Երևան
12 °C
Երեւան քաղաքի ավագանին այսօր որոշեց սահմանել շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու եւ դրանք այնտեղ հաշվառելու կարգը: Սահմանվեց նաեւ շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու եւ պահպանման համար վճարների չափը:
Նախատեսվում է, որ քաղաքապետը շարժական կրպակներին կտրամադրի թույլտվություն, համայնքի ավագանին էլ կսահմանի՝ որտեղ, ինչ ձեւով եւ կամ՝ ինչ ծառայություններ կմատուցվեն: Խոսքը ոչ թե արգելելու, այլ կանոնակարգելու մասին է: Թույլատրելի վայրերի հետ միաժամանակ կսահմանվեն նաեւ այն տարածքները, որտեղ կարգելվի շրջիկ առևտուրը: Օրինակ՝ կենտրոնական հրապարակների, պատմամշակութային շենք-շինությունների եւ կրթական հաստատությունների, մասնավորապես՝ դպրոցների մոտ առեւտրի շրջիկ կետեր չեն լինի:
Կանոնները չպահպանողները կտեղափոխվեն հատուկ տարածք: Շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու համար գանձվում է վճար՝ 30 հազար ՀՀ դրամի չափով։ Հատուկ տարածքում շրջիկ առեւտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է վճար՝ յուրաքանչյուր ժամի համար 100 ՀՀ դրամի չափով, յուրաքանչյուր օրվա համար՝ 1000 դրամի չափով։
Շրջիկ առեւտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվելու է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ: Տեսուչը կազմում է շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, իսկ կրկնօրինակը հանձնվում կամ ուղարկում է շրջիկ առեւտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ շահագործողին վերջինիս վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Համապատասխան հայտարարություն է տեղադրվում Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:
Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը, նրա լիազորած անձին կամ տրանսպորտային միջոցը շահագործողին հանձնվում է հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո: Շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելուց անմիջապես հետո հատուկ տարածքի պատասխանատու անձը կատարում է համապատասխան գրառում հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի հաշվառման մատյանում:
Շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը մեկ տարի ժամկետում հատուկ տարածքում կայանելու պարագայում, եթե սույն որոշմամբ սահմանված տեղափոխման ու հատուկ տարածքում պահպանության ծախսերը չեն հատուցվել, հատուկ տարածքի պատասխանատուն այդ մասին գրավոր տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարան՝ գումարը օրենքով սահմանված կարգով բռնագանձելու եւ տվյալ գույքի հետագա տնօրինման հարցը լուծելու համար:
Տնտեսվարողների միջեւ ստեղծել հավասար մրցակցային պայմաններ և բացառել կոռուպցիոն ցանկացած դրսևորում. սա է քաղաքային իշխանության նպատակը: Հենց դրա համար էլ քաղաքապետարանն առաջարկելու է, որ ընտրությունը, թե որ տնտեսվարողը որտեղ պետք է կայանի, լինի հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով:
Որոշումն ընդունվեց, այն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT