Պետություն-հասարակություն հարաբերությունների հիմնաքարը

12/07/2020 schedule19:40

Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում, և ակնհայտ է, որ այդ դժվարությունները հնարավոր կլինի հաղթահարել միայն պետական կառույցների ու հասարակության համատեղ ջանքերով։ Բարդությունն այն է, որ մեզանում պետություն-հասարակություն փոխհարաբերությունները որոշակիորեն խեղաթյուրված են, ու դա հարյուրամյակների պատմություն ունի։ Շատ եք լսել, չէ՞, այսպիսի արտահայտություններ՝ «իշխանությունները պիտի ժողովրդին լավ նայեն», «տո Հայաստանը էղած-չեղած՝ Մասկվայի մի ռայոնի չափ ա, դրա էղածն ի՞նչ ա, որ չեն կարում պահեն», և այլն։ Այսինքն՝ հանրության մի զգալի հատվածի պատկերացմամբ, իրենք արդեն իսկ մեծ լավություն են անում Հայաստանին, որ ապրում են այստեղ, ու պետությունը պարտավոր է իրենց ապահովել ամեն ինչով։

Պետությունն իսկապես էլ մեծ պարտավորություններ ունի իր քաղաքացիների նկատմամբ, ու այնպես չէ, որ փայլուն է կատարում այդ պարտավորությունները։ Բայց ուշադրություն դարձրեք՝ շատերը մոռանում են, որ այդ պարտավորությունները փոխադարձ են, այսինքն՝ իրենք էլ պետությա՛ն նկատմամբ պարտավորություններ ունեն, ու եթե դրանք չեն կատարում՝ ոչ մի խնդիր նորմալ չի լուծվում։ Վերցնենք թեկուզ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը։ Դատելով առայժմ արձանագրված արդյունքներից՝ պետությունը պարծենալու բան չունի, բայց դրա պատճառներից մեկն էլ այն է, որ շատերի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարը բացառապես իշխանությունների գործն է (ի՞նչ եք կպել՝ դիմակ դրեք, հա դիմակ դրեք, էդ էլ ա՞ մեր գործը, մենք ձեզ ընտրել ենք, գնացեք ոնց ուզում եք՝ դեմն առեք)։ Ու քանի որ պետության նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունեցողներն իսկապես շատ են՝ ունենք այն, ինչ ունենք։ Ճիշտ նույն վիճակն է նաև, օրինակ, կիբերանվտանգության ոլորտում։ Վերջին օրերին ադրբեջանական հաքերները մեզ վերաբերող ահռելի քանակությամբ փաստաթղթեր են հրապարակում համացանցում, ու դա մեզ համար ոչ միայն խայտառակություն է, այլև լուրջ սպառնալիք։ Մեր անվտանգության ծառայությունների թերացումն, իհարկե, ակնհայտ է, բայց մասնագետները պնդում են նաև, որ ուրիշ պատճառ էլ կա՝ մեր շատ ու շատ քաղաքացիներ պարզապես մատների արանքով են նայում այդ հարցին ու էլեկտրոնային կապի բաց ուղիներով իրար ինչ տեղեկություն ասես հաղորդում են, ու ծավալներն այնքան մեծ են, որ վերահսկելը պարզապես անհնար է։ Երևի այդ մարդկանց մտքով էլ չի անցնում, որ պետության տեղեկատվական անվտանգությունը նաև իրենց գործն է։ Իրենք մտածում են «ձեր ի՞նչ գործ մենք իրար ինչ ինֆորմացիա կուղարկենք, դուք մեր հարկերից աշխատավարձ եք ստանում՝ գնացեք ոնց ուզում եք պետության տեղեկատվական անվտանգությունն ապահովեք»։

Մի խոսքով՝ պետության սեփականատիրոջ ու ըստ այդմ՝ պետության առջև որոշակի պարտավորություններ ունենալու գիտակցումը դժվարությամբ է արմատավորվում մեր ընկալումներում։ «Պետությունը պիտի մեզ ապահովի ամեն ինչով, և վերջ, թե չէ կթողնենք-կգնանք էս երկրից»։ Շատ եք լսել, չէ՞, «ծիրան եմ աճեցրել, չեմ կարում ծախեմ, մի բան արեք, թե չէ կգնամ էս երկրից», «մեր անտառն ա, թողեք կտրենք, տուն պահենք, թե չէ կգնանք էս երկրից», «բայց ես խի՞ պիտի իմ աշխատողներին աշխատավարձ տամ, պետությունն ա սահմանափակումներ մտցրել՝ թող պետությունն էլ աշխատավարձ տա», և այլն։

Հ․Գ․ Հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե առկա բազմաթիվ խնդիրների հիմնական մեղավորը հասարակությունն է։ Ցանկացած երկրում միշտ և ամեն ինչի թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են։ Խնդիրն ընդամենը այն է, որ եթե պետություն-հասարակություն պարտավորությունները փոխադարձ չեն, եթե հասարակության առնվազն մի մեծ հատված պետությունն իրենը չի համարում ու գտնում է, որ պետության համար որևէ պատասխանատվություն չի կրում, ինչ իշխանություն էլ լինի՝ անգամ ամենահասարակ հարցերը լուծելու է ահռելի դժվարություններով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19582 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ