Երևան
12 °C
Օրերս համացանցը հեղեղված էր «օրենքը արհամարհած ունեցող» աղջկա եւ ոստիկանների միջեւ արձանագրված միջադեպի տեսագրությամբ, ու «հասարակական-քաղաքական միտքը» հերթական անգամ երկու մասի էր բաժանվել։ Ոմանց զայրացրել էր այդ աղջկա պահվածքը, ուրիշներին՝ այն, որ ոստիկաններն առանց պատճառի մոտեցել էին աղջկան ու անձը հաստատող փաստաթուղթ պահանջել։ Այս վերջիններն անգամ պնդում էին, որ «օրենքն արհամարհած ունեցողը» շատ էլ ճիշտ է արել, որպես բանական մարդ՝ հրաժարվել է կատարել օրինապահների անտրամաբանական պահանջը, մի խոսքով՝ համարյա հերոս է, որի արարքն արժանի է ընդօրինակման։ Եվ ընդհանրապես՝ լավ է արել, որ արհամարհել է օրենքը, իշխող քաղաքական ուժից է օրինակ վերցրել, չէ՞ որ նրանք էլ օրենքի տեսանկյունից վիճելի քայլերով ՍԴ դատավոր-բան են փոխում... Մի խոսքով, ենթատեքստը պարզ է՝ այն քաղաքացիները, որոնց կարծիքով իշխանություններն ինչ-որ հարցում շրջանցում են օրենքը, իրավունք ունեն «արհամարհած ունենալ» օրենքները եւ, ասենք, չենթարկվել ոստիկանության պահանջներին, դիմակ չկրել, հարկեր չվճարել եւ այլն։
Խնդիրն, իհարկե, կոնկրետ այդ միջադեպը չէ։ Խնդիրն այն է, որ որոշակի քարոզչական տեխնոլոգիաներով փորձ է արվում իրավապահ մարմիններ-հասարակություն հարաբերությունները ներկայացնել որպես առճակատում «ասֆալտին փռողների» ու «տուգանքի մատերիալի» միջեւ։ Եվ դա արվում է հստակ քաղաքական նպատակներով։ Տեսեք՝ արդեն չորս ամիս է, ինչ Հայաստանում արտակարգ դրություն է, ու այդ չորս ամիսների ընթացքում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարն անընդհատ քաղաքականացվել է։ Սկզբում իշխանություններին մեղադրում էին, թե ձեռնարկված միջոցառումներն ուշացած են ու չափազանց մեղմ, բայց զուգահեռաբար քննադատություններ էին հնչում, թե «էդ որ տնտեսությունը փակում եք, բա մարդիկ ինչո՞վ ապրեն», հետո բողոքում էին, թե «էդ ինչի՞ եք տնտեսությունը բացում, պիտի ավելի խիստ միջոցառումներ ձեռնարկվեն», ավելի ուշ՝ «էս ի՞նչ ավելորդ խստություններ են, ամեն տեղ պարտադիր դիմակ կրելը ո՞րն ա, մարդիկ ապրելու փող չունեն՝ դուք բռնում տուգանում եք», ու զուգահեռաբար՝ «այդ արտակարգ դրությունն իշխանություններին պետք է միայն ընդդիմության գործունեությունը խոչընդոտելու համար», եւ այսպես շարունակ։ Եվ իհարկե քաղաքական եզրակացությունը՝ համաճարակի ավարտից հետո իշխանությունները պիտի պատասխան տան ձախողված պայքարի ու հարյուրավոր մահերի համար, եւ ամենաարդարացի պատասխանը կլինի կառավարության հրաժարականը։
Համաձայնվեք՝ առանձնապես բարդ կոմբինացիա չէ, ընդամենը երկու քայլանի։ Այն է՝ «տակից» ամեն ինչ անել, որ կորոնավիրուսի համաճարակը որքան հնարավոր է տարածվի ու դրա դեմ պայքարը ձախողվի, հետո դրա համար պահանջել կառավարության հրաժարականը՝ օգտվելով նաեւ սոցիալական դժգոհություններից (չէ՞ որ ինչքան շատ տարածվի վարակը, այքան մեծ կլինի դրա բացասական ազդեցությունը տնտեսության վրա, ու հետեւաբար՝ շատերի սոցիալական վիճակը կվատթարանա)։
Նման քաղաքական կոմբինացիաները, որոնք գործում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, իհարկե, նորություն չեն։ Պարզապես կոնկրետ այս դեպքում ընդդիմությունն իշխանություններին թուլացնելուն զուգահեռ նաեւ (ու առաջին հերթին) պետությանն ու հասարակությանն է հարվածում։ Գիտակցաբար, թե ոչ՝ այնքան էլ էական չէ։ Բայց արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ իշխանությունները ստիպված են պայքարել ոչ միայն կորոնավիրուսի ու դրա սոցիալ-տնտեսական հետեւանքների, այլեւ դրանց «դաշնակիցների» դեմ։ Ու սա ամենավատն է։
Հ. Գ. Երեւի պատահական չէ, որ մեկ միլիոն բնակչի հաշվով վարակվածների թվով Հայաստանն առաջին տասնյակում է։ Վստահաբար՝ Հայաստանն առաջին տասնյակում է նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականացվածության աստիճանով։ Եթե ոչ առաջին հնգյակում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT