«Է»-ն լեզվի «փողկապ»- ն է, երբ այն չկա, մարդը բարեկիրթ չէ. Վիկտոր Կատվալյան

10/07/2020 schedule22:16

Այն, որ համացանցը, հատկապես սոցիալական կայքերը, փոխել են հայերենի արտահայտչամիջոցները, ակնհայտ է: Էլ հոդերի փոփոխություններ, էլ «Է» օժանդակ բայի փոխակերպում «ա»-ով, օտար բառերի գործածություն  և այլն: Գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանի հետ զրուցել ենք՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում մեր լեզվի հետ և ուր ենք «գնում» այս տեմպերով:

- Պարոն Կատվալյան, Ձեր ղեկավարած ինստիտուտը ակադեմիական կառույց է, այդուհանդերձ անու՞մ եք ուսումնասիրություններ, թե ինչ է տեղի ունենում հայերենի իմացության հետ, ի՞նչ պատկեր է տիրում:

- Անշուշտ, բացի գիտական հետազոտություններից, ուսումնասիրում ենք նաև կենդանի խոսքը: Դրանք կարող են լինել ինչպես գրական լեզուն, այնպես էլ խոսակցական լեզուն, բարբառները: Արդեն մի քանի տարի է՝ հրապարակում ենք նորաբանությունների բառարան, որտեղ զետեղվում են հատկապես բառապաշարի նորությունները: Մի կողմից՝ գրական լեզվում աղավաղումները շատ են, մյուս կողմից՝ անընդհատ զգոն ենք դրանց հանդեպ:

- Ասացիք՝ նորաբանությունները շատ են. դրանք հայերեն բառերի նոր կազմություննե՞ր են, թե՞ օտարամուծություններ:

- Երկուսն էլ կան: Արմատների վրա նոր բառակազմություններ են ի հայտ գալիս: Օրինակ՝ «պահադարան», «զավեշտապատկեր», «գաղտնագործունեություն» (կոնսպիրոլոգիա), «իմիջավորում» և այլն: Բոլոր այն բառերը, որոնք հրապարակային խոսքում դրսևորվում են, բայց բառարանային գրանցում չունեն, դիտարկվում են իբրև նորաբանություններ: Բառերը միայն մտավորականները չէ, որ ստեղծում են, ժողովուրդն էլ է ստեղծագործում, և մեր լեզուն նաև այդպես է հարստանում:

- Հայերենը, հայտնի է, ունեցել է զարգացման տարբեր փուլեր՝ գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար, արդի հայերեն: Այս անցումներն արդյո՞ք հիմնված են լինում խոսակցական փոփոխությունների վրա, որոնք հետագայում ստիպում են մասնագետներին, այսպես ասած, օրինական ուժ տալ արդեն ձևափոխված լեզվադրսևորումներին:

- Մենք սկսեցինք արտաբերել «ֆ», «օ» հնչյունները, հետո նոր այբունենում ավելացվեցին այդ տառերը: Լեզվի՝ մեկ փուլից մյուսին անցումը անմիջապես չի կատարվում, աննկատ է լինում, քանակական փոփոխություններն ինչ-որ  պահի բերում են որակական փոփոխության: Բացի լեզվի ներքին զարգացման ընթացքից, կարևոր են նաև արտաքին, արտալեզվական գործոնները: Այսինքն՝ ինչ վիճակում է գտնվում տվյալ հասարակությունը, պետություն կա, թե չկա, որքանով է վերահսկվում լեզվական նորմերի պահպանումը:

- Ճի՞շտ են ասում, որ լեզուն կենդանի, հարափոփոխ օրգանիզմ է:

-Այն իմաստով, որ լեզուն գործառում է կենդանի մարդկանց մտքում և շուրթերին, այո: Այն քարացած երևույթ չէ, հասարակության հաղորդակցման եղանակն է և հասարակությունը անընդհատ փոփոխում, զարգացնում է լեզուն:

- Որքանով են արտաքին ակտիվ շփումները, համացանցն ազդում լեզվի փոփոխության վրա:

-Արտաքին գործոնները շատ-շատ են ազդում լեզվամտածողության վրա: 5-7-րդ դարերում հունաբան հայերենի շրջանն էր, երբ մեր լեզուն սկսեց ազդեցություն կրել հունարենից, 14-րդ դարից սկսած այդ ազդեցությունն արդեն լատիներենից էր, խորհրդային տարիներին՝ ռուսերենից: Կյանք ներխուժած տեխնիկական հնարավորությունները պարզապես հեղափոխական միջամտություն են ունենում  լեզվի վրա: Սոցիալական ցանցերում երկուսն էլ կան՝ խոսակցական հայերենն էլ, գրական լեզուն էլ: Երկուսն էլ մերն են և գոյության իրավունք ունեն: Բայց եթե, այլաբանորեն ասած, խոսակցական լեզուն մեր տնային հագուստն է, ապա արտահագուստը՝ դրսինը, պետք է լինի գրական հայերենը: Առօրյայում մարդիկ ազատ են խոսել ինչպես կամենում են, բայց հրապարակային լեզուն պետք լինի գրական: Շատ են խախտում համացանցում հատկապես «է» օժանդակ բայի գործածության կանոնը, փոխարինում են «ա»-ով: Կրկին փոխաբերորեն ասած՝ «է»-ն մեր լեզվի փողկապն է: Ինչպես փողկապով մարդն է տարբերվում իր գեղեցիկ հագուկապով, իր բարեվարքությամբ, այնպես էլ «է» օժանդակ բայը գործածելիս ակնառու է, որ մարդը տիրապետում է գրական հայերենին:  «է» -ն գրական հայերենի «դռան պահապանն» է, հենց այն փոխարինվում է «ա»-ով, անմիջապես փլուզվում է գրական լեզուն և սկսվում է խոսակցականը: Ցավոք, նույնը նկատելի է հեռուստատեսային եթերում. Ավելի ու ավելի շատ հաղորդավարներ են իրենց խոսքը կառուցում «ա»-երով, ոչ գրական բառապաշարով, ցավալի է: Թյուր կարծիք է, թե խոսակցական հայերենը, նույն՝  «ա»-ն անմիջականություն են հաղորդում շփմանը, մեր Շիրակի մարզում, օրինակ, «է»-ով են խոսում, և ավելի կենդանի, ավելի անմիջական և հումորով խոսակցություն, քան Գյումրիի պարագայում է, չկա:

- Այս՝ խոսակցական-գրականի տարբերություններն ինչպես են անդրադառնում կրթական համակարգում, հնարավո՞ր է որոշ երկձևություններ մտցվեն, որպեսզի օրինակ՝ ընդունելության քննություններին անբավար գիտելիքներ շատ չարձանագրվեն:

- Ցավոք, լեզվի առումով ընդունելության քննության ձևն, իմ կարծիքով, թույլ չի տալիս մարդու հայերենի իմացությունը գնահատել: Շտեմարանները ստուգում են կանոններին տիրապետումը, բայց ոչ երբեք՝ լեզվի իմացությունը: Պետք է հնարավորություն տալ եղած տեղեկությունը, իմացության փաստը դրսևորել վերլուծելու, իրար կապակցելու, զուգորդելու միջոցով: Փոխադրությունը լավագույնն է ընձեռում ստեղծագործական մտածողության զարգացման և ստուգման հնարավորություն: Ես այս համոզման եմ: Իսկ գրական հայերենը, ինչ խոսք, միշտ պետք է մնա բարձունքում...

Նանե Մակուչյան

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6479 դիտում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են