Վիրուսի տարածման կանխման համար ԲԴԽ-ն ավելի քան 14 մլն դրամ է հատկացրել. փաստաբանը, սակայն, խնդիրներ է տեսնում

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի միջոցներից մինչ օրս հատկացվել է 14.740.000 ՀՀ դրամ գումար, որից ծախսվել է 12.942.128 դրամը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունից:

Մենք հետաքրքրվել էինք, թե ինչ հաճախականությամբ են ախտահանվում դատական նիստերի դահլիճները, եւ կա արդյոք յուրաքանչյուր նիստից հետո դահլիճն ախտահանելու հնարավորություն: Խնդրել էինք նշել նաեւ, թե լուծման ինչ տարբերակ են տեսնում դատական նիստերի դահլիճում սոցիալական հեռավորություն պահելու պահանջը ապահովելու համար, եւ արդյոք կորոնավիրուսի համավարակի ընթացքում դատարաններում հայտնաբերել են պարետի որոշման խախտումներ:

Ըստ ստացված պատասխանի՝ ԲԴԽ-ի կողմից միջոցներ են ձեռնարկվել Պարետի՝ մարտի 24-ի, ապա նաեւ՝ մայիսի 3-ի որոշումներով սահմանված կանոնները պահպանելու համար: Նախ, ընդունվել է ԲԴԽ-12-Ո-25 որոշումը, ապա վարակի կանխարգելման միջոցառումների եւ անվտանգության կանոնները պահպանելու նպատակով հիշյալ գումարով ձեռք են բերվել 1195 լիտր ախտահանիչ հեղուկ նյութեր, 16.300 զույգ ձեռնոցներ, 50.000 հատ դիմակներ, 55 հատ ջերմաչափներ, 50 հատ փակվող աղբամաններ, ինչպես նաև՝ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով վարչական շենքերի և հարակից տարածքների ախտահանման ծառայություններ։ Ձեռք բերված ապրանքները բաշխվել են ՀՀ բոլոր դատարաններին, իսկ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախտահանվել են  ԲԴԽ-ի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը, որոնք ներառել են դրանց նստավայրերի սպասարկման սրահները, միջանցքները, դատական նիստերի դահլիճները, դատավորների և վերջիններիս աշխատակազմերի աշխատասենյակները, կալանավորների ժամանակավոր պահման խցերը, պատերը, դռները և դատարանների հարակից տարածքները։

ԲԴԽ-ից տեղեկացրել են նաեւ, որ այն դատարանների վարչական շենքերում, որտեղ առկա է համապատասխան հնարավորություն, ապահովվում է ներսում գտնվող անձանց, ինչպես նաև դատական նիստերի մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորությունը: Դրանից բացի, պարբերաբար ապահովվում է նաև վարչական շենքերի սենյակների, սրահների, դատական նիստերի դահլիճների՝ յուրաքանչյուր նիստից հետո բնական օդափոխությունը. «Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների (մաքրուհիների) կողմից յուրաքանչյուր օր առնվազն 2 անգամ ախտահանիչ նյութերով ախտահանվում են ԲԴԽ-ի, Դատական դեպարտամենտի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը»,- ասված է պատասխանում։

Ինչ վերաբերում է պարետի որոշումների խախտումների արձանագրված դեպքերին, ԲԴԽ-ից տեղեկացրել են, որ սահմանված կարգից որոշ շեղումներ հունիսի 18-ին հայտնաբերվել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում, որոնք անմիջապես վերացվել են։

Համավարակի պայմաններում փաստաբանի աշխատանքի, հնարավոր խոչընդոտների մասին զրուցել ենք Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանի հետ.

- Տիկի՛ն Ֆանյան, գործնականում ինչո՞վ է փոխվել փաստաբանի աշխատանքը համավարակի պայմաններում , ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում դատական նիստերի ժամանակ:

- Խոչընդոտները, ցավոք, միայն դատական նիստերին չեն վերաբերում, այլ նաեւ մեր վստահորդներին իրավաբանական օգնություն մատուցելու համար ՔԿՀ-ներ այցելելուն. շատ դեպքերում նրանք հրաժարվում են իջնել տեսակցության՝ մտավախություն ունենալով, որ դրսից վարակը ներս կգա, եղել են դեպքեր նաեւ, երբ ամբաստանյալները չեն ցանկացել գալ դատական նիստի, որովհետեւ դատարան բերվելուց հետո նրանց 14 օր պահում են կարանտինային գոտում, իսկ դա լրացուցիչ անհարմարություն է ստեղծում նրանց համար: Դատական նիստերի դահլիճներում խնդիրները հիմնականում պայմանավորված են սոցիալական հեռավորության պահպանմամբ, եւ նաեւ նրանով, որ յուրաքանչյուր դատական նիստից հետո մակերեւույթները չեն ախտահանվում, ինչը, ըստ իս, մեծ խնդիր է, որովհետեւ այո, թեեւ դիմակով ենք, բայց փաստաթղթեր ենք դնում-վերցնում, եւ ամբողջ դատական նիստին հնարավոր չէ ձեռնոցներով աշխատել կամ եթե անգամ ձեռնոցներով ենք աշխատում չախտահանված մակերեւույթների պայմաններում, այդ բոլոր ռիսկերը ավելանում են: Ամեն դեպքում, ավելի մեծ խնդիր է սոցիալական հեռավորության ապահովումը, մանավանդ՝ բազմամբաստանյալ գործերով։

- Ունեցե՞լ եք նման դեպքեր, երբ դահլիճի չափսերով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ապահովել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը:

-Այո, Նորքի զինված խմբի գործը քննվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում, որի որեւէ դահլիճում հնարավոր չէր մասնակիցների միջեւ ապահովել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը, ուստի մենք՝ պաշտպաններս, բարձրաձայնեցինք այդ հարցը, եւ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց այդ դատական նիստներն անցկացնել Աջափնյակ վարչական շրջանի նստավայրում, որտեղ կա բավական մեծ դահլիճ: Այդ գործով առողջական խնդիրներ ունեցող ամբաստանյալներ կան, ովքեր արդեն իսկ ռիսկային գոտում էին, եւ պարզվեց, որ մեկն արդեն վարակված է. պատկերացնո՞ւմ եք՝ այդ հեռավորությունը չպահպանելու հետեւանքով շղթայական ինչ վարակում էր սկսվելու:

Ամբաստանյալի վարակվելը այլ նստավայր տեղափոխվելուց առա՞ջ էր թե՞ հետո:

- Այդ նիստին, երբ մենք բարձրաձայնեցինք սոցիալական հեռավորության անհրաժեշտության մասին, նա արդեն վարակված է եղել, սակայն այդ տեղեկությունը դատավարության մասնակիցները դեռ չեն ունեցել: Այդ նիստը հետաձգվել է՝ հենց հեռավորության հարցը լուծելու համար, եւ մի քանի օր անց արդեն պարզվել է, որ վարակակիր կա, իհարկե, նա մեկուսացել է, բուժում է ստացել, արդեն, փասք Աստծո, բուժվել է: Խնդիր կա նաեւ աշխատանքի արդյունավետության առումով․ պատկերացրեք՝ ձեր պաշտպանյալին երկու մետր հեռավորության վրա նստեցնեն, դատաքննության փուլում իրար ասելու ինչ-որ բան ունենաք եւ չկարողանաք այդ հնարավորությունից օգտվել։ Այսինքն՝ արդարադատության իրականացումը տեխնիկապես բարդացել է՝ այդ վտանգներով պայմանավորված, եւ պաշտպանության իրավունքն էլ կարող է տուժել այդ օբյեկտիվ պատճառներով:

- Այդ պարագայում ձեր պաշտպանյալների հետ հաղորդակցությունն ինչպե՞ս եք ապահովում։

-Եթե անհրաժեշտություն է առաջանում ՔԿՀ գնալու, Փաստաբանների պալատի կողմից տրամադրվում են պաշտպանության բոլոր միջոցները՝ դիմակ, ձեռնոց, այդպես «զինված» գնում ենք խորհրդատվության: Նաեւ նշեմ, որ Հանրային պաշտպանի գրասենյակում սեղաններն իրարից հեռու ենք դասավորել եւ ապակյա արգելապատնեշներ ենք սահմանել խորհրդատվություն տվողի եւ ստացողի միջեւ, որպեսզի անմիջական շփումը բացառվի, մեծ քանակությամբ անձանց հոսքը փորձում ենք կրճատել, ջերմաչափում ենք անում, ախտահանում եւ իհարկե, առանց դիմակի եւ ձեռնոցի ներս չենք թողնում:

-Իսկ նիստերի ժամանա՞կ:

-Եթե անհրաժեշտ է ինչ-որ բան քննարկել, ստիպված մոտենում ենք, ու ստացվում է, որ ինչ-որ իմաստով ձեւական եւ պատրանքային է դառնում այդ պաշտպանությունը, որովհետեւ հեռահար պայմաններում դա շատ բարդ է։ Եւ նաեւ անվտանգության միջոցների կիրառումն է դառնում ձեւական, որովհետեւ միեւնույն է, այդ ինֆորմացիան տալու համար պիտի մոտ գնաս, այլ տարբերակ չունես։ Բայց ասեմ, որ արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ ամբաստանյալները դահլիճ են բերվել առանց դիմակի, դա խնդիր է, որի մասին ՔԿԾ-ում պիտի բարձրաձայնենք, հանրային պաշտպանները համապատասխանաբար արձագանքել են, քանի որ դա եւ ամբաստանյալների, եւ իրենց համար է վտանգավոր:

- Տիկին Ֆանյան, ԲԴԽ-ից մեզ տեղեկացրել են, որ նիստերը դահլիճներն ամեն օր առնվազն 2 անգամ ախտահանվում են, բոլոր նիստերից հետո օդափոխություններ են անում... Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում դատական համակարգի կանխարգելիչ միջոցառումները վարակի տարածման դեմ:

- Խիստ անարդյունավետ, ավելին ասեմ, ոչ մի բան էլ չի ախտահանվում, կարող է օրվա ընթացքում մեկ անգամ ախտահանվի, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ դատավորներն իրենք են նյութական միջոցներ հավաքում, որպեսզի կազմակերպեն, գան, ախտահանեն։ Գուցե սա շատ վատ հնչի իրենց համար, բայց ախտահանման մակարդակը հակահամաճարակային կանոնների պահմանպան տեսանկյունից գրեթե զրոյական է։ ՓՊ-ում հատուկ աշխատակից է ընդունվել, որպեսզի 4 հարկ անընդմեջ մեր սենյակները 15 րոպեն մեկ ախտահանի՝ սեղաններով, համակարգիչներով, մկնիկներով, դա հսկայական աշխատանք է։ Օդափոխությունը, չեմ վիճում, գուցե իրականացվում է, բայց իմ մասնակցած գործերով ես չեմ տեսել, որ նիստից հետո ախտահանեն, նոր հաջորդ նիստի մասնակիցները ներս հրավիրվեն, գուցե որոշ դատարաններում այդպես է, չեմ բացառում, բայց բազմաթիվ դատական նիստերի եմ մասնակցել, եւ ասում եմ, որ անվտանգության միջոցները չեն պահպանվում այն մակարդակով, որով անհրաժեշտ է։ Այո, ջերմաչափումը, առանց դիմակի ներս չթողնելը պահպանում են սրբորեն, բայց դահլիճները յուրաքանչյուր դատական նիստից հետո չեն ախտահանվում։

Դուք առավել արդյունավետ ի՞նչ միջոցներ եք առաջարկում:

-Ամեն նիստից հետո դահլիճները՝ բոլոր սեղանների մակերեւույթներով, դռների բռնակներով, աթոռներով պետք է ախտահանվեն, ամենակարեւոր միջոցներից մեկը դա է, մյուսը՝ սոցիալական հեռավորության պահպանումը. եթե բազմամբաստանյալ է նիստը, պետք է տեղափոխվել ավելի մեծ նիստերի դահլիճ:

Հանրային պաշտպանի գրասենյակն այս ընթացքում շա՞տ դեպքերով է աջակցություն տրամադրել պարետի որոշումները չկատարելու արդյունքում հարուցված քրեական գործերով կամ վարչական վարույթներով:

- Պարետի որոշումը չկատարելու առումով  քրեական գործի շահառու չունենք, մենք սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու դժվարություն ունեցող անձանց համար էինք հաղորդագրություն տարածել, որով բազմաթիվ քաղաքացիների դիմումներ ենք ստացել: Իսկ հանրային պաշտպաններն այս ընթացքում՝ ԵԽ-ի հայտնի զեկույցից հետո, խափանման միջոցները փոփոխելու 130-ից ավելի միջնորդություններ են ներկայացրել, որոնց զգալի մասը բավարարվել է, եւ ընտրվել են ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոցներ հենց քովիդով պայմանավորված:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2757 դիտում

Իրանի քաղաքացիները Հայաստան են ներկրել շուրջ 12 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց. 2 անձ կալանավորվել է

Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները

Կառավարությունը ԼՂ-ից տեղահանված սոցիալապես խոցելի ընտանիքների համար լրացուցիչ ծրագիր կգործարկի. փոխվարչապետ

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության ծրագրերին կառավարությունը հատկացրել է ավելի քան 115 մլրդ դրամ. Խաչատրյան

Ինչու է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի օգնության ծրագիրը դադարեցվում. փոխվարչապետը մանրամասնել է

Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ շտապօգնության բժշկի մահվան մասին

Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ-ի պաշտոնյաները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները

Ցավոք, բժիշկը մահացել է, բուժքույրի վիճակը ծանր է. նախարարը՝ շտապ օգնության մեքենայի վթարի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. փոխվարչապետ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը վերակառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վրաերթ Երևանում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Հայաստանում

Բյուրեղավանի դպրոցի աշակերտներն այցելել են ԿԳՄՍ նախարարին. ի՞նչ են նրանք նվիրել

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում

Հրդեհվել է «Կիա» մակնիշի մեքենա

Երևանում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան

Թորոսյանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի հանձնառությունը

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը վերջին խաղում պարտվել է Լիտվայի ընտրանուն

Մեքսիկայում վերականգնողական կենտրոնում մարդիկ են գնդակահարվել. կան վիրավորներ

ԲՏԱ նախարարը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչներ հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթի

Ջրանջատում Արարատի մարզում. հասցեներ

Հրդեհ է բռնկվել «Կիա ֆորտե»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Ժաննա Անդրեասյանը շարունակում է հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ. ինչպե՞ս մասնակցել. տեսանյութ

Ըմբշամարտի ԵԱ. ազատ ոճային Արման Անդրեասյանը եզրափակչում է

Կապանի տներից մեկում թմրանյութ, զենք և ռազմամթերք է հայտնաբերվել

Սերժի կամ Քոչարյանի համայնքապետը «համագործակցություն» բառը չի հասկանում, ՔՊ-ի կադրերից են խոսում. Հովհաննիսյան

Թուրքիան կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախը

Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատմական քայլը. Արշակյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել

Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել

Ջրհեղեղներ և տորնադոներ ԱՄՆ-ում. հայտնի է առնվազն 20 զոհի մասին. տեսանյութ

Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա. Իրանի ԱԳՆ

Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Կապել են, դանակով հարվածել. ինչպես է սպանվել թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով զբաղվող տղամարդը. տեսանյութ

Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով. Անահիտ Ավանեսյանն այցելել է կայան