Երևան
12 °C
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանում ներքաղաքական բուռն իրադարձություններ են տեղի ունենում՝ ընդդիմությունը փորձում է համախմբվել եւ իշխանափոխություն իրականացնել, որովհետեւ համարում է, որ իշխանությունները սխալ ուղղությամբ են տանում երկիրը, քարոզչական պայքարում ավելի ու ավելի կոշտ հռետորաբանություն է օգտագործվում, իշխանություններն իրենց հերթին փորձում են մոբիլիզացնել բոլոր ներքին ռեսուրսները, եւ այլն։ Իրականում Հայաստանում ընթացող «ներքաղաքական պայքարը» կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ՝ հեղափոխական իշխանությունները փորձում են վերադարձնել տասնամյակներ շարունակ պետությունից ու ժողովրդից թալանած միլիարդները, իսկ թալանողները դիմադրում են ու փորձում թույլ չտալ։ Սա է, ուրիշ բան չկա։ Այդ ամենն, իհարկե, փաթեթավորվում է քաղաքական կարգախոսներով, գումարվող «սխոդկաները» հանուն պատշաճության ներկայացվում են որպես ներկուսակցական քննարկումներ կամ միջկուսակցական խորհրդակցություններ, սեփականատիրոջ կամ ստվերային ֆինանսավորողի անմիջական պատվերը կատարող լրատվամիջոցները ձեւացնում են, թե իշխանություններին հայհոյում են բացառապես պետության եւ հասարակության շահերից ելնելով, բայց դրանից գործընթացի էությունը չի փոխվում. նպատակն ընդամենը թալանածը պաշտպանելն ու պատասխանատվությունից խուսափելն է։
Ու քանի որ հանուն թալանածը պաշտպանելու մղվող այդ կատաղի պայքարը քողարկվում է «ներքաղաքական պայքարի» փաթեթավորմամբ, տրամաբանորեն՝ հարցը պետք է ներկայացնել այնպես, թե իշխանություններն էլ թալանածը վերադարձնում են զուտ քաղաքական նկատառումներով։ Պարզ ասած՝ պետք է հանրությանը ներշնչել, թե իբր իշխանությունները նախկինում կատարած հանցանքների համար հետապնդում են միայն նրանց, ովքեր քաղաքական հավակնություններ ունեն եւ իշխանությունների համար որոշակի վտանգ են ներկայացնում, իսկ նրանք, ովքեր գլուխները կախ մի կողմ են քաշվել՝ դուրս են մնում իշխանությունների տեսադաշտից։ Իրականում իշխանությունների մեղքը չէ, որ երկար տարիներ Հայաստանում գործել է մի համակարգ, որտեղ կամ երկիրը թալանելու համար անպայման պետք էր մտնել քաղաքականություն ու դառնալ պետական պաշտոնյա, կամ՝ եթե ինչ-որ մեկը հարստացել էր այլ ճանապարհով, հարստությունը պահպանելու համար ստիպված պիտի լիներ քաղաքական ծառայություններ մատուցել իշխանություններին (այսինքն՝ զբաղվել քաղաքականությամբ)։ Հենց այդ համակարգն է պատճառը, որ այսօր նախկինում կատարված ցանկացած մասշտաբային հանցագործության բացահայտում կարելի է ներկայացնել որպես քաղաքական ենթատեքստ ունեցող։ Ավելին՝ սա նաեւ «հետադարձ էֆեկտ» ունի, որովհետեւ ցանկացած ջեբկիր կամ մանր ժուլիկ բռնվելուն պես վազում-գտնում է որեւէ ընդդիմադիր լրատվամիջոց ու տեսախցիկի առջեւ իրեն ներկայացնում որպես ահավոր սկզբունքային քաղաքական գործիչ ու քաղհալածյալ։ Ընդ որում՝ սա վերաբերում է նաեւ նրանց, ովքեր կամ երբեւէ չեն զբաղվել քաղաքականությամբ, կամ էլ առաջին անգամ քաղաքականության հետ առնչվել են հեղափոխության ժամանակ՝ բախտի բերմամբ թե պատահմամբ հայտնվելով իշխանական որեւէ օղակում։ Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ գտածոներ են սրանք նախկինների համար։
Այս իրավիճակի հիմնական բացասական հետեւանքներից մեկն էլ այն է, որ հանուն թալանածը պաշտպանելու մղվող պայքարը որպես «ներքաղաքական պայքար» ներկայացնելու արդյունքում իրական ներքաղաքական դաշտ չի ձեւավորվում։ «Ներքաղաքական գործընթացներն» էլ սահմանափակվում են նրանով, որ սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչները չնչին օրապահիկի դիմաց ցույցեր են անում ի պաշտպանություն տարիներ շարունակ իրենց հարստահարած մուլտիմիլիոնատերերի։ Նրանց, ում հիմնական քաղաքականությունը եղել է հենց օրապահիկի կարոտ ու դրանով իսկ կառավարելի հասարակություն ունենալը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT