Երևան
12 °C
Հայաստանի ներքաղաքական կյանքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ընդդիմությունը փորձում է ոչ թե իշխանությունների նկատմամբ սեփական առավելությունները ներկայացնել, այլ ընդամենը հանրության մեջ իշխանությունների հանդեպ դժգոհություն գեներացնել։
Պարզ ասած՝ նրանք խոսում են ոչ թե այն մասին, թե ինչ լավն են (էին) իրենք, այ լայն մասին, թե ինչ վատն են իշխանությունները։ Մեկը պետականության ապագայով ու սահմանադրական կարգի պաշտպանությամբ մտահոգ ուժի դիրքերից է խոսում, մյուսը՝ ժողովրդի սոցիալական վիճակի մասին գիշեր-ցերեկ մտածողի կեցվածքով, երրորդն՝ ընդհատակյա խոհանոցում ազգի ապագայով հալումաշ լինողի տառապանքով, բայց իշխանությունների հասցեին հնչող քննադատությունները հիմնականում նույնն են եւ բաժանվում են երեք մասի։ Առաջին՝ «բա թալանածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու էիք, ո՞ւր է», երկրորդ՝ «բա ասում էիք գազը կէժանանա, հակառակը՝ թանկանում է» եւ երրորդ՝ «Ղարաբաղի հարցում անընդհատ հակահայ բանաձեւեր են ընդունվում, ոչ մի առաջընթաց չկա, Ադրբեջանն էլ մեզ հետ ուժի դիրքերից է խոսում, էս չի՞ ձեր քաղաքականությունը»:
Ուշագրավն այն է, որ այս քննադատությունները հիմնականում տեղին են։ Այո, իսկապես էլ՝ նախկին իշխանությունների օրոք ու նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ահռելի թալանի միայն մի չնչին մասն է վերադարձվել, ռուսներն իսկապես էլ միջազգային գների անկման ֆոնին թանկացնում են գազը՝ վստահ լինելով, որ դա սոցիալական խնդիրներ կառաջացնի, Ադրբեջանն էլ մեզանից անընդունելի զիջումներ է ակնկալում ու սպառնում պատերազմով։ Բայց ինչո՞ւ է այդպես։ Փորձենք քննարկե լառանձին-առանձին։
Երբ նախկիններն իշխանություններին քննադատում են թալանի միայն մի չնչին մասը վերադարձնելու (այսինքն՝ժողովրդին տված խոստումները չկատարելու) համար, նրանք ըստ էության իրենք իրենց են գովում՝իբր «տեսա՞ք, էնքան լավ ենք թաքցրել, որ չեք գտնում կամ չեք կարողանում ապացուցել, մենք էլ ձեր իշխանության ներսում այնպիսի կապեր ունենք, որ ժամանակին ինֆորմացիա ենք ստանում ու հասցնում թռնել երկրից»:
Քննադատությունը տեղին է, բայց համաձայնվեք՝ այնքան էլ լավ չի խոսում հենց քննադատողների մասին։
Երբ նախկիններն իշխանություններին քննադատում են, որ չկարողացան կանխել գազի թանկացումը, նրանք, իհարկե, «համեստորեն» ոչինչ չեն ասում այն մասին, թե ովքեր էին ժամանակին այնպիսի ճորտային պայմանագրեր ստորագրել Ռուսաստանի հետ, որ այսօր Հայաստանը ոչ համարժեք այլընտրանքի հնարավորություն ունի, ոչ էլ գազի եւ մյուս էներգակիրների շուրջ արժանապատիվ բանակցությունների լծակներ։ Ու երբ նախկինները չարախնդում են, նրանք փաստորեն իրենց գործունեության պտուղներով են հրճվում։
Երբ նախկիններն իշխանություններին քննադատում են արցախյան կարգավորման ու ադրբեջանական կողմի ագրեսիվ հռետորաբանության պատճառով, նրանք հրաժարվում են հիշել, թե նախ՝ ում օրոք էր հայկական կողմը բանակցում տարածքային զիջումների շուրջ (Սերժ Սարգսյանն էր, չէ՞, մադրիդյան սկզբունքները մեծ հաջողություն համարում), եւ երկրորդ՝ձեւացնում են, թե չեն հասկանում ադրբեջանական կողմի՝«ուժի դիրքերից» խոսելու պատճառները։ Մինչդեռ դրանք շատ պարզ են՝ իրենց օրոք է Ադրբեջանը մի քանի միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն գնել Ռուսաստանից, իսկ իրենք այդ ընթացքում իրենց թալանածն էին հարմար տեղավորում օֆշորներում։
Խոսքն այն մասին չէ, որ Հայաստանի այսօրվա բոլոր պրոբլեմների արմատներն անցյալում են։ Դրանք պետք է հաղթահարել՝ անկախ ամեն ինչից։ Խոսքն այն մասին է, որ ով ասես իրավունք ունի քննադատել իշխանություններին՝ բացի այդ պրոբլեմների «հեղինակներից»: Անկախ նրանից՝ օբյեկտիվ են այդ քննադատությունները, թե ոչ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT