Կեղծիքի շքահանդեսը ժանտախտի ժամանակ

21/06/2020 schedule17:32

Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական պրոբլեմը թերեւս կեղծիքի ահավոր մեծ չափաբաժինն է։ Կեղծում են գրեթե բոլորը, ընդ որում՝ այնպիսի եռանդով ու ինքնամոռացությամբ, որ արդեն իրենք էլ են հավատում իրենց ասածներին։ Սրա ամենավառ ապացույցը Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններն են, որոնց առթիվ քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ահավոր աղմուկ են բարձրացրել՝ է՛լ քաղաքական հետապնդում, է՛լ բռնապետության հաստատում, է՛լ Ստալին ու Պինոչետ... Ծառուկյանն էլ ոչ այն է՝ Սալվադոր Ալիենդեն է, ոչ այն է՝ սիբիրյան ճամբարներում հայտնված Օսիպ Մանդելշտամը կամ «անգլիական լրտես» հռչակված որեւէ կուսակցական գործիչ։

Իրականում Հայաստանում տեղի է ունենում սովորական, տրիվիալ պայքար հանցավորության դեմ, այսինքն՝ իրավապահները փորձում են բացահայտել նախկինում կատարված աղմկահարույց հանցագործությունները եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Հետեւաբար, միակ հարցը, որն այսօր պիտի ակտուալ լիներ, հետեւյալն է՝ ճի՞շտ են անում իրավապահները, որ այդպիսի գործեր են հարուցում, թե՞ ճիշտ չեն անում։ Հիմա եկեք պատկերացնենք, որ Հայաստանում հանրաքվե է անցկացվում, քվեաթերթիկում էլ ընդամենը մի հարց է՝ «համաձա՞յն եք, որ պետության եւ հասարակության դեմ հանցագործություն կատարածները պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ իրենց քաղաքական կարգավիճակից, զբաղեցրած հասարակական դիրքից ու ֆինանսական կարողություններից»։ Վստահաբար՝ առնվազն 98 տոկոսն «այո» կպատասխաներ, այդ թվում՝ նաեւ այսօր Ծառուկյանի կողքին կանգնած իրավապաշտպանները (բա հո «ոչ» չէի՞ն պատասխանելու)։ Հասկանալի է, որ իրականում նման հանրաքվեի անհրաժեշտություն չկա, որովհետեւ ըստ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների՝ հենց այդպես էլ պիտի լինի, բայց խոսքն այդ մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ հիմա Հայաստանում հենց դա էլ տեղի է ունենում։ Իրավապահները համարում են, որ բավարար փաստեր ունեն Ծառուկյանին լրջագույն մեղադրանքներ առաջադրելու համար (դրանք, հասկանալի է, դեռ պիտի ապացուցվեն կամ հերքվեն դատարանում), եւ համարում են, որ Ծառուկյանի համար որպես խափանման միջոց պետք է ընտրել կալանքը։ Տրամաբանորեն ինչպե՞ս պիտի վարվեին այս իրավիճակում Ծառուկյանի կողմնակիցները, եթե անգամ ներքուստ վստահ են, որ իրենց կուռքը հրեշտակ է եւ կյանքում երբեք ոչ մրջյուն է տրորել, ոչ երթեւեկության կանոններն է խախտել։ Ճիշտ է, պիտի իրենց զորակցությունը հայտնեին, սպասեին դատավարությանը ու շատ-շատ՝ պահանջեին, որ այդ ընթացքում նրա համար որպես խափանման միջոց ընտրվի ոչ թե կալանքը, այլ, ասենք, գրավը կամ ստորագրությունը բնակավայրից չբացակայելու վերաբերյալ։ Բայց դրա փոխարեն պահանջում են կառավարության հրաժարականն ու վանկարկում «Ծառուկյան-վարչապետ»։ Կեղծիքն ու փարիսեցիությունը հենց սա է, որ մարդու նկատմամբ ծանրագույն քրեական մեղադրանքներ են առաջադրվում, ընդ որում՝ գրեթե բոլորը հարյուր տոկոսով համոզված են, որ այդ մեղադրանքներն արդարացի են (անկախ նրանից՝ կհաջողվի՞ անհերքելի փաստերով հիմնավորել դրանք, թե ոչ), բայց՝ պահանջում են, որ հենց նա դառնա վարչապետ, որովհետեւ ժամանակին իրենց լավություններ է արել կամ կարող է հետագայում անել (եթե ցույցերի ժամանակ աչքի ընկնեն)։

Ուշադրություն դարձրեք՝ այս իրավիճակում ամենաադեկվատը թերեւս Ծառուկյանի պահվածքն է։ Մարդը ժամանակին հսկայական գումարներ է ծախսել ու հիմա ակնկալում է, որ բոլոր նրանք, ում ինքը «մի կտոր հացի տեր է դարձրել», պիտի գան ու պաշտպանեն իրեն։ Ընդ որում՝ հաշվի չառնելով օրենքն ու օրինականությունը, որովհետեւ ինքը ժամանակին հո օրենքի եւ օրինականության շրջանակներո՞ւմ չի նրանց «մի կտոր հացի տեր դարձրել»։ Բայց պետությունը, համաձայնվեք, պարտավոր չէ հաշվի առնել այդ «նրբությունները»։ Պետությունն ընդամենը պարտավոր է ապահովել, որ ամեն ինչ լինի բացառապես օրենքի շրջանակներում, եւ վերջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22415 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ