են բարձրաձայնել ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ու «Կանայք հանուն ժողովրդավարության» նախագահ Սյուզան Սիմոնյանը:
Բացի անհարմարությունից եւ առավոտից բան ու գործ թողած ջուր մաքրելուց բնակիչներից մի քանի տները բազմաթիվ կոսմետիկ վնասներ են արդեն կրել: Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ իրենց տուն ու բակ էլ է լցվում, բայց առավել տուժել է հարեւան՝ Սյուզան Սիմոնյանը:
«Մեծ մագիստրալային խողովակ է պայթել, մի թաղամաս ջրի տակ է գնում, մարդկանց տան պատի միջից ջուր է շատրվանով գալիս, իսկ Վեոլիա Ջուր / Veolia Armenia -ն առավոտից չի կարողանում վթարային ուղարկի, որ փակեն ջուրը։ Երեւի ավելի կարեւոր գործեր ունեն»,- ասաց Մարտիրոսյանը։
Սյուզան Սիմոնյանը արթնացել է տան մեջ ջրի ուժեղ խշշոցից: «Շուրջ 7 ժամ հոսող ջուրը չեն կարողանում կանգնեցել: Իմ տան վերեւում գտնվող Վեոլիայի մագիստրալը պայթել է եւ ջուրը մեծ հոսքով իջնում է դեպի Սարմեն փողոցի 78 եւ 78/2 տներ։ Իմ տունը մինչև ծնկներս ջուր է։ Սալիկապատված եւ նոր վերանորոգված տուն է: Այդ սալիկների տակից աղբյուրի նման ջուր է ժայթքում: Խորդանոցի նման բան ունեմ, խշշոց եկավ, մտա խորդանոց, տսենեմ՝ պատերից ցայտաղբյուրներ են: Մի քանի տեղից աղբյուրներ են հոսում, խոհանոցս ամբողջը ջրի մեջ, գալիս է դեպի ճաշասենյակ»,- պատմեց Սուզան Սիմոնյանը:
Վերջինիս խոսքով ՝ «Վեոլիա ջուր» զանգել է առավոտից, ժամը 9-ին կարողացել է կապ հաստատել, իսկ 11:30 նոր եկել են, բայց դեռ չեն կարողանում ջրի հոսքը կանգնեցնել: Միակ տեղը, որ անմիջապես արձագանքել է ԱԻՆ-ն է եղել:
Պայթել է Անտառայինի նորակառույցի դիմացի խողովակը, որի ջուրը քաղաքային մագիստրալ է՝ ջուր է մատակարարում քաղաքի տարբեր հատվածներ:
«Այդ հասցեում բոլորիս տները ջուր է լցվում, մերը երկու հարկանի տուն է, բայց բոլոր հարեւաններին էլ վնաս է եղել: Այդ ջուրը շիթի նման Անտառայինց իջնում է: Մի քանի տեղից ժայթքում, հարեւաններիս օգնությամբ այս պահին խողովակ ենք դրել, որով ջուրը հոսում է այգի, սա միակ ճանապարն է, որ տունն ամբողջությամբ ջրով չպատվի»,-ասաց նա:
ՀԳ. Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին դեռ չի հաջողվում կանգնեցնել ջրի հսկայակա շիթը։ «Վեոլիա, մտքովդ չի՞ անցնում ողջ շրջանի ջուրը փակել։ Պայթյունը այնքան հզոր է, որ որևէ կերպ կանգնեցնել հնարավոր չէ։ Սա աղետ է։ Սարմենի տները եւ Անտառային 41-ը վթարային են դառնում, հիմքերը վնասվում են, ինձ ԱԻՆ-ը արդեն արգելել է էլեկտրականություն ունենալ։ Տունս վտանգի տակ է, էլեկտրական լարերը կարող են պայթել։ Վեոլիա, պատասխսնատվության ես կանչվելու։ Աշխատողներդ մեզնից են գործիքներ ուզում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյուզան Սիմոնյանն ու տեսանյութ հրապարակել:
Տեսանյութ՝
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների՝ առանց նախապայմանների. Մեդինսկի
ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո
Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT