Երևան
12 °C
Արտակարգ դրության ժամանակահատվածում բանկերն իրենց հաճախորդներին վարկային արձակուրդ տրամադրելուց բացի վերանայում են նաեւ գործող վարկերի պայմանները: Սկզբնական շրջանում նաեւ ավանդների նվազում է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ սպասվում էր, որ բանկերը որոշակի խնդիրներ կունենան, սակայն այս պահին դեռեւս մեծ խնդիրներ չեն առաջացել, ինչը պայմանավորված է նաեւ նրանով, որ ՀՀ կառավարությունն իր միջոցառումներն իրականացնում է բանկերի միջոցով՝ այդպիսով նաեւ ակտիվ պահելով այդ ոլորտը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը անդրադարձել է վարկերին, ավանդներին եւ ստեղծված իրավիճակում հնարավոր զարգացումներին։ զարգացումներին։
- Պարոն Աբրահամյան, արտակարգ դրության ժամանակահատվածում քանի՞ քաղաքացու եւ քանի՞ բիզնեսի է վարկային արձակուրդ տրամադրվել եւ որքա՞ն են կազմել այն պարտավորությունները, որոնք երկարաձգվել են։
- Արտակարգ դրության հենց առաջին օրերից բոլոր բանկերը հայտնեցին իրենց պատրաստակամության մասին՝ տրամադրել վարկային արձակուրդ ֆիզիկական անձ հաճախորդներին, ինչպես նաեւ դրսեւորել անհատական մոտեցում այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ տուժել են համավարակի պատճառով։ Պետք է փաստենք, որ բանկերի հաճախորդներն ակտիվորեն օգտվել են բանկերի ընձեռած այդ հնարավորություններից։ Մասնավորապես, հունիսի 1-ի դրությամբ վարկային արձակուրդից եւ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազար ֆիզիկական եւ 17.4 հազար իրավաբանական անձ։ Ընդհանուր առմամբ, վերանայվել է 1.3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազար վարկային պայմանագիր։ Միեւնույն ժամանակ, ուրախությամբ պետք է փաստեմ, որ դրան զուգահեռ՝ բանկերը պարտաճանաչ կատարում են իրենց պարտավորություններն ավանդատուների նկատմամբ՝ պայմանագրերին համաձայն վճարում են ավանդների դիմաց կուտակված տոկոսագումարները։
- Հաշվի առնելով, որ բանկային համակարգի աղբյուրներից մեկը ավանդներն են, այս ընթացքում արդյո՞ք ավանդների արտահոսք եղել է, եթե այո, ապա ի՞նչ չափով։
- Եկեք պարզաբանենք, թե ինչ նկատի ունենք «ավանդների արտահոսք» ասելով։ Բանկերում ավանդային պորտֆելը դինամիկ մեծություն է, որը փոփոխվում է ամեն ամիս եւ ամեն օր։ Նոր ավանդների ներգրավումը եւ ավանդների մարումը բանկերի ամենօրյա գործունեության անբաժանելի մասն են։ Բնական է, որ արտակարգ դրության ժամանակահատվածում եվս որոշ ավանդներ մարվել են, իսկ որոշները՝ ներգրավվել։ Հետեւաբար, ավանդային պորտֆելի տատանողականությունը բնական երեւույթ է եւ առկա է միշտ։ Եթե խոսում ենք կոնկրետ համավարակով պայմանավորված կտրուկ տատանումների մասին, ապա այո՛, պետք է նշեմ, որ համավարակի առաջին օրերին տեղի ունեցան որոշակի էական տեղաշարժեր՝ պայմանավորված ապագայի անորոշություններով եւ տնտեսության մի շարք ճյուղերի գործունեության ժամանակավոր դադարեցմամբ։ 2020 թ. առաջին եռամսյակում, որը ներառում է նաեւ համավարակի սկիզբը, ընդհանուր ավանդները նվազել են 39 մլրդ դրամով կամ 1.1 տոկոսով։ Սակայն այստեղ կարեւոր է շեշտել, որ հետագա ժամանակահատվածում բանկային համակարգում կրկին նկատվել է ավանդային պորտֆելի աճ, եւ շատ կարճ ժամանակ անց բանկային համակարգում ավանդների ծավալը կրկին հավասարվել է մարտի սկզբին եղած ցուցանիշին։ Այսինքն, պետք է փաստել, որ շատ կարճատեւ տատանողականությունից հետո բանկային համակարգը կրկին վերադարձել է իր նախկին վիճակին՝ լիովին եւ բնականոն սպասարկելով իր հաճախորդներին։ Սա արդյունք է ոչ միայն վարած ճիշտ քաղաքականության, այլ նաեւ հաճախորդների կողմից բանկերի նկատմամբ ունեցած վստահության բարձր մակարդակի։
- Բանկային համակարգն ի վիճակի կլինի՞ արտակարգ դրությունից հետո սպասարկել բիզնեսին՝ հաշվի առնելով, որ շատերը վարկային նոր միջոցներ ներգրավելու կարիք կունենան։
- Բանկային համակարգն այսօր բավականին բարձր մակարդակի իրացվելիություն ունի։ Թե՛ ԿԲ վարած քաղաքականության, եւ թե՛ բանկերի ռիսկերի կառավարման ներքին քաղաքականությունների շնորհիվ այսօր բանկերում առկա են ե՛ւ կապիտալի, ե՛ւ իրացվելիության մեծ պաշարներ։ Այդ մասին բազմիցս նշել են ինչպես առանձին բանկերը, այնպես էլ վերահսկող մարմինը՝ Կենտրոնական բանկը։ Հասարակությունը հնարավորություն ունեցավ համոզվելու, որ կորոնավիրուսի համաճարակի ամբողջ ընթացքում բանկերը ոչ միայն սատարեցին իրենց հաճախորդներին՝ տրամադրելով վարկային արձակուրդ, այլ նաեւ տնտեսության բավականին խոշորամասշտաբ վարկավորում իրականացրին։ Ընդ որում՝ վարկավորումն իրականացվեց ինչպես կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների իրականացման շրջանակներում, այնպես էլ բանկերի սեփական միջոցների հաշվին։ Այս ամենը հնարավորություն է տալիս վստահությամբ նշելու, որ արտակարգ դրությունից հետո եվս բանկերը կունենան բավական քանակությամբ իրացվելի միջոցներ՝ հաճախորդների պահանջմունքները բավարարելու համար։ Եվ այս առումով թե՛ տնտեսվարող սուբյեկտները, եւ թե՛ ֆիզիկական անձինք մտահոգվելու առիթ չեն ունենա։ Հատկապես, որ բանկերը գնալով կատարելագործում են մատուցվող ծառայություններն ու հարմարեցնում հաճախորդների պահանջմունքներին։
- Արդյո՞ք բանկային համակարգը առանձին բիզնես փաթեթներ մշակելու ծրագիր ունի, որպեսզի թե՛ բիզնեսը կարողանա ոտքի կանգնել, թե՛ բանկը կարողանա շահույթ ստանալ։
- Տեսե՛ք, այն, ինչ արվել է համավարակի ամբողջ ընթացքում, այդ թվում՝ այն, ինչ արվում է այսօր, հենց այդ առանձին բիզնես փաթեթներն են, որի մասին Դուք հարցնում եք։ Անխտիր բոլոր բանկերը հայտարարել են, որ պատրաստ են ցուցաբերել անհատական մոտեցում այն բիզնեսների եւ այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ տուժել են համավարակի պատճառով։ Կարելի է ասել, որ ձեռք է բերվել բավականին ամուր եւ վստահելի համագործակցություն բանկերի եւ իրենց հաճախորդների միջեւ փոխշահավետ լուծումներ գտնելու ուղղությամբ։ Քիչ առաջ նշված թվերն ու ցուցանիշները դրա վառ ապացույցն են։ Բնական է, որ յուրաքանչյուր անհատական մոտեցում պետք է այս կամ այն կերպ օգնի տնտեսվարողին, միեւնույն ժամանակ շահավետ լինելով նաեւ բանկի համար։ Ըստ այդմ, այն համագործակցությունը, որը ձեւավորվել է բանկերի եւ վերջիններիս հաճախորդների միջեւ, կպահպանվի նաեւ ապագայում։ Միեւնույն ժամանակ, իհարկե, բանկային համակարգը դինամիկ զարգացող ոլորտ է, եւ ամենօրյա կտրվածքով բանկերի կողմից մշակվում եւ ներդրվում են նորանոր պրոդուկտներ, առաջարկվում են նոր առաջադիմական լուծումներ տարբեր հաճախորդների պահանջները բավարարելու համար։ Ամփոփելով, կարող եմ փաստել, որ բանկերը մշտապես պատրաստ են համագործակցել իրենց հաճախորդների հետ փոխշահավետ պայմաններով։
- Հաշվի առնելով, որ իրավիճակը ամեն դեպքում ճգնաժամային է եւ բանկերը եվս, որպես տնտեսության մաս՝ զգում են դրա ազդեցությունը, հնարավո՞ր է, որ տոկոսադրույքների փոփոխություն լինի։
- Արդեն նշեցի, որ բանկերը բարձր կապիտալացված են եւ ունեն իրացվելիության բարձր մակարդակ։ Բնականաբար, ինչպես եւ երկրում գործող ցանկացած կազմակերպություն, բանկերն իրենց վրա զգում են ճգնաժամի ազդեցությունը։ Միաժամանակ, սակայն, թե՛ ոլորտում պետական ճիշտ քաղաքականության, թե՛ բանկերում ներդրված ներքին մեխանիզմների շնորհիվ, այսօր բանկերն ունակ են դիմակայելու ճգնաժամի բացասական ազդեցություններին։ Ուստի, քիչ հավանական եմ համարում ճգնաժամի պատճառով տոկոսադրույքների էական փոփոխությունները։ Միեւնույն ժամանակ, նշեմ, որ տոկոսադրույքները շուկայական օրենքներին ենթարկվող մեծություններ են եւ մշտապես կարող են փոփոխվել շուկայում տեղի ունեցող այս կամ այն երեւույթի ազդեցության ներքո։ Եվ այստեղ պետք է ուրախությամբ շեշտեմ, որ վերջին տարիներին բանկային համակարգի տոկոսադրույքները մշտապես ունեցել են նվազման միտում թե՛ բացարձակ մեծության, եւ թե՛ մարժայի առումով։ Եթե նայենք տոկոսադրույքների դինամիկան, կտեսնենք, որ դրանք արդեն երկար ժամանակ է, որ դրսեւորում են նվազման միտում, ինչն իր հերթին խոսում է ինչպես բանկային համակարգում ռիսկայնության մակարդակի ընդհանուր նվազման, այնպես էլ բանկային համակարգում առկա ակտիվ մրցակցության մասին։
- Ելնելով համաշխարհային իրավիճակից, ի՞նչ կանխատեսում ունեք, ե՞րբ տնտեսական իրավիճակը կկայունանա։ Ի՞նչ նախադրյալներ կան դրա համար։
- Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ցավոք, այն չունի ճիշտ կամ միանշանակ պատասխան։ Ներկայիս ճգնաժամն աննախադեպ է։ Ի տարբերություն 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի, 2009 եւ 2014 թվականներին Հայաստանում տեղի ունեցած արժութային ճգնաժամերի, այս ճգնաժամի հիմքում ընկած չէ տնտեսական գործոնը, այն պայմանավորված չէ տնտեսական ֆունդամենտալների փոփոխություններով։ Այսօր ունենք մի իրավիճակ, որի հետ երբեւէ նախկինում չենք առնչվել, ինչն էլ անկանխատեսելի եւ մի փոքր ավելի դժվար կառավարելի է դարձնում իրավիճակը։ Ցավոք, մենք բախվում ենք տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող ոլորտներում իրավիճակի ապակայունացման հետ, ընդ որում դժվար է որեւէ կանխատեսում անել, թե այդ ոլորտները երբ կսկեն գործել բնականոն հունով, առավել եւս ստանձնել տնտեսությունը խթանելու իրենց գործառույթը։ Այդուհանդերձ, բոլորս լիահույս ենք, որ մոտ ապագայում ե՛ւ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների կիրառման, ե՛ւ մեր երկրի տնտեսվարողների, ե՛ւ քաղաքացիների պատասխանատու մոտեցման շնորհիվ փոքր քայլերով հնարավորություն կունենանք վերադառնալ բնականոն կյանքին։ Արվում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ հաղթահարենք իրավիճակը։
Եվ, օգտվելով ընձեռված առիթից, ցանկանում եմ եւս մեկ անգամ կոչ անել մեր հայրենակիցներին ստեղծված իրավիճակում հնարավորինս օգտվել բանկային հեռավար սպասարկումից, բանկային ծառայություններն իրականացնել առցանց հարթակների միջոցով, իսկ բանկ այցելելու անխուսափելիության դեպքում խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները։ Այսօր բանկերը եւս ամեն ինչ անում են ստեղծված իրավիճակում հաճախորդներին հնարավորինս անվտանգ սպասարկելու համար։ Եվ սա նույնպես այն նախադրյալներից է, որը հնարավորություն կտա օր առաջ հաղթահարել համավարակով պայմանավորված այս իրավիճակը եւ վերադառնալ մեր բնականոն առօրյային։ Առողջ եղեք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT