Պոլիկլինիկաների՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բժիշկներին եւս սոցիալական երաշխիքներ կտրվեն

Վարակի դեմ առաջամարտիկ բուժաշխատողներից շատերն այսօր աշխատում են մեկուսացված պայմաններում: Իհարկե, նրանք դա անում են իրենց մասնագիտական ու մարդկային հատկանիշներից ելնելով: Սակայն կառավարությո՞ւնն ինչ աջակցություն է ցուցաբերում բժիշկներին, ի՞նչ միջոցներ ու երաշխիքներ են տրամադրվում այն բուժաշխատողներին, որոնց Առողջապահության նախարարությունը հրավիրում է աշխատանքի. այս հարցերն այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ առաջարկելով հստակ սոցիալական երաշխիքներ տրամադրել «էքստրեմալ պայմաններում աշխատող» բժիշկներին:

«Այդպես էլ արվում է,- պատասխանեց վարչապետը,- այդ հարցը քննարկվել է մի քանի անգամ: Առայժմ պոլիկլինիկական համակարգում այդ հարցով վերջնական լուծում չունենք, բայց դա էլ առաջիկայում պատշաճ լուծում կստանա, որովհետեւ պոլիկլինիկաները նոր են ներգրավվել պրոցեսի մեջ եւ այդ համակարգում որոշակի ճշգրտումների կարիք կա: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հիվանդանոցային ծառայություններ մատուցող բժիշկներին, ամեն ինչ հենց այդպես էլ արվում է»:

«Ես խոսում եմ այն մասին, որ մենք հստակ ծրագիր ունենանք սոցիալական երաշխիքի, եւ ամսական հստակ նշված միջոցներ տրամադրելու տեսքով: Սա արդեն կհնչի՝ որպես սոցիալական երաշխիքի փաթեթ: Ոչ թե մենք տեղային տարբեր ձեւերով այդ հարցերին անդրադառնանք, լուծում տանք: Կարծում եմ՝ նման կարգավորման անհրաժեշտություն կա»,- արձագանքեց Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ իրենց հետ զրույցներում այդ խնդիրն են բարձրացրել նաեւ բժիշկներ:

«Իմ տեղեկությամբ՝ ներգրավված մասնագետները ստանում են բավական բարձր աշխատավարձ: Եթե Դուք կոնկրետ օրինակ ուղարկեք, կհասկանանք՝ ինչու է մարդու ընտանիքը սոցիալական խնդրի հետ բախվում, կլուծենք այդ հարցը: Ես բազմիցս նախարարին ասել եմ, որ կառավարությունն այս պայմաններում առողջապահական համակարգի համար ոչինչ չի խնայի, բայց իհարկե, որոշակի տրամաբանության շրջանակում»,- պատասխանեց Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2270 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները