Երևան
12 °C
Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները լրջորեն ալեկոծեցին Հայաստանի՝ առանց այն էլ ոչ հանդարտ ներքաղաքական կյանքը։ Ընդդիմադիր շրջանակները, հասկանալի է, միանգամից աշխարհով մեկ աղմուկ բարձրացրին, թե երկրում սահմանադրական կարգը տապալված է, Հայաստանը որպես պետություն կործանման եզրին է, երկրում հաստատվում է բռնապետություն եւ մեկ անձի բացարձակ գերիշխանություն, եւ այսպես շարունակ։ «Բացարձակ գերիշխանության» մասով ասվածի մեջ ճշմարտության հատիկ, իհարկե, կա, միայն թե խոսքը ոչ թե մեկ անձի, այլ օրենքի բացարձակ գերիշխանության մասին է։
Այո, Հայաստանում իշխանությունները փորձում են օրենքի բացարձակ գերիշխանություն հաստատել, եւ դա անում են բավականին կոշտ մեթոդներով։ Ինչու՝ որովհետեւ թավշյա մեթոդներով այդ արդյունքին հասնել չհաջողվեց։ Ընդ որում՝ այնպես չէ, որ կոշտ քայլերի դեպքում դրական արդյունքը երաշխավորված է, որովհետեւ օրենքի գերիշխանության հաստատման դեմ համախմբվել են բավականին հզոր կառույցներ՝ իրենց ֆինանսական ու մեդիա ռեսուրսներով։ Մեծ հաշվով՝ համախմբվել են բոլոր նրանք, ում ձեռնտու էր նախկինում գործող «արտոնյալներին՝ ամեն ինչ, մնացածներին՝ օրենք» սկզբունքը։ Համախմբվել են, որովհետեւ եթե օրենքի բացարձակ գերակայություն հաստատվի, իրենք այլեւս չեն կարողանա ոչ ընտրակաշառք բաժանելով խորհրդարանում հայտնվել, ոչ գաղտնի ֆինանսավորմամբ լրատվամիջոցներ պահել ու հանրային կարծիք ձեւավորել, ոչ մարդկանց զոռով քշել հանրահավաքների, ոչ հարմար գներով դատարաններից արդարադատություն կամ գոնե խափանման միջոցի փոփոխություն գնել, ոչ արտոնյալ պայմաններով բիզնես-գործունեություն ծավալել, ոչ «հաճախորդացման» միջոցով քաղաքական գործունեությունը կապիտալիզացնել... Պարզ ասած, օրենքի գերիշխանության դեպքում նրանք պարզապես պարապ կմնան՝ արդարադատության առջեւ կանգնելու խիստ մտահոգիչ հեռանկարով։ Ու հենց այդ հեռանկարն է, որ նրանց ստիպում է դուրս գալ «վերջին կռվի»։ Հիմա կամ երբեք, որովհետեւ կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարումից հետո ընդհանրապես շանս չեն ունենալու։ Մնացածը ՝ սահմանադրական կարգի վերականգնում, բռնապետության հաստատման կանխում, ժողովրդավարության համար պայքար եւ այլն, դատարկ խոսքեր են։ Շղարշ, որը պիտի քողարկի պետական հեղաշրջում իրականացնելու նրանց մտադրությունը։
Այսինքն՝ քողարկելու մասին արդեն առանձնապես չեն էլ մտածում։ Նրանցից մեկը, օրինակ, հրապարակավ հայտարարում է, թե քանի որ օրենքի շրջանակներում այս իշխանություններին փոխել հնարավոր չէ, պետք է գրավել եւ՛ Ռադիոտունը, եւ՛ Հեռուստատեսությունը, եւ՛ պետական պահպանման մյուս օբյեկտները, ու սրանց վռնդել իշխանությունից, մյուսներն ամենայն հավանականությամբ փակ դռների ետեւում հենց սրա «ճանապարհային քարտեզն» են մշակում, երրորդը խոհանոցից «հեռավար» հրահանգներ է տալիս իր քարոզչական թիմին, չորրորդը հրապարակավ «քֆուր է ուտում», որ մինչեւ վերջ կգնա...
Թե ինչով կավարտվի այս ամենը՝ դժվար է ասել, բայց առայժմ ամեն ինչ «Մկների ժողովն» է հիշեցնում. բոլորը միմյանց վճռական գրոհի նետվելու կոչեր են անում, բայց «զանգ կախողը» չկա։ Ու գիտե՞ք ինչու։ Որովհետեւ իրենք էլ շատ լավ հասկանում են, որ նախ՝ իրենց ծրագրածն անօրինական է, եւ երկրորդ՝ հասարակությունն իրենց չի աջակցի։ Դրա համար էլ մնում է միայն տեսախցիկների առջեւ հոխորտալը։ Որովհետեւ այդպես ավելի ապահով է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT