Երևան
12 °C
Եվ այսպես՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազությանն ու պահանջում են քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման համար։
Արթուր Վանեցյանի դեպքում երեւի ամեն ինչ հասկանալի է՝ ճակատամարտից առաջ միշտ էլ ցանկալի է ճամբարափոխ եղած այնպիսի մեկի ներկայությունը, որը լավ կիմանա իր նախկին թիմակիցների «թույլ կողմերն» ու լուրջ ծառայություններ կմատուցի (թեեւ պատմությունից հայտնի է, թե սովորաբար հետագայում ինչպես են վարվում դավաճանների հետ), իսկ ահա ԲՀԿ-ին ու Դաշնակցությանը սահմանադրական կարգի պաշտպանների դերում տեսնելը, մեղմ ասած, փոքր-ինչ տարօրինակ էր։ Չնայած՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ով ինչպես է պատկերացնում սահմանադրական կարգը։
ԲՀԿ-ն, հասկանալի է, չէր կարող նման քայլի դիմել առանց Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգի, այսինքն՝ թեեւ դեպի դատախազություն խրոխտ կեցվածքով քայլողների մեջ անձամբ Ծառուկյանը չկար, բայց ըստ էության՝ հենց նա է իշխանություններին մեղադրում սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Այն կարգը, որն իրեն թույլ էր տալիս ընտրակաշառք բաժանելով՝ մշտապես տեղ ունենալ խորհրդարանում, «իրենով անել» մի ամբողջ մարզ, թաքցնել հարկերն ու թաքցրածի չնչին մասով մեծ բարեգործի համբավ վաստակել, ընտրողների հետ շփվել ատրճանակը գոտու տակ խրած, պատգամավորներին ստրկական «բարաթներ» ստորագրել տալ, եւ այլն։ Հիմա իշխանություններն այդ կարգը տապալել են, ու ինքն ահավոր բարկացած է, որովհետեւ հույս ուներ, որ իր նկատմամբ բացառություն կանեն։
Դաշնակցության համար նախկինում գործող «սահմանադրական կարգը» նույնիսկ ավելի ձեռնտու էր, հետեւաբար՝ դրա «տապալումն» էլ ավելի ծանր հարված է։ Եթե ԲՀԿ նախագահը գոնե փող էր ծախսում քաղաքական դաշտում որոշակի տեղ զբաղեցնելու համար, Դաշնակցությունն ընդամենը շահագործում էր իր անցած ուղին ու դրա հաշվին համարյա միշտ հաջողացնում խցկվել ոչ միայն խորհրդարան, այլեւ կառավարություն։ Առանձնապես շատ բան պետք չէր. տարին մեկ-երկու ռազմահայրենասիրական ելույթ, ընտրություններից առաջ՝ ընդդիմադիր կեցվածք (որպեսզի հանկարծ իրական ընդդիմությունը շատ ձայն չստանա), ընտրություններից հետո՝ անդամակցում իշխող կոալիցիային եւ խմբակային լուսանկար Աղվան Վարդանյանի հայտնի կեցվածքով, ու որպես պարգեւատրում՝ նախարարական ու մարզպետական մի քանի պորտֆելներ։ Հենց այնպես, զուտ նրա համար, որ Սփյուռքում համակիրներ ունեն, համ էլ՝ ատրճանակի վրա երդվողներն ավելի լավ է իշխանական կերակրատաշտին մոտ ու կուշտ լինեն, քան՝ հեռու եւ սոված։
Հիմա պատկերացրեք՝ այդ «սահմանադրական կարգը» տապալվել է, նոր իշխանություններն իրենց կուսակցության «հերոսական անցյալը» հաշվի չեն առնում, ժողովուրդը՝ նույնպես (դրա համար էլ խորհրդարանական վերջին ընտրություններում չնչին ձայներ ստացան, իշխանություններն էլ «չֆայմեցին» նախորդ անգամների պես մի ճար անել ու անցկացնել խորհրդարան), ու իրենք ստիպված են հարմարվել նոր իրողություններին։ Բայց ո՞վ զահլա ունի։ Ավելի լավ չէ՞ պարզապես պայքարել «նախկին կարգերը» վերադարձնելու համար։
Մի խոսքով՝ առայժմ անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն ու Քոչարյանը նույնպես չեն միացել այդ երեք ուժերի քայլին։ Չէ՞ որ այդ քայլով նրանք ուզում են վերադարձնել այն «սահմանադրական կարգը», որն իրենց օրոք էր արմատավորվել։ Երեւի մտածում են, որ դեռ ժամանակը չէ, թող առայժմ սրանք նետվեն մարտի, իսկ իրենք կհայտնվեն վերջին պահին, կամ էլ՝ կձեւացնեն, թե ընդհանրապես կապ չունեին այս ամենի հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT