Երբեմնի «բամփողներն» ու «բամփվողները» փորձում են միավորվել

20/06/2020 schedule17:12

Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 14-ին Երեւանում, հազիվ թե հնարավոր է տեղավորել առողջ բանականության սահմաններում։ Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել։ Պետությանը մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս հասցնելու քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որից հետո նրան ուղեկցեց ԱԱԾ շենք, մի քանի ժամ հարցաքննեց եւ ազատ արձակեց։ Վերջ, այսքանը։

Բայց Ծառուկյանի կողմնակիցներն ամբողջ օրը բողոքի ակցիաներ էին իրականացնում ու բոցաշունչ ելույթներ ունենում, որոնց ընդհանուր իմաստը մոտավորապես հետեւյալն էր՝ իրավապահներն իրավունք չունեն հարցաքննել իրենց առաջնորդին, որովհետեւ նա հասարակ մարդ չէ, նա Գագիկ Ծառուկյանն է, այդ ամենը քաղաքական հետապնդում է, եւ ընդհանրապես՝ երկրի ղեկավարին պետք է հեռացնել, կախել որեւ կամրջից ու նրա փոխարեն վարչապետ դարձնել Ծառուկյանին։

Իրավապահների ներկայացրած փաստերը կհաստատվեն, թե ոչ՝ իհարկե, ժամանակը ցույց կտա, բայց ուշադրություն դարձրեք՝ Ծառուկյանի ամենամոլի պաշտպանները չէին էլ փորձում հերքել այդ մեղադրանքները։ Նրանց հիմնական ասելիք ն այն էր, թե «բա խի՞ առաջ գործ չէիք հարուցում, հենց որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջեց՝ վռազ հարուցեցիք»: Եվ ընդհանրապես՝ ընդդիմադիր բոլոր լրատվամիջոցների հրապարակումները սկսվում էին գրեթե նույն նախադասությամբ՝ «ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է, որովհետեւ այս ամենը սկսվեց պրն Ծառուկյանի հայտնի ելույթից հետո...»:

Հետաքրքիր է՝ որտեղի՞ց է ակնհայտ։ Պարզ է, չէ՞, որ նման ծավալներ ընդգրկող քրեական գործը չէր կարող հարուցվել «ոտի վրա»՝ պահի տակ կայացված որոշման արդյունքում, եւ ամենայն հավանականությամբ՝ իրավապահները դրա վրա երկար ժամանակ են աշխատել։ Պարզ է նաեւ, որ Գագիկ Ծառուկյանն իրավապահ համակարգում «իր մարդիկ» ունի, ու վերջիններս կարող էին այդ ամենի մասին տեղյակ պահել նրան։ Հիմա ո՞րն է ավելի «ակնհայտ»՝ որ Ծառուկյանը պահանջեց վարչապետ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը, ու անմիջապես նրա դեմ քրեական գո՞րծ հարուցվեց, թե՞ նրան նախապես տեղեկացրել էին, որ մոտ օրերս այդպիսի քրեական գործ է հարուցվելու, եւ նա շտապեց պահանջել վարչապետի հրաժարականը, որպեսզի այդ հարուցված գործը ներկայացնի որպես քաղաքական հետապնդում, իսկ ինքը ներկայանա որպես քաղհալածյալ։

Հիմա՝քաղաքական դաշտի արձագանքների մասին։ Տեսակետներ են հնչում նաեւ, թե կորոնավիրուսային համաճարակի այս ծանրագույն ժամանակահատվածում իրավապահները պիտի այսպիսի կտրուկ քայլի չգնային, որովհետեւ դա ներքաղաքական ցնցումների կհանգեցնի, Ծառուկյանը կօգտագործի իր բոլոր ռեսուրսները, մարդիկ կհանի փողոց, հասարակության մեջ նոր ճեղքվածքներ կառաջանան, եւ այլն։ Հասկանո՞ւմ եք, թե որն է այսպիսի «սրտացավ» տեսակետներ հնչեցնողների ասածը։ Փաստորեն սրանք ասում են «հա, լավ, Ծառուկյանն ա, էլի, ո՞վ չգիտի, որ հարկեր էլ ա թաքցրել, ընտրակաշառք էլ ա բաժանել, բայց չարժեր իրան ձեռք տալ, որովհետեւ հիմա դրա ժամանակը չի, ինքը կարա երկրին վնաս տա»:

Այսինքն՝ իրավապահները պիտի բացահայտեն միայն այն հանցագործությունները, որոնց հնարավոր հեղինակները բավարար ռեսուրսներ չունեն, իսկ մուլտիմիլիոնատերերին, կուսակցություն, թիկնազոր ու լրատվամիջոցներ ունեցողներին չարժե ձեռք տալ։ Պարզ ասած՝ սրանք դժգոհ են, որ օրենքի առջեւ բոլորը կարող են հավասար լինել, ու համարում են, որ դա ընդամենը գեղեցիկ կարգախոս պիտի լինի, իսկ իրականում պիտի լինեն օրենքից վեր կանգնածներ, որոնց շատ-շատ կարելի է պատժել որեւէ առանձնատան պարիսպների ետեւում պետության ղեկավարի մասնակցությամբ կայացած «սխոդկայի» ժամանակ։

Հայաստանում երկար տարիներ հենց այդպես էլ եղել է, ու պատահական չէ, որ հիմա «բամփողներն» ու «բամփվողները» միավորվում են՝ փորձելով վերադարձնել այդ ժամանակները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4268 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ