Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջին շրջանում արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում «Ռոմայի» կազմում: «Գայլերի» վերջին 2 խաղում 2 գոլ է խփել ու գոլային 1 փոխանցում կատարել: Ա Սերիայի անցած՝ 31-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղում իր գոլով ու գոլային փոխանցումով նպաստեց նրան, որ թիմը 3 անընդմեջ պարտություններից հետո վերջապես հաղթանակ տանի, ու, ինչպես ակումբը հայտնում է «Թվիթերում», ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացողը:
«Պարմայի» դեմ խաղի գոլը 31-ամյա կիսապաշտպանի համար 8-րդն էր «Ռոմայի» կազմում: Նա դրանք հեղինակել է 22 խաղում: Դա միջինում անում է 1 խաղում 0.4 գոլ: Համեմատության համար «Արսենալում», որին պատկանում են նրա տրանսֆերային իրավունքները, նա 59 խաղի է մասնակցել ու գրեթե նույնքան գոլ խփել՝ 9: Դա ստացվում է միջինում 1 խաղում 0.2 գոլ:
Մխիթարյանի լավ խաղը համընկնում է նրա այն հայտարարությունների հետ, որ ուզում է դեռեւս երկար մնալ «Ռոմայում», ինչպես նաեւ թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի նույն ցանկության հետ: Վերջինս նույնպես առիթի դեպքում ընդգծում է, որ ուզում է շարունակել աշխատել կիսապաշտպանի հետ: Ինչպես երեւում է, ֆուտբոլիստն ամեն ինչ անում է, որպեսզի խաղադաշտում եւս ապացուցի իր նվիրվածությունը եւ մշտական պայմանագիր կնքելու ցանկությունը:
Հաջորդ խաղում, սակայն, հաջողությունը զարգացնելու հնարավորությունը չի ունենա: «Պարմայի» դեմ խաղում դրվագներից մեկում հայ ֆուտբոլիստը զգուշացվեց: Դա նրա 5-րդ դեղինն էր, ու, ինչպես հայտնում է իտալական Corriere dello Sport հեղինակավոր պարբերականը, նա հաջորդ խաղը բաց կթողնի որակազրկման պատճառով: 32-րդ տուրի այդ հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 11-ին: Մրցակիցը «Բրեշիան» է:
Այս պահին «Ռոման» 51 միավորով 5-րդ տեղում է: Նույնքան միավոր ունեցող «Նապոլիին» գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով: Այս հորիզոնականը «Ռոմային» հնարավորություն է տալիս հաջորդ՝ 2020-21 մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա լիգայում: Ըստ էության՝ «գայերը» գործնականում կորցրել են Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու հնարավորությունը: Առաջնության ավարտից 7 տուր առաջ 14 միավորով են հետ մնում այդ տեղից, որը զբաղեցնում է «Ինտերը»: Սա նշանակում է, որ «գայլերը» միայն տեսական հնարավորություններ են պահպանում, իսկ նրանց միավորներով գերզանցող թիմերը ծայրահեղ անհաջողակ պետք է լինեն, որ իրենց տեղը զիջեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT