«Ոչինչ չի մոռացվել, ոչինչ չի ներվել». Վրաստանում շարունակվում է ներքաղաքական լարվածությունը

Համաճարակային արտակարգ դրության ավարտից 1 ամիս չանցած՝ Թբիլիսիում բողոքի ակցիա էր կազմակերպվել: «Ոչինչ չի մոռացվել, ոչինչ չի ներվել» կարգախոսով անցած ակցիան նվիրված էր 2019 թ. հունիսի 20-21-ի՝ «գավրիլովյան գիշերվա» իրադարձությունների տարելիցին: 

Ակցիայի ընթացքում ելույթներ են ունեցել «Ամոթ» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները, ինչպես նաեւ նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Հարթակում, սակայն, չեն եղել խորհրդարանը գրոհելու կոչերով նախորդ տարի հանդես եկած առաջնորդները: Մասնակիցների թվի վերաբերյալ հստակ գնահատական բարդ է տալ, քանի որ ցուցարարները միմյանցից պահպանում էին մի քանի մետրանոց հեռավորություն եւ ցրված էին ողջ պողոտայով: Այդ պատճառով ցուցարարների քանակի վերաբերյալ կարծիքները տարբերվում են՝ մի քանի հարյուրից հասնելով մինչեւ մի քանի հազարի: Ակցիան ավարտվեց ազգային օրհներգով եւ «Կհանդիպենք ընտրություններին» թռուցիկների բաժանմամբ:

Այս ակցիան կրում էր ավելի շատ խորհրդանշական բնույթ: «Ոչինչ չի մոռացվել» եւ «Կհանդիպենք ընտրություններին» կարգախոսները դրա վառ ապացույցն են: Հատկանշական է նաեւ այն, որ ակցիան տեղի ունեցավ ընտրական համակարգի փոփոխությունների քվեարկությունից մեկ օր առաջ: 2019թ. բողոքի ակցիաները յուրահատուկ սահման էին, որոնցից հետո Վրաստանում սկսվեց քաղաքական ճգնաժամը եւ հաջորդող քաղաքական ու տնտեսական առումով շատ բարդ տարին:

Նախորդ տարի՝ հունիսի 20-ին մեկնարկած հակառուսական ցույցերի հետեւանքով Ռուսաստանը խզեց Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը: Ռուսաստանցի զբոսաշրջիկների բացակայությունը զգալի, թեեւ ոչ  կործանարար հարված էր Վրաստանի տնտեսությանը: Տնտեսական այս հարվածին հետեւեցին քաղաքական ցնցումներն աշնանը, երբ իշխող կուսակցության մեծամասնական պատգամավորները տապալեցին ընդդիմությանը խոստացած սահմանադրական փոփոխությունները՝ 2020թ. խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ։ Վրաստանի ներքաղաքական լարվածությունը ձմեռվա ընթացքում հաջողվեց հարթել միայն արտասահմանցի դիվանագետների օգնությամբ. ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների դեսպանները յուրատեսակ միջնորդի դեր էին տանում «Վրացական երազանքի» եւ ընդդիմության միջեւ: Ինչպես հետագայում պարզվեց՝ մանրուքները, հանկարծակիորեն կամ դիտավորյալ, մինչեւ վերջ չէին քննարկվել, եւ ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունը չի կատարել «քաղբանտարկյալներին ազատ արձակելու պարտավորությունը»։ Խոսքը մասնավորապես «Մտավարի արխի» հեռուստաալիքի համասեփականատեր Գեորգի Ռուրուայի մասին է, որը կալանավորվել է ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունն անգամ հայտարարել էր, որ չի մասնակցի ընտրակարգի փոփոխությանը, եթե Ռուրուան ազատության մեջ չլինի:

Այդուհանդերձ, հունիսի 21-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատեց 2020թ. հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրությունների կարգին վերաբերող փոփոխությունները: Գործող Սահմանադրության փոփոխությունների օգտին քվեարկեց 136 պատգամավոր: «Եվրոպական Վրաստանը», որը մինչ այդ հայտարարում էր, թե բոյկոտելու է քվեարկությունը, մասնակցեց եւ կողմ քվեարկեց փոփոխություններին: Կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան բացատրեց, թե քվեարկությանը չմասնակցելու որոշումը վերջին պահին փոխել են իշխող կուսակցության նկատմամբ ունեցած անվստահությունից ելնելով, չեն հրաժարվում Ռուրուային ազատ արձակելու պահանջից եւ երկրորդ ու երրորդ ընթերցմանը կքվեարկեն միայն Ռուրուայի ազատ արձակման դեպքում:

«Առաջին ընթերցմամբ տապալումը կնշանակեր, որ այդ գործընթացը վերսկսելու շանսեր այլեւս չէին լինի», - ասել է Բոկերիան:

Հունիսի 19-ին Վրաստանի «միավորված ընդդիմությունը» հայտարարել է, որ կուսակցությունները կարողացել են ընդհանուր հայտարարի գալ միասնական թեկնածուներով խորհրդարանական ընտրություններում հանդես գալու հարցի շուրջ:  Ընդդիմադիր գործիչները համաձայնեցրել են թեկնածուներին Թբիլիսիի 8 ընտրատարածքներից 6-ում: Այդուհանդերձ, ընդդիմության ամբողջական կոնսոլիդացիայի մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ընդդիմության մի տեսանելի հատված գտնվում է «միավորված ընդդիմությունից» դուրս, օրինակ, նախորդ ամռանը բանկիր Մամուկա Խազարաձեի  ստեղծած «Լելո Վրաստանի համար» կուսակցությունը, որի հետ, ըստ որոշ տեղեկությունների, բանակցություններ է վարում նախկին նախագահ Մարգվելաշվիլին:

Ինչ վերաբերվում է «միավորված ընդդիմության» մեծամասնական թեկնածուներին, ապա ընդդիմության պայմանավորվածությունը՝ 6 ընտրատարածքներից յուրաքանչյուրում առաջադրել մեկական կուսակցության ներկայացուցչի, մի կողմից, կարծես թե, պետք է հեշտացնի ընդդիմության գործը, կանխի ձայների փոշիացումը ընդդիմադիր թեկնածուների միջեւ, սակայն մյուս կողմից է՛լ ավելի հեշտացնելու է իշխանության գործը, քանի որ մի քանի ուժեղ թեկնածուների դեմ պայքարելու փոխարեն «Վրացական երազանքն» այժմ ունենալու է հստակ «թիրախ», որը մեծ հավանականությամբ նաեւ նախկին իշխանությունների ներկայացուցիչ է եւ որի դեմ կարելի է կենտրոնացնել վարչական, ինչպես նաեւ Բիձինա Իվանիշվիլիի նյութական ռեսուրսը: Չի բացառվում, որ ստեղծված իրավիճակից շահած դուրս գա «Լելոն», եթե վերջինիս հաջողվի համաձայնության գալ Մարգվելաշվիլիի հետ, որը դրականորեն չի ասոցացվում ոչ ներկայիս, ոչ էլ նախկին իշխանությունների հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3587 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը