Իրենց տեղը խոհանոցն է, հաճախ՝ նաև բանտախուցն ու մոռացության մատնվելը. Ալեն Սիմոնյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ներքաղաքական և հասարակական բնույթի մի շարք հարցերի։

Հրայր Թովմասյանի՝ արձակուրդում գտնվելու հարցին անդրադառնալով՝ փոխխոսնակը նշեց. «Ես կարծում եմ, որ Թովմասյանը, ինչպես ինքն էր բնորոշել, իր խրամատը որոշեց թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին, կարծում եմ՝ պարոն Թովմասյանին շատ բնորոշ է այս քայլը»:

Հարցին, թե արդյոք 2 ընդդիմադիր խմբակցությունների նիստերին չմասնակցելը միջազգային հանրության բացասական արձագանքին կարո՞ղ է արժանանալ, Ալեն Սիմոնյանը նշեց. «Պառլամենտարիզմը ենթադրում է, որ, օրինակ, երկու կամ երեք ընդդիմադիր ուժ կարող են քաղաքական քայլ անել և չմասնակցել, բոյկոտել, չքվեարակել, հանձնաժողով ստեղծել, դա նրանց դիրքորոշումն է, և դրա հիման վրա կարող է եզրակացություն անել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ տեսնելով, օրինակ, ինքը ժամանակին գնացել քվեարկել է ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի համար, և մշտապես օրհասական պահին պատճառներ են գտնվում»:

Անդրադառնալով ԲՀԿ, «Հայրենիք» ՀՅԴ  կուսակցությունների դատախազություն դիմելուն՝ Սիմոնյանն ասաց. «Դե, մի բան պետք է անեն, չգիտեմ՝ ինչ են անում։ Երբ հիմա տեսնում եմ այն գործողությունները՝ միանալը, հուշագրեր ստորագրելը, ինձ հիշեցնում է այն նույն շրջանը, որ երեսուն տարի ՀՀ-ի բոլոր ընդդիմությունները այդ շրջանով անցնում են, պտտվում, վիճում, հանդիպում, լուսանկարվում և այլն, և այլն։ Ցավում եմ, որ ուժեր, մարդիկ, որ հնարավորություն ունեին կամ ունեն այլ ձևով աշխատելու, այլ մարտավարություն ընտրելու, իրականությունը ճիշտ գնահատելու, այլ ոչ թե իրենց վճարած իրականությունը տեսնելով և դրան հավատալով, գործողություններ անելով՝ նույն ցիկլի մեջ են, նույն բաներն են անում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը ճեպազրույցում անդրադարձավ նաև որոշ ընդդիմադիր հեռուստաընկերությունների. «ՀՀ-ում լրատվամիջոցների իննսուն տոկոսը ոչ շահավետ բիզնես է, և ՀՀ-ում հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Մինասյանի և էլի տարբեր նախկին իշխանության ներկայացուցիչների միջև եղան բազմաթիվ առուվաճառքի պայմանագրեր։ Դրանց մեջ մտան «5-րդ ալիք»-ը, «Արմնյուզ»-ը, եթե չեմ սխալվում, էլի շատ ու շատ բաներ»,- նշեց նա։

Սիմոնյանի խոսքով՝ այդ ամենը արվում է և արվել է՝ քաղաքական նպատակ սպասարկելու համար։ «Այդ լրատվամիջոցները վճարվում են այն բանի համար, որ ստեղծվի իրականություն, և հետագայում քաղաքական գործիչները ընկնում են հենց իրենց ծուղակի մեջ։ Այդ լրատվամիջոցները ստեղծում են, որ վարկաբեկեն իշխանությանը, և հետո իրենք դիտում են հեռուստաալիքները և հավատում են, որ, օրինակ, իշխող կուսակցության վարկանիշը ցածր է, իրենց վարկանիշը շատ բարձր է, իսկ իրականում իրենք ուղղակի ՀՀ քաղաքական դաշտում գոյություն չունեն, իրենց տեղը խոհանոցն է, իրենց տեղը հաճախ բանտախուցն է, իրենց տեղը մոռացության մատնվելն է, սրա մասին է խոսքը»,- ասաց նա։

Սիմոնյանը անդրադարձավ նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի առաջին ընթերցումից հետո Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հայտարարությանը՝ նշելով, որ հարցը քննարկել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ։ «Գոյություն ունի մուլտիպլեքս համակարգ, որի ծածկույթը, կարելի է ասել, որ ՀՀ-ի ամենափոքր մասն է, մի քանի տոկոսն է կազմում։ Դա այն վայրերն են, որտեղ փաստացի գոյություն չունի, օրինակ, Ucom ցանցը, Rostelecom ցանցը, ինտերնետային հեռուստատեսային ցանցը, և մուլտիպլեքս համակարգերում ներառված են եղել այնպիսի հեռուստաընկերություններ, ինչպես CNN-ն է, և ռուսական երկու երեք հեռուստաալիք։ Ընդհանրապես աշխարհում մուլտիպլեքսներում չկան ներառված որևէ երկրի, նույնիսկ ամենադաշնակից Բելառուսի կամ Հայաստանի հեռուստաալիքները, և դա նոնսենս է, որ մուլտիպլեքսը ներառում է օտարալեզու որևիցե հեռուստաալիք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում, որ, այնուամենայնիվ, հայաստանյան մուլտիպլեքսում ռուսական որոշ հեռուստաալիքներ ներառվեն։

Նշենք, որ «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավոր վարակված է կորոնավիրուսով: Դիտարկմանը, որ «Իմ քայլ»-ի մյուս պատգամավորները կարող են կոնտակտավոր եղած լինել, Սիմոնյանը նշեց. «Այն պատգամավորները, որոնք պոտենցիալ կոնտակտավոր են, հանձնել են կորոնավիրուսի թեստ, և բացասական է եղել»։

Փոխխոսնակը կարծում է, որ ԱԺ-ն՝ որպես ղեկավար մարմին, պետք է շարունակի բնականոն աշխատանքը։ «Եթե ես իմանամ որ դահլիճում բոլորը վարակակիր են, ես՝ ոչ, ես, այնուամենայնիվ, կգամ. դա մեր պարտականությունն է։ Եթե կարիք լինի արտակարգ դրությունը երկարաձգել և փրկել կյանքեր, ես կգամ, կենթարկեմ ինձ ռիսկի և կքվերակեմ, որպեսզի պետությունը շարունակի գործել»,- նշեց նա։

Նանե Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3716 դիտում

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ