Երևան
12 °C
Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը համոզված է, որ Ազգային ժողովի՝ երեկ ընդունած օրենքը իրեն վերաբերելի չէ:
Լրագրողների հետ զրույցում Գյուլումյանն այսօր ասաց, որ որքան էլ վիճելի լինի այն, իր վրա ազդել չի կարող. «Ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից, եթե ավելի հստակ ասենք՝ հոկտեմբերի 1-ից, որովհետեւ այդ օրն եմ անցել իմ պարտականությունների կատարմանը»: Գյուլումյանի կարծիքով՝ հարցը վիճարկելուն չի հասնի, սակայն եթե իր պաշտոնավարման վերաբերյալ կամայական որոշում կայացվի, ինքն անձամբ պատրաստ է այն վիճարկել. «Վարչական դատավարության կարգով կսպառեն ներպետական միջոցները եւ կդիմեն ՄԻԵԴ, ես անձամբ դա կանեմ, որովհետեւ ավելի, քան վստահ եմ, որ բոլոր հիմքերը ունեմ՝ մինչեւ վերջ գնալու եւ հաղթելու համար, կարծում եմ՝ Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը նույնպես չեն լռի, բայց դա զուտ իմ կարծիքն է»: Հարցին՝ մտավախություն չունի՞, որ դատարանները շրջափակելով՝ կփորձեն իրեն ընկճել, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց. «Ո՛չ, ինչու շրջափակելով՝ որեւէ մեկին ընկճե՞լ են, այն դատավորները, որոնց կարողացել են ընկճել, ընկճվել են ցանկացած իշխանությունների օրոք: Ես հարմարվողների մասին չեմ խոսում, ես ինքս հարմարվող չեմ»:
Հարցին՝ ԱԺ-ի՝ նման օրենքի ընդունումը իրավակա՞ն թե՞ քաղաքական գործընթաց էր, ՍԴ դատավորը պատասխանեց. «ԱԺ-ն քաղաքական մարմին է, եւ նույնիսկ օրենքների ընդունումը կարող է լինել քաղաքականության արդյունք. ես դրանում արգահատելի ոչինչ չեմ տեսնում»:
Ըստ Գյուլումյանի՝ իր պաշտոնավարելը ինքնանպատակ չէ. «Ժամկետի ավարտից մեկ տարի շուտ ես ՄԻԵԴ-ից վերադարձել եմ՝ լավ հաշվարկելով, որ այդ մի տարվա ընթացքում այնտեղ կստանայի այնքան աշխատավարձ, որքան կստանայի այստեղ, ընդհուպ՝ մինչեւ 70 տարի պաշտոնավարելու դեպքում, եւ դեռ ավելին էլ, բայց ես մտածել եմ, որ դեռ ունեմ այդ ուժը, որ կարողանամ այնտեղ ձեռք բերած գիտելիքները օգտագործեմ այստեղ: Ինչ-որ մարդկանց համար հիմար որոշում է, թե ինչպես կարելի էր Եվրոպան թողնել, գալ, նույնիսկ ուղիղ արտահայտություններ են եղել ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանությունների ներկայացուցիչների կողմից, բայց դա իմ տեսակն է: Ես եկել եմ, որպեսզի կարողանամ իմ երկրում իրավունքի զարգացմանը նպաստել»:
Դիտարկմանը, որ իրենց մեղադրում են նախորդ իշխանություններից կախման մեջ գտնվելու համար, ՍԴ դատավորն ասաց. «Ես կցանկանայի տեսնել որեւէ մեկին, որը ընդունել է ավելի համարձակ որոշումներ նախորդ իշխանությունների օրոք, որը ավելին է արել, քան ես: Ես Խորհրդային միության տարիներին այն դատավորն եմ եղել, որը որոշում է կայացրել եւ Գերագույն խորհրդի նախագահին պարտավորեցրել է պատասխանել քաղաքացու նամակին, ես առաջին նախագահի օրոք այն դատավորն եմ եղել, որը, չնայած ամեն տեսակ ճնշումների, կարողացել է Դաշնակցության գործը 2-րդ անգամ չկասեցնել, այն դատավորն եմ եղել, որ 1995 ընտրությունների արդյունքով գործ քննելիս կարողացավ կանգնել եւ ասել, որ դատարանը ձեզ համար «ստալինյան տռոյկա» չէ, որ ինչ բերեք, դակենք: Ի վերջո, ես այն դատավորն եմ, որը հետագայում ՄԻԵԴ-ում կայացրել է որոշումներ, մասնակցել, քվեարկել է այն որոշումների օգտին, որոնցով խախտումներ են արձաանգրվել ե՛ւ 2-րդ, ե՛ւ 3-րդ նախագահների իշխանության օրոք»,- ասաց Գյուլումյանը՝ հավելելով, որ եթե այս պայմաններում մեկը իրեն անվանում է «նախորդ», ապա մեղանչում է իր խղճի դեմ: Հարցին՝ հանրությունից չե՞ն ստանում ազդակներ, որ իրենց չեն վստահում, Գյուլումյանը պատասխանեց. «Ես ինքս անձամբ չեմ ստացել, այստղ եղավ մի փոքր ցույցի նման բան, եւ ես առիթ ունեցա ասելու, որ տասը հոգին ժողովուրդ չեմ համարում, ես կարող եմ ունենալ կամեցողներ, կարող եմ ունենալ չկամեցողներ, քսան հոգի էլ հակառակ կողմից էր, նրանց տանեինք բախմա՞ն»:
ԱԺ-ի ընդունած օրենքի մասին Ալվինա Գյուլումյանը գնահատականներ չտվեց, ասաց՝ դատավորը օրենքով կաշկանդված է՝ նախապես կարծիք հայտնելու համար. «Նախ, վաղ է օրենքի սահմանադրականության հետ կապված կարծիք հայտնել, եւ երկրորդ, ես չեմ բացառում, որ որեւէ մեկը այդ հարցով կդիմի ՍԴ»: Հարցին՝ ԱԺ-ն նման լիազորություն ունի՞, Գյուլումյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չեմ կարող պատասխանել, բայց ենթադրում եմ, որ կարող է. դա քննարկվելիք հարց է, պետք է ուսումնասիրել»:
Հարցին՝ եթե ՍԴ-ին վերաբերող օրենքը ուղարկվեր ՍԴ, շահերի բախում չէ՞ր լինի, Ալվինա Գյուլումյանն ասաց, որ ինքը «եթե»-ով հարցերի չի կարող պատասխանել, բայց ամբողջ աշխարհում է ընդունված, որ ՍԴ-ն քննության է առնում ցանկացած հարց, եւ ՀՀ ՍԴ-ն էլ նախկինում քննության է առել «ՍԴ մասին» օրենքի դրույթների սահմանադրականության հարցը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննարկմանը՝ Ալվինա Գյուլումյանը պարզաբանեց, որ այդ հարցը իրենց օրակարգում չի եղել, քանի որ օրակարգը հաստատված է եղել ավելի վաղ, քան Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր կարծիքը. «Օրենքի համաձայն՝ երբ գործի կասեցման հիմքերը վերանում են, մենք պարտավոր ենք սկսել քննությունը, եւ մեր կանոնակարգի համաձայն էլ՝ օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ. սա աշխատանքային բնական գործընթաց է»:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում երեկ ընդունված սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամները պաշտոնանկ կարվեն: Հրայր Թովմասյանը հրաժեշտ կտա ՍԴ նախագահի պաշտոնին՝ դառնալով դատարանի անդամ: Կդադարեն նաեւ 12 տարուց ավելի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, ինչից հետո Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը եւ ՀՀ նախագահը երկամսյա ժամկետում նոր թեկնածուներ կառաջադրեն եւ կհամալրեն Սահմանադրական դատարանի կազմը, այնուհետեւ դատարանն իր կազմից կընտրի ՍԴ նոր նախագահ 6 տարի ժամկետով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան
Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը
«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին
Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան
Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է
Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը
Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել
Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր
Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած
Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի
Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը
Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց
Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ
Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը
Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան
ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ
Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին
Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին
Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները
Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը
Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ
Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը
Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT