Երևան
12 °C
Եվ այսպես, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդես է եկել «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձեւավորելու նախաձեռնությամբ եւ շտապ խորհրդակցություններ է սկսում «պետության ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական ուժերի հետ»: Կարելի էր, իհարկե, ոչ թե պարզապես կոմիտե ստեղծել, այլ արտակարգ կոմիտե (ՉեԿա), բայց շատ ավելի կարեւոր է այն, թե կոնկրետ որո՞նք են պետության ապագայով մտահոգ հասարակական-քաղաքական ուժերը, եւ կոնկրետ ի՞նչն է նրանց մտահոգության պատճառը։
Եթե հաշվի առնենք, որ Արթուր Վանեցյանի հայտարարություններն ու քաղաքական նպատակները հիմնականում համահունչ են նախկին իշխանությունների ու նրանց օրոք «իրենց լավ զգացած» շրջանակների նպատակների հետ՝ կարելի է մեծ ճշգրտությամբ կանխատեսել, թե ում հետ է պատրաստվում «շտապ երկխոսել» պրն Վանեցյանը։ Ընդորում՝ նրա հաշվարկներն արդարացված են, որովհետեւ «մտահոգ» հասարակական-քաղաքական ուժերի պակաս չկա։ Գործող իշխանություններն արդեն անցնում են բոլոր սահմանները եւ այնտեղ են հասել, որ ուզում են պատասխանատվության ենթարկել նախկինում կատարված աղմկահարույց հանցագործությունների բոլոր առանցքային մասնակիցներին՝ հաշվի չառնելով ոչ նրանց տարիքը, ոչ ֆինանսական կարողությունները, ոչ նրանց անցած «հերոսական ուղին»: Համաձայնվեք՝ հեչ դիմանալու բան չէ։
Առաջ՝ էլի ոչինչ։ Ընտրությունների ժամանակ թույլ չտվեցին ընտրակաշառք բաժանել՝ իրենք մի կերպ հանդուրժեցին, մենաշնորհների ու բիզնես-քվոտաների դեմ պայքար սկսվեց՝ատամները սեղմած մի կերպ դիմացան, օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, որ ժամանակին միայն թղթի վրա էր, կամաց-կամաց սկսեց գործել՝դա էլ մի հնարով կուլ տվեցին, բայց բոլոր հարցերում բացառապես օրենքով առաջնորդվելն արդեն այն կաթիլն էր, որը լցրեց նրանց համբերության բաժակը։ Հապաղել էլ չի կարելի, որովհետեւ, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ «էսի կամաց-կամաց իրանց տներին ա մոտենում»:
Այստեղից էլ՝ շտապ խորհրդակցությունների անհրաժեշտությունը։
Իսկ ինչո՞ւ լարվածությունը հասավ այն կետին, որ կոշտ առճակատման հեռանկարն անխուսափելի է թվում։ Ըստ երեւույթին սրանում մեղքի իրենց բաժինն ունեն եւ՛գործող իշխանությունները, եւ՛ տասնամյակներ շարունակ երկիրը թալանած կոռուպցիոն համակարգի առանցքային «շահառուները»:
Նախկինները հույս ունեին, որ հեղափոխականի շխանությունները մի քանի ամիս մեծ ոգեւորությամբ ինչ-որ ձեւական փոփոխություններ կանեն, հետո կամաց-կամաց կհարմարվեն իրենց նոր կարգավիճակին, կոռուպցիոն համակարգը կազմաքանդելու փոխարեն կղեկավարեն այն, ամեն ինչ կշարունակվի առաջվա պես, իրենք էլ հեղափոխականների հետ լեզու կգտնեն ու քայլ առ քայլ կվերականգնեն իրենց նախկին արտոնյալ վիճակը։ Եվ իհարկե՝ սխալվեցին։ Իշխանությունները, պարզվեց, իսկապես մտադիր են արմատական փոփոխություններ իրականացնել։
Իշխանություններն էլ իրենց հերթին հույս ունեին, որ նախկինները դասեր կքաղեն հեղափոխությունից, կհամակերպվեն այն մտքին, որ ժողովուրդն իրենց վերջնականապես է մերժել, կհարմարվեն նոր իրողություններին եւ բիզնեսի ոլորտում կամ քաղաքականության մեջ կընդունեն խաղի նոր կանոնները։ Եվ իհարկե՝ իշխանությունները նույնպես սխալվեցին։ Նախկինները, պարզվեց, խաղի նոր կանոններն ընդունելու ոչ մի ցանկություն չունեն եւ մտածում են բացառապես անցյալը վերադարձնելու ուղղությամբ։
Ցավոք՝ արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ ամեն գնով հեղաշրջում իրականացնել ցանկացողները համախմբվում են, ու դա ստիպում է, որ իշխանությունների կողմնակիցները նույնպես համախմբվեն։ Միակ մխիթարությունն այն է, որ բաժանարար գիծը ոչ թե հասարակության տարբեր հատվածների միջեւ է, այլ օրենքի եւ ապօրինության։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT