Երևան
12 °C
ArmDaily.am-ին հասած տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այժմ ՍԴ 7 դատավորների հետ իր աշխատասենյակում ինչ-որ քննարկում է անում, որին չեն մասնակցում ՍԴ դատավորներ Արման Դիլանյանը եւ Վահե Գրիգորյանը։
Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ Հրայր Թովմասյանը եւ ՍԴ անդամները քննարկում են Ռոբերտ Քոչարյանի գործով հուլիսի 7-ին կայանալիք նիստի օրը փոխելու հարցը. «Խնդիրն այն է, որ ՍԴ նախագահն ու դատավորները փորձում են ամեն ինչ անել՝ մինչեւ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը Քոչարյանի գործով որոշումը հրապարակելու համար»,- գրել է կայքը:
ՀԺ-ի հետ զրույցում ՍԴ դատավորներ Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը նշեցին, որ հանդիպման մասին տեղեկություն չունեն եւ որեւէ ծանուցում չեն ստացել:
Հիշեցնենք՝ հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ ՍԴ-ում աշխատակարգային նիստ է անցկացվել, որի օրակարգում ավելացվել է Քոչարյանի գործով դիմումների վերսկսման հարցը: ՍԴ-ն որոշել է դիմումի քննությունը նշանակել հուլիսի 7-ին: ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր, որ այդ հարցը իրենց օրակարգում չի եղել, քանի որ օրակարգը հաստատված է եղել ավելի վաղ, քան Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր կարծիքը. «Օրենքի համաձայն՝ երբ գործի կասեցման հիմքերը վերանում են, մենք պարտավոր ենք սկսել քննությունը, եւ մեր կանոնակարգի համաձայն էլ՝ օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ. սա աշխատանքային բնական գործընթաց է»,- ասել էր նա:
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ նախագահը այսօր ստորագրել է մի շարք օրենքներ, որոնց թվում է նաեւ նախօրեին ԱԺ-ում քննարկված եւ ընդունված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Կատարված փոփոխությունների արդյունքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դառնալու է ՍԴ անդամ, իսկ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը անցնելու են թոշակի: Նախատեսվում է, որ երկամսյա ժամկետում ՀՀ նախագահը, Կառավարությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովը առաջադրելու են ՍԴ անդամների թեկնածություններ, որոնք ԱԺ-ի ընտրելուց հետո փոխարինելու են թոշակի գնացած դատավորներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎրաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը կալանավորվել է
ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչ ֆիշինգային հարձակման է ենթարկվել
Իրանի քաղաքացիները Հայաստան են ներկրել շուրջ 12 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց. 2 անձ կալանավորվել է
Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները
Կառավարությունը ԼՂ-ից տեղահանված սոցիալապես խոցելի ընտանիքների համար լրացուցիչ ծրագիր կգործարկի. փոխվարչապետ
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության ծրագրերին կառավարությունը հատկացրել է ավելի քան 115 մլրդ դրամ. Խաչատրյան
Ինչու՞ է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի օգնության ծրագիրը դադարեցվում. փոխվարչապետը մանրամասնել է
Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ շտապօգնության բժշկի մահվան մասին
Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ-ի պաշտոնյաները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները
Ցավոք, բժիշկը մահացել է, բուժքույրի վիճակը ծանր է. նախարարը՝ շտապ օգնության մեքենայի վթարի մասին
ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. փոխվարչապետ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը վերակառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաերթ Երևանում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Հայաստանում
Բյուրեղավանի դպրոցի աշակերտներն այցելել են ԿԳՄՍ նախարարին. ի՞նչ են նրանք նվիրել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում
Հրդեհվել է «Կիա» մակնիշի մեքենա
Երևանում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ
Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան
Թորոսյանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի հանձնառությունը
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը վերջին խաղում պարտվել է Լիտվայի ընտրանուն
Մեքսիկայում վերականգնողական կենտրոնում մարդիկ են գնդակահարվել. կան վիրավորներ
ԲՏԱ նախարարը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչներ հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթի
Ջրանջատում Արարատի մարզում. հասցեներ
Հրդեհ է բռնկվել «Կիա ֆորտե»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
Ժաննա Անդրեասյանը շարունակում է հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ. ինչպե՞ս մասնակցել. տեսանյութ
Ըմբշամարտի ԵԱ. ազատ ոճային Արման Անդրեասյանը եզրափակչում է
Կապանի տներից մեկում թմրանյութ, զենք և ռազմամթերք է հայտնաբերվել
Սերժի կամ Քոչարյանի համայնքապետը «համագործակցություն» բառը չի հասկանում, ՔՊ-ի կադրերից են խոսում. Հովհաննիսյան
Թուրքիան կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախը
Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատմական քայլը. Արշակյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել
Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել
Ջրհեղեղներ և տորնադոներ ԱՄՆ-ում. հայտնի է առնվազն 20 զոհի մասին. տեսանյութ
Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա. Իրանի ԱԳՆ
Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT