Երևան
12 °C
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ապօրինություններ է հայտնաբերել Կոտայքի մարզի Առինջ համայնքում: Մասնավորապես, համայնքի պաշտոնատար անձինք գյուղատնտեսական նշանակության հողերի վրա կառույցներ են օրինականացրել, դրանք խախտումներով եւ օրենքը շրջանցելով օտարել, հողի նպատակային նշանակությունը փոխել որպես արտադրական շինություն:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ լրատվական ծառայությունը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, Նյու ՍՊ ընկերության հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականցնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են վերը նծված ընկերությանը։ Դրանից հետո վարձակալության տրամադրված 7.5 հա հողատարածքը, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ճանաչվել է ընկերության սեփականություն՝ դրա մասին անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
Նշված չարաշահումներից հետո նույն համայնքի պաշտոնատար անձինք, կրկին անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 7.5 հա հողատարածքին կից, շինություններով ծանրաբեռնված, 0.8147 հա գյուղանտեսական նշանակության հողամասը, առանց նպատակային նշանակությունը փոխելու և ընկերության կողմից ապօրինի կառուցված շինությունների օրինականացման ընթացքում օրենքով սահմանված գումարները չվճարելով, դրանք օրինականացնելուն օժանդակելու նպատակով, ներկայացնելով որպես շինություններով չծանրաբեռնված հողամաս, ուղղակի վաճառքի միջոցով օտարել են ընկերությանը։ Այնուհետև, համայնքի ղեկավարի որոշմամբ նշված հողի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական հողատեսքից փոխվել է արդյունաբերականի, որի արդյունքում համայնքի բյուջե չի մուտքագրվել 36.539.925 դրամ, իսկ 7.5 հա հողամասը, որպես գյուղական նշանակության հողատարածք ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանը չօտարելով, համայնքի բյուջե չի մուտքագրվել 2.925.000 դրամ։ Նույն հողատարածքն արդեն որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման ու այլ արտադրական նշանակության հողատարածք ընկերությանը չօտարելով՝ համայնքի բյուջե չի մուտքագրվել 339.300.000 դրամ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի և պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ միայն պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Առինջում 3 շենք-շինություն (ընդհանուր՝ 6665 քմ) եւ 5 հողամաս ունի (ընդհանուր՝ 30 հա)՝ համաձայն իր հայտարարագրի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink
Երևանը կմիանա «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը. կանջատվեն փողոցների լույսերը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 21-ին
Անկարայում և Իզմիրում արգելվել են բողոքի ցույցերը
Տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ կիրարկմանը նվիրված արտագնա երկրորդ հանդիպումը
Սահմանային կետերում ուժեղացրել ենք հսկողությունը և տասնյակ կիլոգրամներով թմրամիջոց հայտնաբերել. ՆԳ նախարար
ՎՏԲ-Հայաստան բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին
Մտահոգիչ են բնակարանային և տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների դեպքերը. ՆԳ նախարար
59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին
Վարչապետն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը
Մարդասիրական օգնություն տանող բեռնատարները Հայաստանից ուղևորվել են Սիրիա. լուսանկարներ
Լոռի և Արարատ. Սուրենյանը լուսանկարներով ցույց է տվել եղանակային տարբերությունը
Signal մեսենջերի վրա hարձակnւմ է. Սամվել Մարտիրոսյանը ասել է՝ ինչ անել
Ադրբեջանի ԱԳՆ-ն «նեղվել» է Միրզոյանի՝ գերիներին ազատ արձակելու մասին խոսքերից և յուրովի մեկնաբանել դրանք
Ադրբեջանի ԱԳՆ-ն ագրեսիվ հռետորաբանությամբ ու կեղծ շահարկումներով պատասխանել է Արարատ Միրզոյանին
Երևանում բախվել են BMW-ն ու «Մերսեդես»-ը. վերջինն էլ հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել գազոնի վրա
Կոստանյանը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին մարդասիրական առաքելության համագործակցության համար
Շրջանների զգալի մասում ձյան ինտենսիվ տեղումներ են սպասվում, Երևանում՝ անձրև ու ամպրոպ
Դիլիջանի և Պուշկինի ոլորանները բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց են
Առինջում 114 միլիոն դրամ արժեքով բնակելի տան նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ
Ադրբեջանական կողմի զորքերի տեղաշարժ չկա, գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ․ նախարար
Առևտրական գործունեություն իրականացնողները 1-ին և 2-րդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից
Եթե որևէ բան եղած լիներ, անհանգստություն կլիներ․ Սոթքի վարչական ղեկավարը՝ ինտեսիվ կրակոցների լուրերի մասին
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվության արշավը. ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք»-ով ԲԿ է տեղափոխվել 14-ամյա տղա
2024-ին պահպանվել է հարաբերականորեն կայուն օպերատիվ իրադրություն. նախարար
Վլադիմիր Պուտինը Սերգեյ Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն շքանշանով
Մեսրոպ Առաքելյանը ստահոդ լուր է տարածել. Սոթքի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներ չեն եղել
ՆԳՆ-ն հերքում է ՀՀ-ում վրացական պետհամարանիշերի զանգվածային գողության վերաբերյալ տարածված տեղեկությունները
Սպիտակ քաղաքի ցուցանակի մոտ մեքենան շրջվել է՝ հայտնվելով դաշտում
Թրամփը հայտարարել է հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ Կիևի հետ համաձայնագրի մոտալուտ ստորագրման մասին
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ տեղեկություններ հրապարակելուց
Բան չի փոխվել, նույն ընդդիմությունն է՝ ժողովրդին ժեխ ու թուրք անվանող, հարիֆի տեղ դնող ու քվե գողացող. Չախոյան
Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոցը հիմնանորոգված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հաճելի է տեսնել ՀՀ քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ավանդույթների պահպանման գործում. վարչապետ
Սպիտակի ոլորանները բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց են
Մարտի 21-ը Դաունի համախտանիշ ունեցող երեխաների օրն է
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է արվել
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT