Երևան
12 °C
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարբեր տարիներին տեղի ունեցած ընտրակեղծիքներին:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր այն տեղամասերի հետ կապված, որոնցում եղել են դիմումներ, բողոքներ, ահազանգեր, ինքներդ տեսել եք, որ հրապարակային քննության առարկա է դարձրել ԿԸՀ նիստերի ժամանակ: ԿԸՀ-ն իր իրավասության տիրույթում, վարչական վարույթի շրջանակում դրանք քննել և որոշումներ կայացրել է»,- ասաց Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ չկա մի դեպք, որ ընտրակեղծիքի տեղեկությունները ԿԸՀ-ն անմիջապես չուղարկի իրավապահ մարմիններին։
Լրագրողները մեջբերեցին Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից մի հատված, որտեղ Փաշինյանը պատմում էր, թե ինչպես են ՀՀԿ-ականներն ընտրատեղամասում կազմակերպել կեղծարարություններ։ Նրա խոսքով՝ լրագրողներին ասել են, թե այսինչ տեղամասում խախտում կա, բոլորը վազել են այդ տեղամաս, իսկ այդ ընթացքում մնացած ընտրատեղամասերում կազմակերպել են կեղծիքներ։ Հարցին, թե որտե՞ղ էր այդ ժամանակ ԿԸՀ-ն, Մուկուչյանը պատասխանեց, որ իրենք հրապարակային քննության առարկա են դարձրել այն բոլոր դիմումները, բողոքները, ահազանգերը, որոնք ստացել են։ Նրա պնդմամբ՝ ԿԸՀ-ն իր իրավասության տիրույթում՝ վարչական վարույթի շրջանակներում, քննել եւ կայացրել է որոշումներ, ինչը հանդիսացել է քրեական իրավունքի առարկա, հաղորդումներն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, քանի որ սկանդալն արդեն մեծ է, Մուկուչյանն արձագանքեց՝ ինչի՞ հետ կապված։ Լրագրողները մանրամասնեցին, որ արդեն բոլորն են խոսում ընտրակեղծքիների մասին, ինչին ի պատասխան՝ Մուկուչյանն ասաց․ «Գիտեք, ԿԸՀ-ն կարծում է, որ այն լիազորությունները, որն ունի, լիարժեք ծավալով կյանքի է կոչել եւ իր ամբողջ գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվել է օրենքով ամրագրված պահանջների պահպանմամբ եւ կատարմամբ»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ ինչ ինքը ԿԸՀ-ում է, չի հիշում գեթ մեկ դեպք, որ տեղամասում կազմված արձանագրության տվյալների եւ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների փոփոխման հետ կապված որեւէ դիտարկում ներկայացված լինի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT