Երևան
12 °C
Այն փաստը, որ միջազգային կառույցներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները, ընդդիմությունը բացատրում է այսպես՝ իբր նրանք տեսնում են այդ բոլոր «ապօրինություններն» ու խնամքով գրանցում են, որպեսզի հարկ եղած դեպքում «դեմ տան» մեր իշխանություններին ու ստիպեն ընդունել արցախյան խնդրի կարգավորման որեւէ ոչ հայանպաստ ու մեզ համար անընդունելի տարբերակ։
Իրականում դա, իհարկե, այդպես չէ, որովհետեւ նախ՝ նման խնդիրները «կոմպրոմատների փաթեթներով» չեն լուծվում, եւ երկրորդ՝ եթե միջազգային հանրությունը որոշի տարածաշրջանում խաղաղություն հաստատել նման ճնշումների միջոցով, Ադրբեջանի ղեկավարը, վստահաբար, շատ ավելի խոցելի թիրախ է։ Բայց եկեք մի պահ ենթադրենք, թե իսկապես էլ միջազգային հանրությունը ՀՀ իշխանությունների դեմ կոմպրոմատ է հավաքում, որպեսզի ստիպի «հանձնել Ղարաբաղը»։ Սա նշանակում է, որ ինչքան շատ կոմպրոմատներ հավաքի՝ այնքան ավելի շատ կճնշի ՀՀ իշխանություններին, հետեւաբար՝ այնքան ավելի կմեծանա «Ղարաբաղը հանձնելու» հավանականությունը։ Հարց է ծագում՝ այդ դեպքում ի՞նչ անուն տալ Հայաստանում գործող քաղաքական այն ուժերին, որոնք գիշեր-ցերեկ մատնագրեր են ուղարկում նույն միջազգային հանրությանն ու հաստացնում «կոմպրոմատների թղթապանակը»։ Չէ՞ որ իրենց իսկ տրամաբանությամբ ստացվում է, որ այդ դեպքում նրանք մեծացնում են ՀՀ իշխանությունների կողմից ոչ հայանպաստ փաստաթղթի ստորագրման հավանականությունը։
Այդ «տրամաբանությունն» անհեթեթ է նաեւ այլ պատճառով։ Նույն ընդդիմությունը պնդում է, թե իբր Հայաստանի իշխանություններն ակնհայտ ապօրինի քայլերի են դիմում բացառապես սեփական իշխանությունը պահպանելու նպատակով եւ այդ ճանապարհին կանգ չեն առնի ոչնչի առջեւ։ Հարց՝ եթե իշխանությունների գերխնդիրն իշխանությունը պահպանելն է, արդյո՞ք նրանք կստորագրեն արցախյան կարգավորման՝ մեզ համար անընդունելի որեւէ փաստաթուղթ, եթե մեծ հավանականությամբ՝ դրա արդյունքում կկորցնեն իշխանությունը։ Հասկանալի է, չէ՞, որ բացառապես սեփական իշխանության պահպանմամբ մտահոգ ցանկացած ուժ կամ քաղաքական գործիչ ճիշտ հակառակը կանի՝ երկրի ներսում ռազմահայրենասիրական ճառեր կարտասանի, բանակցությունների սեղանի շուրջ ամեն գնով ժամանակ կձգի, իսկ խնդրի լուծումը «կժառանգի» իր հաջորդին։ Մի խոսքով՝ կվարվի այնպես, ինչպես Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են վարվել։ Ու «ջանդամը», թե հակառակորդն այդ ժամանակահատվածն ավելի արդյունավետ է օգտագործել ու դրանով իսկ ավելի նպաստավոր իրավիճակում հայտնվել։
Իրականում միջազգային հանրության համար, իհարկե, շատ կարեւոր է, թե հակամարտության կողմերից որն է ավելի ազատ ու ժողովրդավարական, ու քանի որ Հայաստանն ու Արցախն այս առումով միշտ էլ Ադրբեջանի նկատմամբ առավելություն են ունեցել՝ պետք է ձգտել առավելագույնս օգտագործել դա։ Բայց միայն այդ առավելությունը, ցավոք, քիչ է. բանակցությունների սեղանի շուրջ ավելի ամուր դիրքեր ունենալու համար նախ եւ առաջ պետք է ավելի հզոր տնտեսություն, ավելի ամուր ու միասնական հասարակություն եւ ավելի մարտունակ բանակ ունենալ։ Հայաստանի իշխանությունները հենց այդ ուղղությամբ էլ շարժվում են՝ անկախ նրանից, թե ով ինչ մատնագրեր կուղարկի մեր ռազմավարական դաշնակիցներին ու միջազգային կառույցներին (թեեւ հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ այդ մատնագրերն իրենց բացասական ազդեցությունն ունենում են)։
Այսպես թե այնպես մի բան ակնհայտ է՝ հնարավոր չէ արհեստականորեն որեւէ բան պարտադրել այն իշխանություններին, որոնք վայելում են սեփական ժողովրդի վստահությունը։ Ու սա ամենակարեւորն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT