Ասում է՝ ես եմ տղամարդը, կուխնու սեղանի տակից դուրս չի գալիս․ Փաշինյանը՝ Մ․Մինասյանի, ԲՀԿ-ի ոչնչացման մասին (տեսանյութ)

Նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել․ 2019 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ԱԺ-ում ունեցած ելույթում այսօր այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետը։ Փաշինյանը անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի փեսայի պահվածքին, իր ընտանիքի շուրջ տարածվող լուրերի պատճառներին, Սերժ Սարգսյանի ունեցվածքին եւ նույնիսկ կանխատեսեց, թե որ ուժերը կարող են հայտնվել հաջորդ խորհրդարանում։

Ելույթի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ առողջություն մաղթեց կորոնավիրուսով վարակված բոլոր պատգամավորներին, այնուհետեւ ասաց, որ խոսելու է ոչ թե 2019-ի բյուջեի կատարողականի թվային ցուցանիշների, այլ բարձրացված հարցերի մասին։

«Սկսեմ ժողովրդավարությունից․ ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որը հետեւում է ազատությունների իրավիճակին, արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության ընթացքում Հայաստանը արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում։ Սա ընդհանրապես ամբողջ աշխարհի բոլոր կազմակերպությունների արձանագրումն է։ Այսօր խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից։ Ցույց տվեք երրորդ հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն՝ 3-4, եթե ոչ՝ 4-5, եթե ոչ 6-7 հեռուստաալիքով առավոտից իրիկուն, կներեք արտահայտությանս, ինչքան քաղաքական դիակ կա գարշահոտություն է տարածում երկրով մեկ»,- ասաց վարչապետը։

Շարունակելով խոսել հնչած քննադատությունների մասին՝ Փաշինյանը նկատեց, որ ընդդիմության ներկայացուցիչների հիշատակած մի անուն իրեն հիշեցրեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ը։  

«Դուք անուն տվեցիք ձեր ելույթի ընթացքում, ես մտքով գնացի 1999 հոկտեմբերի 27․ գուցե ասոցիացիաները սխալ են, գուցե անձանց, աշխատավայրերի հետ կապված սխալվեմ, բայց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը եւ հրապարակի կենտրոնում՝ դիակ, մարդկային դիակ։ Եվ մինչեւ հիմա էլ առեղծված է, թե ինչպես հենց այդ օրը այդ նկարը լույս տեսավ այդ թերթում»,- ընդգծեց վարչապետը։

Խոսքի ազատության իրավիճակի մասին խոսելով՝ վարչապետը նշեց՝ սխալվել են, որ լսելով տարբեր մարդկանց, ուժերի հորդորներ՝ հանել են կորոնավիրուսի հետ կապված խոսքի ազատության սահմանափակումները։

«Էդ մամուլի, սոցիալական ցանցերի ազատութունը, որից մենք չենք պատրաստվում հրաժարվել, մարդկանց մղում են մահվան, ընդ որում, գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ։ Որովհետեւ գարշահոտություն տարածող ուժերը համարում են, որ ինչքան շատ մարդ Հայաստանում վարակվի կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, այնքան շատ հնարավորություն կունենան ավելի բարձր խոսելու»,- ասաց Փաշինյանը։

Նա համոզված է՝ Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունները, լրավամիջոցները, ՀԿ-ները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ նախագահ կոչվածները իրենց թալանած փողերով չֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներ՝ Հայաստանի ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերազմ մղելու համար։

Նրա կարծիքով՝ ԱԺ ամբիոնից ֆեյքերի մասին խոսում են մարդիկ, որոնք 3500 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարում է ԱԺ պատգամավոր։

«ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում։ Ո՛չ, մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետեւ ժողովրդավարությունը ամենաթողություն չէ։ Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ։ Ասում եք՝ քաղաքական հետապնդում։ Տեսել ենք 30 տարի քաղաքական հետապնդում, էդ ե՞րբ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տալ։ Բա էդ մեզ ինչո՞ւ չէին հրաժարվում կալանք տալ, բա ասեին՝ չէ, չենք կալանավորում։ Վզները կոլորեին 5 րոպեում, սեղանի տակից դուրս չէին գալիս»,- ելույթը շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

Դատական համակարգի վերաբերյալ նա ասաց նաեւ, որ դատարանների նկատմամբ ապօրինի ազդեցություններից հրաժարումը չի նշանակում, որ պետք է շարունակեն գործել հին ազդեցության համակարգերը։

«Ինչո՞ւ մինչեւ հիմա դատարանների հարցը լուծված չէ․ լուծված չէ, որովհետեւ մենք չենք ուզում խամաճիկային հին համակարգը փոխել նոր համակարգով։ Մենք ուզում ենք, որ երկրում լինի իրական անկախ դատարան։ Էն դատավորը, որ իր համոզմունքով եւ խղճով եւ առանց կողմնակի ազդեցությունների եւ առանց հին կոռուպցիոն կապերի եւ առանց հին կոռուպցիոն նոստալգիայի կկայացնի որոշում, էդ դատավորը մեր գլխի վրա տեղ ունի, էդ դատավորը էս երկրի հենայունն է, եւ մենք ամեն ինչ անելու ենք՝ էդ մարդկանց պաշտպանելու համար եւ մենք ամեն ինչ անելու ենք՝ էն մյուսներին դուրս շպրտելու համար դատական համակարգից։ Եվ մեզ ոչ մի բան չի կանգնեցնի»,- թեման եզրափակեց վարչապետը։

Վարչապետն անդրադարձավ նաեւ ԲՀԿ պահվածքին եւ իշխանությանն ուղղված այն մեղադրանքներին, երբ քաղաքական ուժը բոյկոտել է, սակայն իշխանությունն այդ մասին չի մտահոգվում։ Ըստ նրա՝ քաղաքական ուժը ինքնաոչնչացվել է։

«Որովհետեւ երբ որ էս ամբիոնից ասվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն, բոլորը գիտեն՝ առանց բացառության․․․ այսինքն՝ նորությո՞ւն է, որ կան քաղաքական ուժեր, որոնք ընտրակաշառք են բաժանել, նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել, նորությո՞ւն է որեւէ մեկի համար։ Եվ երբ որ կանգնում ես այս ամբիոնից հերքում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ էդպես չէ, դա նշանակում է ինքնաոչնչացում։ Իրենք էսօր այստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ նրա համար, որ չկան այլեւս, չկան այլեւս, որովհետեւ ժողովրդի աչքերի մեջ նայող եւ սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում գործունեություն չի ծավալվելու»,- ասաց Փաշինյանը՝ դա համարելով Հայաստանում տեղի ունեցող ամենամեծ բարեփոխումը։

Նա կանխատեսեց, որ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թվականի թավշյա հեղափոխության արժեքները։

«էսօր այդ ուժրից էլ կան, որ մեզ քննադատում են։ էսօր մեզ քննադատելու ամենաշատ տեղ իրենք ունեն, մենք նրանցից չենք նեղանում, նեղվում ենք, չենք նեղանում։ Որովհետեւ նրանք քննադատում են, լավ են անում, որ քննադատում են, ապագան իրենցն է։ Ապագա իշխանությունն էլ, ընդդիմություն էլ նրանք են, որոնք ժողովրդին վերադարձրել են իշխանություն»։

Վերադառնալով մյուս ուժերին՝ վարչապետը նկատեց, թե նրանց համար կորոնավիրուսը երկնային մանանայի պես մի բան էր. վերջապես բացիլը վերակենդանանալու շանս է ստացել։

Ընդդիմադիր ուժերը դժգոհում էին, որ արտակարգ դրության շարունակ երկարաձգման պատճառով իրենք հանրահավաքի հնարավորություն չունեն։

Ընդգծեց՝ տեսանք ձեր արած հանրահավաքը. կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարողանում հավաքել, կեսին էլ՝ սպառնալով եւ այլն։ Նաեւ շեշտեց, որ այդ հանրահավաքների ժամանակ առանց դիմակ կանգնում են ու հայտարարում՝ կորոնավիրուս չկա։

«Էդ դուք էկել եք մեզ հանրահավաքո՞վ եք վախեցնում, բա որ մենք արեցինք։ Դուք էկեք մեզ փողով վախեցրեք, թալանելու ձեր կարողությամբ, դուք եկեք մեզ վախեցրեք ձեր կրթական ցենզով, այ վախենալու բան է, իրոք։ Դուք էկել եք մեզ հանրահավաքով եք վախեցնում, այ քեզ բան, ստեղ են ասել՝ կանգնեցրեք ինքնաթիռը, իջնող կա։

Էն մեկն էլ, մի հոգի էլ կա մեկի ընտանիքից, ասում է՝ ես եմ տղամարդը. կուխնու սեղանի տակից դուրս չի գալիս, մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս, ասում է՝ դուրս եկեք «Ֆեյսբուք»-ից, հաղորդակցվեք իրականության հետ։ Ա, դու հլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին «Ֆեյսբուք»-ից դուրս գալու խորհուրդ տուր»։

ՀՀ վարչապետը խոսեց նաեւ 2019-ի բյուջեի ամենաչկատարված հատվածի մասին։ Դա, ըստ նրա, կոռուպցիոն գումարների վերադարձն է։ Վարչապետը հիշեցրեց, որ նախընտրական շրջանում ասել է՝ առաջիկա տարիներին 1․5-2 միլիարդ դոլար պետք է ներդնել անվտանգության բարձրացման եւ զինված ուժերի կատարելագործման վրա, եւ դրանք պետք է գոյանան գողացված գումարների վերադարձից։

Փաշինյանը, քննադատելով իրավապահ համակարգի աշխատանքը, նաեւ ընդգծեց՝ կոռուպցիոներները չեն ուզում իրենց փողից հրաժարվել։

Սակայն նա հիշեցրեց Ապօրինի գույքի բռնագնաձման մասին օրենքի մասին եւ ասաց, որ այն շուտով կսկսի գործել։

«Եվ նրանք հիմա ի՞նչ են անում, ձեւը գտել են, մեզ ուզում են ներքաշել անիմաստ խոսակցության մեջ։ Մենք ասում ենք, օրինակ, «Ձորահէկը» գողացել եք, Սերժ Սարգսյանի ընտանիք, «Սպայկա» ընկերությունով մաքսանենգություն եք արել, Սերժ Սարգսյանի ընտանիք, «Հիլթոն» հյուրանոցը ձերն է, «Օպերա սյուիթ» հյուրանոցը ձերն է, Հայաստանի լրատվական դաշտը սեփականատերերից, ըստ էության, զոռով խլել եք՝ «Արմենիա» հեռուստաընկերություն, «Շանթ» հեռուստաընկերություն։ Մենք ասում ենք՝ ընտրությունների կեղծման համակարգ է գործել, որը Սերժ Սարգսյանի ընտանիքն է ղեկավարել՝ սկսած էքզիթ փոլերից, վերջացրած կոնկրետ ընտրական տեղամասերում ընտրական միջադեպեր բեմադրելով»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ երբ որեւէ տեղամասում միջադեպ էր լինում, բոլոր լրագրողները եւ դիտորդները ուղղորդվում էին այդ տեղամաս, իսկ մյուսներում սկսվում էին խախտումները։

«Հիմա ինչո՞ւ են գնալով ավելի կոնկրետանում իմ ընտանիքի վրա, որ մենք մաքսանենգ ենք, որ մենք կոռուպցիոներ ենք, որ մենք ռեկետիր ենք, այսինքն՝ մեզնից ուզում են ստանալ իրենց կերպարը: Իրենք հասկացել են, որ մեր կերպարն է հեղափոխության շարժիչ ուժը, հիմա քանի որ ուզում են հեղափոխություն անել, ուզում են այդ ազատ լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, ինձնից կերտեն, չարժե, չէ՞, էդ բառը ասել ԱԺ ամբիոնից, ինձնից կերտեն մի հատ եղկելի կերպար, էն բառը ավելի ընդգրկուն էր, սա գրականն է։ Բայց իրենց մոտ չի ստացվի։ Իրենց մոտ չի ստացվի»,- վստահեցրեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ նրանց կապիտուլյացիայի են ենթարկելու, քանի որ իրենց հոգում միայն ճշմարտությունն է։

Վերջում վարչապետը, ՀՀ քաղաքացիներին դիմելով, ասաց 2020-ին Հայաստանում կա մի ճգնաժամ. դա կորոնավիրուսի ճգնաժամն է, մնացած բոլոր ճգնաժամերը բխում են դրանից։ Ըստ վարչապետի՝ այն պահին, որ պահին այդ ճգնաժամի հարցը լուծեն, մնացած բոլորը վերադառնալու են իրենց ոչ միայն ելման կետ, այլեւ շատ ավելի առաջ։

Ուստի նա բոլորին կոչ արեց լծվել կորոնավիրուսի դեմ պայքարին եւ տեղեկացրեց․ խնդրել է իրեն տալ տեղեկանք, թե որ ընդդիմադիր ուժերն են, որ հանդես են եկել հակահամաճարակային պայմանները պահելու կոչերով գոնե մի անգամ։ Ըստ Փաշինյանի՝ А4 ֆորմատի թղթի 1/5-ն են կազմել նշված ուժերի անունները։

«Մյուսները, ընդհակառակը, սպասում են որ կորոնավիրուսը աճի, որ ինքը բարգավաճի»,-եզրափակեց Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5776 դիտում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում