Երևան
12 °C
Որքանով հիշում եմ, խուզարկությունը, որ եղել է այլ գործով, այլ մարմնում եղել է ամիսներ առաջ՝ փետրվարին կամ՝ ավելի շուտ։ Ինձ՝ որպես քաղաքական մարդու, հետաքրքիր է, թե ինչո՞ւ չեկաք փետրվարին Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությամբ։ Եթե փետրվարին գայիք, ես ձեզ ընդհանրապես հարց չէի տա։
Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշմամբ միջնորդագրի քննարկման ժամանակ։
Մարուքյանը նաեւ հայտնեց, որ 2017 թվականի ընտրությունների արդյունքներով «Ելք» դաշինքն ընդունեց հայտարարություն, որում ասվեց, որ, չնայած նրան, որ զանգվածային ընտրակաշառքներ են բաժանվել ՀՀ-ում, ընտրական տեղամասերում իրենց հաջողվել է արձանագրել իրենց տրված քվեները։ «Սակայն մենք, չունենալով այդ զանգվածային ընտրակաշառքների մասին ապացույցներ, չդիմեցինք ՍԴ։ Եվ այդ ժամանակ, այդ զանգվածային ընտրակաշառքները բաժանելու ժամանակահատվածում դուք եղել եք գլխավոր դատախազ։ Հիմա որոշակի դիսկոմֆորտի հարց կա»,- ասաց Մարուքյանը։ Ըստ նրա՝ այդ դիսկոմֆորտը կապված է նրա հետ, որ այդ ժամանակ օրը ցերեկով մարդիկ զանգվածաբար հերթ էին կանգնում, որ փող ստանային՝ ընտրություններին մասնակցելու համար։ «Հիմա անցել է 3 տարի, եկել ասում եք՝ գրասենյակում մի հատ թուղթ ենք գտել, դրանցով ոնց որ ընտրակաշառք է բաժանվել, ուզում ենք մի հատ քննենք»,- ասաց Մարուքյանն ու հնչեցրեց նաեւ երրորդ հարցը։
Նա հարցրեց, թե արդյոք կա՞ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանը անձամբ փող է տվել, որ ընտրակաշառք բաժանեն։ Մարուքյանի խոսքով՝ հիմա եթե խորհրդարանը թույլ տա կալանավորել Ծառուկյանին, քննելուց հետո պարզվի, որ Պողոսը, Պետրոսը եւ Մարտիրոսը փող են բաժանել, բայց Ծառուկյանը տեղյակ չէր, ի՞նչ պատասխան է տրվելու խորհրդարանին, որովհետեւ, ինչպես ասաց նա, սա «շըփթըփ» հարց չէ, ֆրակցիայի ղեկավարին կալանավորելու որոշում է։
Դավթյանը նախ պատասխանեց հարցին, թե ինչու չներկայացավ փետրվարին այս միջնորդագրով։ Նա ասաց, որ եթե փետրվարին գար միայն այդ փաստաթղթով, ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հարցադրումների պատասխանները չէր ունենա։ «Այդ ժամանակ պարոն Աբովյանը կբարձրաձայներ, իմ փաստարկները կլինեին շատ թույլ, դուք էլ կասեիք՝ էս ինչ-որ մեկի նկարած փաստաթուղթն է»,- ասաց Դավթյանն ու հավելեց, որ որպեսզի գնահատվեր ապացույցների բավարարություն, այս ամիսների ընթացքում տեղի են ունեցել քննչական եւ շատ ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ։
Նա նաեւ ասաց, որ առիթի դեպքում կհրապարակի ժամանակագրությունը, որտեղից արդեն տեսանելի կլինի, որ մինչեւ երեկ՝ միջնորդությունը մուտք անելու պահը, ձեռք էին բերվում առանցքային նշանակություն ունեցող ապացույցներ։
Հաջորդ հարցին, որ վերաբերում էր 2017 թվականին «Ելք» դաշինքի արած հայտարարությանը, Դավթյանը պատասխանեց՝ խոսքն ուղղելով Մարուքյանին։ Նա ասաց, որ Մարուքյանն իրավաբան է եւ պետք է այդ հարցի պատասխանը շատ լավ ունենա։ «Ես կարող եմ 3 տարի հետո եւս մեկ այլ հարցով գամ, որ այդ հարցը հնչի, որովհետեւ իմ գալը ժամանակագրության հետ չի կապված, իմ գալը կապված է ապացույցների հետ։ Հիմա այդ ապացույցները 3 տարի հետո ձեռք կբերվեն, տարի հետո ձեռք կբերվեն՝ այդ ժամանակ էլ ես գալու եմ»,- ասաց դատախազն ու անդրադարձավ նաեւ վերջին հարցին։ Ինչ վերաբերում է ուղիղ ցուցմունքին, Դավթյանն ասաց, որ միջնորդության մեջ նկարագրել է դա եւ կրկին ընթերցեց այդ հատվածը․ «Գագիկ Ծառուկյանն իրեն հրավիրել է, առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է համապատասխան անձանց, որոնք զբաղվում էին ֆինանսական միջոցներով»։ Դավթյանը նաեւ շեշտեց, որ իր հետագա՝ ավելի մանրամասն ցուցմունքի բացահայտման մեջ գումարային ծախսերի պարզաբանումները եւս տրված են։
Այնուհետեւ անդրադառնալով ցուցմունքի վերաբերյալ պատասխանին՝ Մարուքյանն ասաց, որ իր կարծիքով բացառված չէ իր նախանշած ելքը։ Նրա խոսքով՝ բացառված չէ, որ քննության արդյունքում կպարզվի, որ Ծառուկյանը տեղյակ չի եղել կաշառքի գործերից, ինչի արդյունքում կխայտառակվի մի ամբողջ խորհրդարան, որը թույլ է տվել կալանավորել խմբակցության ղեկավարի։
Մարուքյանը, անդրադառնալով նաեւ առաջին հարցին, թե ինչու սա չի եղել փետրվարին, հավելեց նաեւ, որ այդ ժամանակ չէր բացվի քաղաքական ենթատեքստի հարց։
Վերջում Մարուքյանը հարցրեց նաեւ, թե արդյոք խուզարկվե՞լ է ՀՀԿ-ի գրասենյակը, որովհետեւ հնարավոր է, որ այնտեղ նույնպես լինեն նմանատիպ փաստաթղթեր։
Դավթյանն ի պատասխան՝ ասաց, որ պետք չէ խորհրդարանին խայտառակ անելու խոսքով վախեցնել պատգամավորներին, խայտառակ անելու ոչինչ չկա։ «Մենք հիմա քրեադատավարական մի փուլում ենք, որտեղ լուծում ենք անձին մեղադրանք առաջադրելու հարցը։ Ձեր ասածով՝ այո՛, տեսականորեն ցանկացած այս փուլին հաջորդող փուլերում կարող է ելք լինել նաեւ, օրինակ, քրեական գործի վարույթի կարճվելը, բայց եթե դուք պատկերացնում եք, որ այստեղ պետք է կայացվի դատավճիռ, դա մեր օրենքից եւ տրամաբանությունից չի բխում։ Հակառակ դեպքում օրենքը կսահմաներ, որ դատավճիռ հրապարակելուց առաջ պիտի գա դատարանն ԱԺ-ում քննարկի, հետո համաձայնություն ստանա, որ մտնի, ազատ դատավճիռ կարողանա հրապարակի»,- ասաց Դավթյանը։
Նա նաեւ շեշտեց, որ ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ ցանկացած կուսակցության գրասենյակ պարտադիր եւ անխուսափելի կխուզարկվի դրա համար օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT