Երևան
12 °C
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 19-ի նիստում պատրաստվում է որոշում ընդունել գազի սակագնի վերաբերյալ։ ՀԾԿՀ-ն օրակարգում ներառել է՝ ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ի, այլ հենց իրենց առաջարկը։
Նշենք, որ ՀԾԿՀ-ի առաջարկով բնակիչ-բաժանորդների համար գազի սակագնի փոփոխություն տեղի չի ունենա։
ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է դեմ լինել իրենց առաջարկին, սակայն ընդգծեց՝ որոշում կայացնողը ՀԾԿՀ-ն է։ «Վերջին քննարկման ժամանակ իրենք նշում էին, թե ծախսեր կան, որոնք պիտի անեն եւ դրա համար իրենց առաջարկը պետք է ընդունվի, բայց այդ ծախսերը նախորդ սակագնի ժամանակ իրենք չեն իրականացրել։ Իրենք ասում են, թե նորմատիվով պետք է 8 մլրդ դրամի աշխատանքներ իրականացնեին, սակայն մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին 3-4 մլրդ դրամի են արել»։
Հարցին՝ հանձնաժողովը ընդունելո՞ւ է իր առաջարկած նախագիծը, Աղինյանը պատասխանեց. «Ես, որպես համակարգող ենթադրում եմ, որ այն կընդունվի, բայց սա նախագիծ է, որի որոշումը ընդունվելու է նիստի ժամանակ։ Եթե ընդունվի 30 օրից ուժի մեջ կմտնի։ Հուլիսի 19-ից կգործի մեծ մասի համար, օգոստոսից 1-ից նաեւ էլեկտրական կայանների համար»։
ՀԺ-ն գրավոր հարցմամբ դիմել էր նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ին ճշտելու, թե արդյո՞ք ՀԾԿՀ-ի առաջարկի վերաբերյալ համաձայնություն կա եւ թե ի՞նչ է պատրաստվում անել ընկերությունը։
Ի պատասխան ընկերության Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնել են.
««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 01.04.2020թ. ՀՀ ՀԾԿՀ ներկայացրած հայտում ՀՀ բնական գազի սպառողների համար առաջարկել է յուրաքանչյուր հազ. խմ դիմաց 283,14 ԱՄՆ դոլարին համարժեք միջին սակագին (ներառյալ ԱԱՀ), որտեղ տարեկան մարժայի մեծությունը պետք է կազմեր 60,9 մլրդ դրամ: ՀՀ ՀԾԿՀ առաջարկի համաձայն բնական գազի իրացման միջին սակագինը պետք է կազմի 266,71 ԱՄՆ դոլարին համարժեք, իսկ մարժան՝ 47,6 մլրդ.դրամ:
ՀՀ ՀԾԿՀ կողմից առաջարկվող սակագներով հնարավոր կլինի լուծել գազի համակարգի շահագործմանը և պահպանմանը վերաբերվող որոշակի խնդիրներ, որոնց լուծումը ներկայիս գործող սակագինը չի տալիս, սակայն, դրանք, այնուամենայնիվ, հնարավորություն չեն ընձեռնում Ընկերությանը իրականացնելու շահագործման և սպասարկման բոլոր աշխատանքները գազի մատակարարման և օգտագործման կանոններով և ՀՀ գործող գազի ոլորտի նորմատիվներով նախատեսված ծավալներով:
Այդ իսկ պատճառով, ՀՀ ՀԾԿՀ-ում ս.թ. հունիսի 4-ին կայացած ՀՀ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման շուրջ աշխատանքային քննարկման ժամանակ Ընկերությունը հայտնել է իր անհամաձայնությունը առաջարկվող սակագների և Ընկերության հայտի որոշ ծախսային հոդվածների կրճատման հետ և հետագայում (այդ թվում նաև ս.թ. հունիսի 19-ին կայանալիք ՀԾԿՀ նիստին) այդ կրճատումները կդառնան ՀՀ ՀԾԿՀ հետ լրացուցիչ քննարկման առարկա»,- նշված է ընկերության պատասխանում:
Սահմանին գազի գնի թանկացումը ինչ-որ մի պահի բերելու էր նաեւ երկրի ներսում սակագնի փոփոխության։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով հունիսի 19-ին ՀԾԿՀ նիստի օրակարգում ընդգրկված գազի սակագնի փոփոխության որոշման նախագծին։
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 255.06 դոլարից դարձնել 283.14 դոլար, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկել է սահմանել 266.71 դոլար։ Այսինքն ՀԾԿՀ-ն 11 տոկոս սակագնի բարձրացման փոխարեն պատրաստվում է բարձրացնել 4.57 տոկոս։ Միեւնույն ժամանակ ՀԾԿՀ-ի առաջարկով բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը փոփոխության չի ենթարկվի։
Փոխարենը, որոշակի փոփոխության կենթարկվի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դառնալով 224 դոլար («Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր 283.1 դոլար դարձնել)։ Որոշակի սակագնային փոփոխություն կլինի նաեւ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող սպառողների համար, որոնց մեջ ներառված են հիմնականում ԱԳԼՃԿ-ները։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր 1000 խմ-ի դիմաց 242.1 դոլարի փոխարեն սահմանել 283.14 դոլար սակագին, սակայն հանձնաժողովը առաջարկել է սահմանել 255.91 դոլար։
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է Արտակ Մանուկյանի հետ։
- Պարոն Մանուկյան, ՀԾԿՀ-ն հունիսի 19-ի նիստի օրակարգում ներառել է գազի սակագնի փոփոխության որոշման նախագիծը, որով իրենց առաջարկած տարբերակն են ցանկանում ընդունել։ Ի՞նչ եք կարծում որոշումը կընդունվի։
- Այն, որ գազի սակագինը 2019 թ. սահմանին բարձրանալուց հետո 10 տոկոսով թանկացավ՝ դա համակարգի կայունության վրա մեծ հաշվով ազդեցություն էր ունենալու։ Այդ ազդեցությունը կար, բայց հաջողվեց օպտիմիզացիայի արդյունքում որոշակիորեն մեղմել, սակայն դա անվերջ գործընթաց չէր եւ ինչ-որ մի պահից հետո պետք էր լուծումներ փնտրել։ Մեծ հաշվով այդ բարձրացումը ակնկալվում էր։ Այստեղ նաեւ շատ կարեւոր է, որ նախնական «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկի եւ ՀԾԿՀ-ի առաջարկի միջեւ էական տարբերություններ կան։ Կարծում եմ, որ որոշումը գնի բարձրացման առումով կընդունվի, բայց չափերի առումով պետք է հետեւենք։ Մեծ հաշվով սեղանին կա 2 առաջարկ՝ մեկը «Գազպրոմ Արմենիա»-ինն է, մյուսը՝ ՀԾԿՀ-ինը։
- Ըստ ձեզ, «Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ի առաջարկած տարբերակը կընդունի՞։ Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է հնարավոր այդ սակագինը պահպանել։
- Շատ կարեւոր հարց եք բարձրացնում. այն հիմնավորումները, որոնք տարիներ շարունակ քննարկվել է, անտեսել չի կարելի։ Հատկապես այն առումով, որ բաշխման համակարգում մենք ունենք խնդիր, որ մեծ հաշվով կորստի գործակիցը բավականաչափ բարձր է։ Իհարկե՛, մենք հիմա գլոբալ խնդիրներից ենք խոսում, բայց կարծում եմ «Գազպրոմ Արմենիան», լինելով ՀՀ-ում ռեզիդենտ ընկերություն, այնուամենայնիվ, բիզնես սուբյեկտ է եւ հետաքրքրված է հնարավորինս ավելի մեծ մարժա ձեւավորելու մեջ։ Իսկ ՀԾԿՀ-ն պետք է լինի այն մարմինը, որը բալանսավորի ինչպես համակարգի անխափանությունը, այնպես էլ սպառողների շահը։ Եվ եթե դուք ինձ հարցնում եք, թե որի հիմնավորումներն են ավելի ընդունելի, կարծում եմ, բալանսավորված շահի տեսանկյունից միանշանակ ՀԾԿՀ-ի մոտեցումները ընդունելի են։ Բայց, այնուհանդերձ, մենք պետք է հասկանանք, թե ուր ենք գնում։ Օրինակ՝ ՀԷՑ-ի պարագայում հնարավորություն կա, որպեսզի նրանք ներդրումներ իրականացնեն, նվազեցնեն իրենց կորուստների ցուցանիշը։ Հիմա էլ մեծ հաշվով 5 տարվա կտրվածքով «Գազպրոմ Արմենիա»-ի հետ նման մոտեցում է քննարկվում։
- Այս որոշումը չի ազդի բնակիչ-բաժանորդների վրա, բայց ազդեցություն կթողնի ԱԳԼՃԿ-ների, ջերմատնային տնտեսությունների վրա։ Ինչքանո՞վ այդ ազդեցությունը կզգա հանրությունը՝ հաշվի առնելով, որ հնարավոր է վարորդների համար գազը թանկանա, իսկ քաղաքացիների համար՝ ջերմոցային միրգ-բանջարեղենը։
- Երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը եկավ, քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ասում էին, թե փորձում են գազի սակագները իջեցնել՝ հույս ունենալով, որ դրանց սպառումը կավելանա, բայց առնվազն ակնհայտ է, որ այդ ակնկալվող սցենարային ավելացումները չկան։ Բայց նաեւ ակնհայտ է, որ ժամանակակից իրավիճակներում մեր մրցակցային առավելությունը պետք է հենված լինի շուկայում տիրող միտումների վրա։ Այնուհանդերձ մենք պետք է նշենք, որ այս բնագավառում այն մրցակցային առավելությունները, որ կային՝ դա որոշակիորեն արտոնությունների հետեւանք էր։ Կամայական արտոնությունը ժամանակավոր բնույթ է կրում եւ կեղծ մրցակցային առավելություններ է հաղորդում այդ բնագավառում։
- Քննարկման ժամանակ «Գազպրոմ Արմենիա»-ն նշում էր, թե վնասներով է աշխատում, ուսումնասիրություն իրականացրե՞լ եք, որքանո՞վ է դա իրականությանը համապատասխանում։
- Նախ ասեմ, որ հաշվետվություններն առկա են «Azdarar.am» կայքում, վերջերս են տեղադրել։ «Գազպրոմ Արմենիա»-ի պարագայում պետք է դիտարկենք 2 հաշվետվություն, նրանցը եւ «Տրանսգազ» ընկերության հաշվետվությունը։ «Տրանսգազ» ընկերությունը, համաձայն իրենց ֆինանսական հաշվետվության՝ որոշակի շահույթ է գեներացրել նախորդ տարի, մոտ 23 մլն դրամի չափով։ «Գազպրոմ Արմենիա»-ն մոտավորապես 524 մլն դրամի շահույթ է ունեցել։ Հաշվետվությունները երբ նայում ենք, նկատելի է, որ ամորտիզացիոն ծախսերն ավելի շատ են նախատեսվում, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը «ծերացել» է։ Այսինքն՝ ըստ էության համակարգը արդիականացման կարիք ունի։
- Ստացվում է, որ գազի սակագնի փոփոխություն չէր կարող չլինել, բայց ՀԾԿՀ-ի առաջարկած տարբերակը ամենահարմա՞րն է։
- Սահմանին գազի գնի թանկացում եղավ, ինչը ազդող գործոն է։ Ի դեպ ժամանակին լալահառաչ գրում էին, թե «հավաստի աղբյուրները» տեղեկություն են փոխանցում, որ սահմանին գազի գինը դառնալու է 200 դոլար, նաեւ ասում էին պաշտոնական նամակներ կա՝ 250 է դառնալու, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ չափերը հեռու են իրականությունից։ Կարճաժամկետ հատվածում սա չէր կարող չբերել գազի գնի թանկացման։ Այդ ծախսերի եւ եկամուտների տարբերությունը «Գազպրոմ Արմենիա»-ն կոմպենսացրել է օպտիմիզացիոն գործընթացներով, բայց այս գործոնի ազդեցությունը կա, իսկ օպտիմիզացիոն գործընթացները հավելյալ ներդրումների կարիք են զգում, որպեսզի տեղափոխվեն այլ որակական մակարդակի վրա։
Ի դեպ այն ժամանակ «փորձագետները»՝ տեսնելով, որ սահմանին գազի գնի թանկացումը չազդեց ներքին գների վրա՝ վարկած էին շրջանառում, թե սա ընդամենը հետաձգում է, մենք այս պարտքերի դիմաց ինչ-որ մի բան ենք զիջելու։ Առնվազն ՀԾԿՀ-ի թափանցիկ քննարկումները ցույց տվեցին, որ նման պնդումները հիմնավոր չեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանը հայտարարել է Հայֆայի, Բեն Գուրիոն օդանավակայանի և ԱՄՆ 5-րդ նավատորմի վրա հարվածների մասին
Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է
Եվս մեկ ընդդիմություն, որն ուզում է մեզ կախել, սպանել. Սիմոնյանը՝ ընդդիմության տեսանյութի մասին
Ամերիկյան կործանիչը արտակարգ վայրէջք է կատարել Իրանում առաքելություն կատարելուց հետո
ԵՄ հանձնակատարը գերազանց է գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳ նախարարության կատարած աշխատանքը
Սպասված լուրերի շարքից. կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Պապոյան
Ուժեղ առաջնորդ խաղացող Ֆեյք Սամոյի համարձակությո՞ւնը չի հերիքու՞մ, թե՞ խելքը, որ իր դեմքով խոսի. Չախոյան
Մերձավոր Արևելքի երկրները Իրանի գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են հրապարակել
Ինքնաձիգ, հրացան, ատրճանակներ, փամփուշտներ. քաղաքացիները զինամթերքներ են թողել տարբեր հատվածներում
Նեթանյահուն խոստացել է դադարեցնել Իրանի նավթի և գազի օբյեկտների վրա հարձակումները. Թրամփ
Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հավաքին արաբական երկրներում ՀՀ դեսպանները ներկայացրել են առկա իրողությունները
Իրանը հարվածել է Հայֆայում գտնվող նավթավերամշակման գործարանին և էլեկտրակայանին
Կիրականացվի Հորս բնակավայրի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգնման ու տարածքի բարեկարգման ծրագիր
Դու քաղաքական ուժ ես, թե հավելված. ձայները հավաքելու են, տանեն դնեն Քոչարյանի ոտքերի տակ՝ դառնա ծայրագավառապետ
Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն
Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին
Քիչ է մնում մուսկուլ ցույց տան, ասեն՝ մենք ուժեղ ենք. ծիծաղելի են. Մինասյանը՝ Կարապետյանների մասին. Մինասյան
Ջերմուկում հյուրընկալել ենք Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին. Վահագն Արսենյան
Կառավարության որոշմամբ՝ «ՖԱՐՄՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից
«Ուժեղ տղերքը» վախենում են «քննիչ ձյաձյայից». վախենում են՝ քննիչը ջղայնանա, ականջները քաշի. վարչապետ
ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և քաղաքական կամքը. Կոսը՝ Փաշինյանին
Սամվել Կարապետյանին թույլատրվել է «Ֆեյսբուք»-ում տեսաուղերձ հրապարակել
Սիբեխի սեզոնը հայտարարում եմ բացված. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«ՔոնթուրԳլոբալ»-ը հրավիրում է Տաթև ՀԷԿ-ի տեխնիկական ջրերի պոմպակայանի սրահի նորոգման գնումների հայտեր
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ներկայացրեց ինտեգրված առողջապահական և ապահովագրական հոլդինգի ռազմավարությունը
Թորոսյանը՝ մեկամյա երեխայի ծեծի դեպքի մասին
Մինչև նախարար դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ եմ ստացել. Թորոսյանը՝ 7,000 եվրո գնով հեծանիվ ունենալու մասին
Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել hարձակումները Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա
Մեկամյա երեխայի առողջական վիճակը, ցավոք, ծայրահեղ ծանր է, բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ. Ավանեսյան
ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին
Շոյգուն ասում է՝ ՌԴ օդային տարածքը էլ անվտանգ չէ, Կարապետյանը ասում է՝ ուժեղ դաշնակցի հետ ՀՀ օդը փակելու եմ
Գրիգորյանը և Կոսը ստորագրել են Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. ֆինանսավորման համաձայնագիրը
Կոսը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային ուղուն. Գրիգորյան
ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից
ՄԻՊ-ի աջակցությամբ զինծառայությունից վերադարձած ուսանողը շարունակում է ուսումը նույն կուրսում անվճար
ՀՀ-ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա. Դավիթ Խուդաթյան
Տղամարդկային արժանապատվությամբ ասում եմ՝ Արայիկ Հարությունյանը որևէ կապ չունի իմ տարած ձայների հետ. Դանիելյան
Սիրում ենք բոլորիդ. Նիկոլ Փաշինյանը Մարթա Կոսի հետ սրտիկ է անում. տեսանյութ
Մեր հանձնառությունը արդիականացումը պետական համակարգ բերելն ու նոր որակի ծառայություններ մատուցելն է․ Ղազարյան
Սպասվում են ձյան և անձրևի տեղումներ. ջերմաստիճանը էապես չի փոխվի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT