Արմեն Սարգսյանն առցանց զրուցել է ՔՈԱՖ-ի շահառու համայքների երեխաների հետ

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի շրջանակում տեսակապով զրուցել է Հիմնադրամի շահառու համայնքների երեխաների հետ և պատասխանել է հարցերին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ շատ ջերմ հիշողություններ ունի հիմնադրամի՝ Լոռիի Սմարթ կենտրոն անցած տարվա այցելությունից և այնտեղ երեխաների հետ հանդիպումից: Ընդգծելով, որ 21-րդ դարը նոր հնարավորությունների ժամանակաշրջան է՝ նախագահը մասնավորապես ասել է. «Դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր, բազմապիսի և շատ ավելի ազատ աշխարհում։ Ձեզնից յուրաքանչյուրը հոյակապ հնարավորություններ ունի՝ միայն պետք է կարողանալ օգտագործել այդ հնարավորությունը»:

Երեխաները Հանրապետության նախագահին բազմաթիվ հարցեր են ուղղել տարբեր թեմաներով՝ սկսած կրթական համակարգից, գյուղաբնակ երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծումից, միջազգային հարաբերություններում Հայաստանի դերից մինչև կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի ստեղծում և սեպտեմբերից դպրոցների վերաբացման հնարավորություն:

Խոսելով կրթական համակարգի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղվեն կրթական մակարդակը բարձրացնելուն՝ ելնելով այն սկզբունքից, որ բոլոր երեխաները պետք է ունենան հավասար հնարավորություններ: «Կրթությունը պետք է հասանելի լինի ցանկացած երեխայի համար և ունենա միջազգային ամենաբարձր մակարդակ։ Դրան հասնելու համար լուրջ աշխատանքի և բոլորի նվիրվածության կարիքը կա։ Ես ինքս ամեն ձևով պատրաստ եմ աջակցել,-ասել է Հանրապետության նախագահը։- Միաժամանակ, կան նաև նախագահական նախաձեռնություններ, մասնավորապես՝ գիտության, տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք նպատակ ունեն ստեղծել լոկոմոտիվներ՝ առաջ մղելու որոշակի ոլորտների զարգացումը: Մասնավորապես, ուշադրություն կդարձվի արհեստական բանականության ոլորտին: Ձեր կյանքում դուք պետք է կարողանաք օգտագործել արհեստական բանականությունն այնպես, որ այն ձեզ օգնի որոշումներ կայացնել։ Նոր աշխարհում նոր ձևով պետք է աշխատեք, սովորեք և մտածեք: Կորոնավիրուսը ցույց տվեց, որ բոլոր երկրները պետք է լրացուցիչ գումարներ ներդնեն առողջապահության, կենսաբանության ոլորտներում»։

Պատասխանելով երեխաներից մեկի հարցին՝ թե կարող է արդյոք դպրոց գնալ սեպտեմբերին, նախագահը հորդորել է հնարավորինս զգույշ լինել, պահպանել բոլոր կանոնները և փորձել օգտագործել ժամանակը՝ մի նոր բան, օրինակ, նոր արհեստ սովորելու համար. «Երբ Բրիտանիայում համավարակ էր տարածվել, հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը, որն այդ ժամանակ Քեմբրիջի համալսարանի ուսանող էր, հետ գնաց իր գյուղաքաղաք, քանի որ համալսարանը մեկ տարով փակվել էր: Այդ մեկ տարվա ընթացքում ստեղծվեցին Նյուտոնի երեք օրենքները։ Առաջարկում եմ այն ժամանակը, որ տանն եք անցկացնում, օգտագործեք ճիշտ և ստեղծագործեք»:

Հարցին, թե ինչ կարգախոսներով է պետք առաջնորդվել դժվարին իրավիճակներում, նախագահ Սարգսյանը խորհուրդ է տվել կյանքի ամենադժվար պահերին անգամ չվհատվել. «Երբեք մի՛ վհատվեք, որովհետև մեր կյանքի գեղեցկությունն այն է, որ միշտ կա վաղվա օրը, դրա հաջորդ օրը և հաջորդը... Եթե այսօր վատ օր է եղել, ապա վստահ եղեք, որ վաղը լավ օր կարող է լինել։ Ամեն ինչ կախված է նաև ձեզնից, ձեր ինքնավստահությունից, ձեր եռանդից և պայքարելու ունակությունից։ Երբեք ինքներդ ձեզ մի խաբեք։ Իհարկե, մի խաբեք նաև ուրիշին։ Աշխատեք գտնել ինքերդ ձեզ։ Հավատացեք ձեր ուժերին»:

Պատասխանելով հարցին, թե հատկապես մարդկային որ հատկանիշներն է կարևորում, նախագահը նշել է, որ դրանք բազմաթիվ են: «Առանձնացնեմ երկուսը, որ կարևոր են այսօրվա մեր կյանքում: Առաջինը. եղեք հանդուրժող միմյանց հանդեպ՝ սկսած ձեր ընտանիքի անդամներից, ձեր ընկերներից, և այդ հանդուրժողականությունը դարձրեք մշակույթ,-ասել է նախագահ Սարգսյանը:- Եթե նույնիսկ ձեզ համար ամենաանընդունելի բանն են ասում, ուշադիր լսեք. կարող է պատահել, որ այդ անընդունելի մտքի մեջ կա մի գեղեցիկ բան, որը կարելի է սովորել: Մյուս հատկանիշը վստահությունն է: Առանց վստահության շատ բաներ իրական չեն կարող դառնալ, վստահություն ծնողների և երեխաների հանդեպ, վստահություն՝ նաև ինքներդ ձեր հանդեպ: Առանց վստահության ընկերություն չի կարող լինել, ամուր ընտանիք չի կարող լինել, հանրության մեջ հնարավոր չէ առողջ ապրել, եթե տարբեր միավորների միջև վստահություն չկա»:

Տպել
1006 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ