Հասանովի «ռազմահայրենասիրական» գանգատները. Ալիեւը փորձում է ուշադրություն շեղել

Վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանի ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական վիճակը, թերեւս, այնքան է բարդացել, որ պաշտոնական Բաքուն կրկին որոշել է վերադառնալ հանրության ուշադրությունը շեղելու փորձված ու անդավաճան տարբերակին:

Նախ մայիսի վերջին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ «հակառակորդը պետք է գիտակցի՝ այս անգամ ձեռնարկվելիք միջոցները տարբերվելու են 2016թ. ապրիլին ձեռնարկվածներից»: Մեկ ամիս չանցած՝ հունիսի 22-ին, ադրբեջանական ալիքներից մեկին տված հարցազրույցում Հասանովի խոստովանություններն արդեն ավելի առարկայական էին: Նա մասնավորապես հայտարարել էր, որ Ադրբեջանն ուժեղացնում է բանակը, եւ այն օգտագործելու է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար: 2016թ. ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետի աշխատանքից ազատումը Հասանովը կապել էր նրա հետ, որ հայկական կողմը չէր նկատել ադրբեջանական ստորաբաժանումների տեղաշարժը՝ փաստացի հերքելով իր իսկ խոսքերն այն մասին, թե «Ադրբեջանը հակագրոհ է իրականացրել»: Խոստովանական է ստացվել նաեւ նրա պնդումը, որ «հաջորդ անգամ սկսելուց» իրենք պետք է լուծեն «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պատմական արդարությունը վերականգնելու բոլոր հարցերը»: «Ցավալի է» միայն այն, թերեւս, որ Հասանովի պատկերացրած «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» եւ պատմական արդարության վերականգնումը իրարամերժ երեւույթներ են:

Զավեշտալի են ստացվել նրա գանգատները հայկական կողմի «ամերիկացի հովանավորների» վերաբերյալ: Պարզվում է՝ վերջին տարիների ընթացքում «հայերն իրենց ամերիկացի հովանավորների միջոցով» ձեռք են բերել «ռազմական նշանակության սարքավորումներ եւ շփման գծի երկայնքով տեղադրել տեսահսկման համակարգեր», որից հետո հեռացել են, որպեսզի ադրբեջանցիները «չկարողանան հասնել նրանց հրաձգային զենքերից կրակով»: Հատկանշական է, որ այս գանգատը հնչել է ի պատասխան այն պնդման, որ շփման գծում վերջերս «հանգիստ է դարձել»: Յուրատեսակ արդարացում-գանգատը եւս մեկ ինքնախոստովանական է, ինչպես հրադադարի ռեժիմի խախտման, այնպես էլ ընդհանուր առմամբ ագրեսիվ հռետորաբանության տեսանկյունից: Հասանովի գանգատը հասկանալի է. Ադրբեջանի տեսանկյունից տեսահսկման համակարգերի օգտագործումը, անգամ միայն հայկական կողմից, անընդունելի է, քանի որ այդ դեպքում պաշտոնական Բաքուն փաստացի ստիպված է լինելու ընդունել ստատուս-քվոն, ինչն էլ ոչ մի կերպ չի տեղավորվում ռազմատենչ հռետորաբանության եւ «ուռա-հայրենասիրության» սահմաններում:

Վերադառնալով «հայերի հովանավորներին»՝ հարկ է նշել, սակայն, որ Հասանովը չի սահմանափակվել ամերիկացիներով եւ հարցազրույցի վերջում անդրադարձել է «ռուս հովանավորներին», ավելի կոնկրետ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Ըստ Հասանովի՝ 2016թ. ապրիլի 4-ին, «երբ ադրբեջանական բանակը սկսել էր հարձակումը Թալիշի ուղղությամբ», հայերը սկսել են խնդրել Հասանովի հետ «վստահելի հարաբերությունների մեջ գտնվող» «անունն ինչ է… Սերգեյ Կուժուգետովիչին», որպեսզի վերջինս ազդի ադրբեջանական կողմի վրա եւ դադարեցնի «Ադրբեջանի առաջխաղացումը»: Իրականում ադրբեջանական ուժերն այդ պահին արդեն իսկ դուրս էին շպրտվել Արցախի հյուսիս-արեւելյան բնակավայրերից, բլիցկրիգը տապալվել էր, եւ հենց ադրբեջանական կողմը, ինչպես դրանից 22 տարի առաջ, ուներ բոլոր նախադրյալները՝ հրադադար խնդրելու համար:

Վարկածներ կան, որ հարցազրույցի այս հատվածն ուղղված է ոչ թե հայերին, այլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Համաձայն այդ վարկածի՝ «Բարբարոսա» գործողության օրը տված հարցազրույցի ընթացքում Շոյգուի հիշատակումը, այն էլ ոչ բարեկամական գործողության («ադրբեջանական առաջխաղացման կասեցում») համատեքստում դժգոհության յուրատեսակ ազդակ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից Պուտինին: Քիչ հավանական է, որ Բաքվում նման նրբանկատ հաշվարկ են կատարել, սակայն անգամ եթե դա այդպես է, ապա գործնականում դա այլ արդյունք է ունեցել: Հասանովի այս խոսքերը խիստ բացասական են անդրադարձել նրա իսկ վարկանիշի վրա: Փաստացի Հասանովը «խոստավանել է», որ «դադարեցրել է առաջխաղացումը» երրորդ երկրի պաշտպանության նախարարի «խնդրանքով»:

Ռազմական հաղթանակների փոխարեն դիվանագիտական սկանդալներ բերող հրամանատարը շարունակում է պաշտոնավարել թերեւս այն պատճառով, որ հավատարիմ է գործող նախագահին, որի խոհեմությանը, հոգատարությանն ու վճռականությանն էլ պարբերաբար հղում էր կատարում հարցազրույցի ընթացքում:

Ինչ վերաբերում է Հասանովի «ամենակարող գերագույն գլխավոր հրամանատարին», ապա Ալիեւը վերջին շրջանում նույնպես ակտիվացրել է ռազմահայրենասիրական, հայատյաց հռետորաբանությունը: Հունիսի 26-ին զորամասի բացման ժամանակ նա հայտարարել էր, թե «Հայաստանի նախկին նախագահները կաշառակերներ են, գեներալները՝ գողեր, անկախ Հայաստանի պատմությունը՝ խայտառակություն», դե, իսկ Հայաստանն էլ՝ «ավազակների երկիր»: Միեւնույն ժամանակ Ալիեւը նշել էր՝ բոլորն էլ գիտեն, որ ներկայիս կառավարությունն իշխանության է բերվել «հետխորհրդային երկրներում գունավոր հեղափոխություններ կազմակերպող հայտնի շրջանակների կողմից»: Այլ կերպ ասած՝ բացի ազգայինից, Ադրբեջանի ղեկավարը նոր տեսակի ատելություն է քարոզում՝ քաղաքական:

Գործնականում Ալիեւը սոցիալ-տնտեսական եւ համաճարակային խնդիրների քողի տակ հետապնդում է իրեն քաղաքական հակառակորդ դառնալու հեռավոր հավակնություններ ունեցող գործիչներին, մյուս կողմից օգտագործելով ադրբեջանական պետական համակարգի կարողությունները՝ քողարկում է այդ պայքարը արտաքին թշնամիների դեմ պատերազմով:

Ադրբեջանի վերնախավը առաջին անգամ չէ, որ դիմում է «ռազմահայրենասիրական» PR-ի: Որպես կանոն՝ դա արվում է՝ «միջին ծանրության» խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար: Այս անգամ այդ խնդիրներին կարելի է գումարել նաեւ սոցիալական բողոքի հիման վրա հասարակության համախմբման վտանգը, որը պետք է ուղղել «ճիշտ» ճանապարհով՝ ընդդեմ հայերի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3410 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը