Երևան
12 °C
Կառավարության հրաժարականը պահանջողների ցանկն առաջին հայացքից բավականին խայտաբղետ է՝ ԲՀԿ, Քոչարյանի կողմնակիցներ, ՀՀԿ, ՀՅԴ, Արթուր Վանեցյան եւ այլն, ու շատերի մոտ բնական հարց է առաջանում՝ ի՞նչն է, ի վերջո, միավորում այս...(հասկանալի է՝ բացի իշխանափոխություն իրականացնելու մոլուցքից)։
Գաղափարական ընդհանրության մասին, բնականաբար, խոսք լինել չի կարող. այդ ուժերի մեծ մասն ընդհանրապես գաղափարախոսություն չունի։ Անձնական ջերմ հարաբերությունների մասին նույնպես խոսելն ավելորդ է. ԲՀԿ-ականները հաստատ չեն մոռացել 2015-ի փետրվարը, երբ մանր ու միջին տրամաչափի հանրապետականները հրապարակավ նվաստացնում էին իրենց առաջնորդին, իրավապահներն էլ մի օրում տարբեր պատրվակներով ԲՀԿ հարյուրավոր ակտիվիստների ձերբակալեցին, հանրապետականներն իրենց հերթին երեւի չեն մոռացել, թե ինչպես էին դաշնակցականներն իրենց համարում «դալաններում ծեծ ուտելու» ենթակա, եւ այսպես շարունակ։
Մի խոսքով՝ զուտ մարդկայնորեն սրանք հաստատ միմյանց տանել չեն կարողանում։ Ու, վստահաբար, բոլորը միասին տանել չեն կարողանում Վանեցյանին։ Ուրեմն ի՞նչն է միավորում նրանց։
Առաջին հերթին միավորում է մռայլ ապագայի հեռանկարը՝ կապված նախկինում կատարած հանցագործությունների հետ։ Տեսանելի ապագայում այդ մարդկանց մեծ մասի ամենահավանական «կեցավայրը» կարող են դառնալ քրեակատարողական հիմնարկները, ու առանձնապես որեւէ նշանակություն չունի, թե ինչ հոդվածներով կդատվեն՝ կոռուպցիա, ապօրինի հարստացում, ընտրությունների կեղծում, թե որեւէ այլ ծանր հանցագործություն։ Ու քանի որ այդ սպառնալիքը բոլորի գլխին է կախված, դրա դեմ պայքարում էլ բոլորը բնազդորեն միավորվել են։
Իսկ երկրորդ «միավորող գործոնը» պետական համակարգի մասին միասնական պատկերացումն է։ Ըստ այդ պատկերացման՝ իշխանությունն ընդամենը երկիրը թալանելու եւ ահռելի հարստություն կուտակելու միջոց է, ով հաղթում է իշխանության համար պայքարում՝ նրա մերձավորներն անմիջապես մուլտիմիլիոնատերեր են դառնում, ու դա այդպես էլ պետք է լինի։ Ժողովուրդը, ըստ այդ «տեսլականի», պիտի մի կերպ ծայրը ծայրին հասցնի, ընտրությունների ժամանակ մի 5-10 հազար դրամով վաճառի իր ձայնը, արտերկրում սեզոնային աշխատանքով փող աշխատի եւ ուղարկի Հայաստան, զավակներին բանակ ուղարկի ու երկու տարի շարունակ հետեւներից սնունդ ու շոր ուղարկի, մեկ-մեկ էլ, եթե շատ է դժգոհ, կարող է միտինգ-բան անել (բայց եթե համը հանեց, թող չնեղանա)։
Արտաքին քաղաքականությունն էլ... Դե ի՞նչ արտաքին քաղաքականություն, պիտի մեզ խելոք պահենք, որ ռուսները մեզ լավ նայեն, գազը-բանը շատ չթանկացնեն, վարկ տան, որ այդ վարկով իրենցից զենք առնենք (որպեսզի պաշտպանվենք մեր հակառակորդից, որին հենց իրենք էլ զինում են), եւ ընդհանրապես մենք ո՞վ ենք, որ ինքնուրույն արտաքին քաղաքականություն ունենանք։ Մի խոսքով՝ «ինչ անկախություն, ինչ բան, այ ախպեր, էդ սաղ սութ ա»:
Եթե հաշվի առնենք ոչ թե վերամբարձ ճառերը, այլ կոնկրետ գործողությունները, ակնհայտ է դառնում, որ այսօր կառավարության հրաժարականը պահանջող բոլոր ուժերը հենց այսպես էլ պատկերացնում են Հայաստանի ապագան։ Այսինքն՝ պատկերացնում են այնպես, ինչպես, ըստ էության, եղել է իրենց օրոք։ Պարզ ասած՝ նրանց պատկերացրած ապագան անցյալի վերադարձն է։
Հասկանալի է, չէ՞, որ մեր պետականության մասին նման պատկերացումներ ունեցողները նաեւ արտաքին մեծ աջակցություն կունենան։ Եվ իսկապես էլ ունեն։ Բայց դա երեւի փոքր երկրների ճակատագիրն է՝ անկախության համար պետք է պայքարել ամեն օր՝ անկախ նրանից, թե ինչ կերպարանքով են ներկայանում հակառակորդները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT