Երևան
12 °C
Հայաստանում ուսուցիչների, տնօրենների, սովորողների ու ծնողների մի մասը կարծում է, որ դասերը հեռավար կազմակերպելու առավելություններից են ուսուցչի ստեղծագործական ազատությունը, ավելի շատ տեղեկատվություն փոխանցելու հնարավորությունը եւ այլն։
Հեռավար տարբերակի լավ ու վատ կողմերը, առաջարկությունները ամփոփված են Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից մայիս-հունիս ամիսներին արված հարցման արդյունքներով։ Առցանց հարցմանը մասնակցել է 1932 ուսուցիչ, 151 տնօրեն, 558 սովորող եւ 1717 ծնող:
Ինչպես երեւում է հետազոտությունից, ուսուցիչների 69 %-ը, տնօրենների 74․1 %-ը եւ ծնողների 34․4 %-ը կարծում են, որ հեռավար կրթության առավելություններից է նորարարությունը, դասավանդման նոր մոտեցումները, գործիքները։
Հեռավար տարբերակը ուսուցչին տալիս է ստեղծագործական ազատություն եւ ավելի շատ տեղեկատվություն փոխանցելու հնարավորություն։ Այսպես են կարծում հիմնականում ուսուցիչները եւ տնօրենները (47․6 % եւ 49.7 %), ավելի պակաս՝ սովորողներն ու ծնողները (34. 6 % եւ 21.9 %)։
Նշված առավելություններից է սովորողների ակտիվ մասնակցությունը եւ ինքնուրույնության խթանումը։ Այս պատասխանը տվել է ծնողների 26.7 %-ը, մանկավարժների 27.1 %-ը, սովորողների 35 %-ը եւ տնօրենների 39.5 %-ը։
Դաս տվողներն ու կրթական հաստատատությունների ղեկավարները կարծում են՝ առցանց դասերը տալիս են տարբեր հարթակներ օգտագործելու ճկունություն, երեխաների նկատմամբ անհատական մոտեցում դրսեւորելու հնարավորություն։
Հեռավարը, բացի առավելություններից, նաեւ ունի իր բացասական կողմերը: Ըստ այս խմբերի՝ թերություններից է ինտերնետային կապի անբավարար որակը։ Այսպես է կարծում սովորողների 70.8 %-ը, մի փոքր ավելի պակաս՝ ուսուցիչները, տնօրենները։ Նման պատասխան է տվել ծնողների 43.6%-ը։
Նշված բոլոր խմբերը կարծում են, որ թերություններից է հեռահաղորդակցման տեխնիկական միջոցների բացակայությունը, անբավարար որակը։ Այս պատասխանն առավել շատ ընտրել են տնօրենները՝ 69.4 %, առավել քիչ՝ ծնողները՝ 29.1 %։
Սովորողներին մտահոգող հարցերից է հագեցած, խիտ դասացուցակը: Նշված տարբերակը ամենաշատը հենց այս խումբն է ընտրել՝ 37.9 %։
Որոշ մանկավարժների, տնօրենների եւ սովորողների դուր չի գալիս նաեւ ծնողների անհարկի միջամտությունն առցանց դասապրոցեսի ընթացքում։
Հարցման մասնակիցների մի մասը կարծում է, որ առցանց աշխատանքի համար անհրաժեշտ բավարար հմտություններ չկան, մի շարք ուսուցիչներ էլ (42.2 %) ու հաստատության ղեկավարներ (47.6 %) դժգոհում են՝ ուսուցիչների աշխատանքային գրաֆիկը ծանրաբեռնված էր՝ առանց համապատասխան ֆինանսական փոխհատուցման։
Հետազոտության մեջ նաեւ առանձնացված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների մասնակցությունը։ Առավել շատ ընդգծված է մասամբ մասնակցելու պատասխանը։
Այս խնդրով առաջարկվող լուծումներ եւս կան։ Օրինակ՝ ներառական կրթության առցանց կազմակերպման եւ իրականացման մեթոդաբանության եւ մեխանիզմների մշակումը, նշված երեխաներին անհրաժեշտ տեխնիկայով, այլ հարակից միջոցներով ապահովելը։
Հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել նաեւ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հեռուստադասերին։
Հիշեցնենք, որ երբ մեկնարկեց հեռավար կրթության համազգային պիլոտային ծրագիրը, Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր ներկայացվում էին տարբեր դասարանցիների համար նախատեսված դասեր։
Հարցմանը մասնակից սովորողների 33. 7 %-ն այդ դասերը արդյունավետ կամ շատ արդյունավետ է գնահատել, 15.2%-ը՝ ոչ արդյունավետ, իսկ 49. 8 %-ն ընդհանրապես տեղյակ չի եղել դրանցից։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ գյուղաբնակներն առավել շատ են դիտել հեռուստադասերը, դրանք արդյունավետ համարել, քան՝ քաղաքաբանակները։
Մասնակից ծնողներից միայն 26.7%-ն է արդյունավետ կամ շատ արդյունավետ գնահատել նմանատիպ դասերը։ Նրանիցից 47.8%-ը նշել է, որ չեն դիտում կամ տեղյակ չեն դրանցից։ Եվս 19. 5%-ը ընդգծել՝ հեռուստադասերն արդյունավետ չեն։ Ի դեպ ըստ տարիքի, սեռի, կրթվածության մակարդակի կամ բնակության վայրի ծնողների պատասխանները հիմնականում չեն տարբերվում եւ գտնվում են միջին ցուցանիշի միջակայքում։
Հարցման մասնակիցները նաեւ գնահատել են՝ արդյո՞ք արդարացված էր անցումը առցանց կրթության։ Նշված հիմնական պատասխանն է․ «Արդարացված էր եւ շատ արդյունավետ»։ Հետաքրքիր է, որ տոկոսային առոմով 2-րդ տեղում հակառակ մեկնաբանությունն էր․ «Ոչ արդարացված էր, ոչ էլ՝ արդյունավետ, ավելի լավ կլիներ՝ բաց թողնված դասերը լրացվեին հաջորդ ուսումնական տարում»։
Հեռավար դասերի ժամանակ ավելի հաճախ օգտագործվել են նշված ծրագրերը՝ հետեւյալ հերթականությամբ՝ Zoom, Viber, FB messenger։ Քչերը նաեւ՝ Moodle, Skype, Microsoft Teams, Office 365։
Հավելենք, որ հարցմանը մասնակից ուսուցիչների միայն 35․2%-ն է նշել, որ անցել է հեռավար ուսուցման վերաբերյալ համապատասխան վերապատրաստում (663 ուսուցիչ)։ Հիմնականում նրանք այն անցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից, ավելի պակաս թվով ուսուցիչներ՝ դպրոցի տնօրինության կողմից կազմակերպված վերապատրաստումներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT