Երևան
12 °C
Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, հետ շպրտվել։ Հայկական կողմը կորուստներ չի ունեցել։
Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետեւանքով վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երեք պայմանագրային զինծառայող եւ երկու ոստիկան: Նրանք ստացել են թեթեւ աստիճանի վնասվածքներ, նրանիցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանական ՊՆ-ն հաղորդել է 4 զոհի մասին:
Իրավիճակը սահմանին մինչ այս պահը շարոնակում է լարված մնալ: Ժամեր առաջ Ադրբեջանը 82 մմ արկեր էր արձակել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ: Տուժածներ չկան:
- Պարոն Հովհաննիսյան, երեկվանից ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին։ Ըստ ձեզ ինչո՞վ է սա պայմանավորված։
- Պայմանավորված դրդապատճառները շատ բազմազան են՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, կորոնավիրուսից, սեփական ներքաղաքական խնդիրներից շեղելուց վերջացրած ամենատարբեր դրդապատճառներով։
- Ըստ ձեզ ինչո՞ւ հակառակորդը հենց Հայաստանի սահմանային ուղղությամբ փորձեց գործողություն իրականացնել։
- Դժվարանում եմ ասել։
- Վերջին շրջանում Ադրբեջանն իր հռետորաբանությունը կոշտացրել էր, Ալիեւը ամենուր խոսում էր Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման մասին: Սպասելի՞ էր, այս սադրանքը հայկական կողմի համար:
- Իհարկե՛, մենք հակառակորդին լավ ենք ճանաչում։ Մեծ հաշվով իրենց գործելաոճը չի փոխվել։ Թե՛ տեղեկատվական տիրույթում, թե՛ քաղաքական հայտարարությունների մակարդակում շատ հստակ ձեռագիր ունեն եւ այդ ամեն ինչը ուղղորդվում է հստակ մարտական գործողություններով։
- Կարծիքներ են հնչում Ադրբեջանի կողմից լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու հնարավոր տարբերակի մասին։ Որքանո՞վ է այս տարբերակն իրատեսական։
- Չեմ կարծում, թե իրատեսական է լայնամասշտաբ պատերազմի սցենարը, բայց ոչինչ բացառել պետք չէ։
- Արդյո՞ք Տավուշի ուղղությամբ նման պարզունակ եւ անհեռանկար գործողությունը ուշադրության շեղում է առաջնագծի այլ հատվածում ավելի լուրջ հարվածի նախապատրաստման համար։
- Իհարկե՛, այդպիսի սցենար կարող է լինել, բայց պետք չէ հենց դա պարտադիր սցենար համարել։ Տավուշի ուղղությունը շատ վաղուց ինչ-որ առումով հավասարվել է Պաշտպանության բանակի ուղղությանը՝ իր կարեւորությամբ, մարտական գործողությունների սաստկությամբ, կիրառվող ուժերի միջոցների կարեւորությամբ եւ այլ մյուս հատկանիշներով։ 3-րդ բանակային կորպուսն իր այսօրվա խնդիրներով եւ մարտահրավերներով գրեթե հավասար է ՊԲ-ին։
- Ի՞նչ էին ուզում անել այդ 1 «Ուազ»-ով,եւ եթե մոլորվել էին ինչո՞ւ հետո սկսեցին հրետակոծել։
- Ցավոք ամեն ինչ չէ, որ կարող ենք ուղիղ բաց տեքստով ասել։ Կարող ենք ասել, որ ՀՀ զինված ուժերը ՀՀ միջազգային ճանաչում ստացած սահմանների տարածքում՝ իրենց մարտական խնդիրն են կատարել։ Ինչպես պաշտպանության նախարարը շատ լավ նշեց, եթե իրենք ունեն օպերատիվ կամ աշխարհագրական մոլորվածության խնդիր, թե որտեղով են անցնում, ինչով են անցնում՝ դա իրենց խնդիրն է։
- Այս պահին իրականացվող գործողությունները եւ կիրառվող զինատեսակները իրենցից մտահոգիչ կամ անհանգստացնող բան ներկայացնո՞ւմ են։
- Զինվորականների համար մտահոգիչ չէ, քանի որ նրանք սովորել են, որ ցանկացած պահի հրաձգային զենքից մինչեւ մեծ տրամաչափի գնդացիր կամ հրետանանային միջոց կամ ականանետ կարող է կիրառվել։ Ոչ մի բան նորություն չէ։ Մտահոգիչ է այն տեսանկյունից, որ նման միջոցները կիրառվում են բնակավայրերի նկատմամբ եւ բնակավայրերին շատ մոտիկ, ինչի հետեւանքո կարող է տուժել քաղաքացիական բնակչությունը։
- Ի՞նչ եք կանխատեսում առկա տվյալների հիման վրա, հնարավոր ի՞նչ զարգացումներ կարող են լինել։
- Դժվար է ասել, ամեն ինչ էլ կարող է լինել։ Ինչպես տեսաք որոշ տեղեկությունների համաձայն Զաքիր Հասանովը առաջնագծի մոտակայքում է գտնվում, նրանք ահագին կորուստներ ունեն, թե՛ մարդկային, թե՛ նյութական առումով. առնվազն 2 անօդաչու թռչող սարք են կորցրել։ Հետեւաբար, ինչպես իրենք են հաճախ սիրում կարող են «թասիբի կռիվ» անել այսպես ասած։ Մի քիչ էլ, որ շատ ատամներին ուտեն՝ կարող են եւ հետ քաշվել։
- Զուտ պատերազմական առումով 2016 թվականի սցենարը կարո՞ղ է կրկնվել։
- Ծավալի առումով չեմ կարծում։ Առաջնագիծն ունի որոշակի սեփական տրամաբանություն՝ ուժերի միջոցների խտությունը, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ազդակները։ Տարօրինակ էր նաեւ Թուրքիայի հայտարարությունը, ի պատասխան շատ տեղին էր մեր արձագանքը, ՀՀ վարչապետը շատ հստակ խոսեց, այսօր Ազգային ժողովում են նաեւ կարծիքներ հնչել։ Շատ անհասկանալի է Թուրքիայի պահվածքը եւ այսպիսի գործոնները, եթե իրար գումարենք ոչինչ բացառել չի կարելի։
- Ուսումնասիրել ե՞ք ադրբեջանական մամուլը, ի՞նչ վիճակ է այնտեղ հանրության շրջանում։
- Երեկ ահավոր խուճապ էր։ Այսօր մի փոքր ուշքի եկան եւ պետական կառույցները սկսեցին իրենց լրատվադաշտն ավելի կարգավորել։ Դա ակնհայտ է, որովհետեւ, թե՛ կորուստները, թե՛ անհաջողությունները, թե՛ նրանց ներքաղաքական բազում խնդիրները կարծես դուրս էր եկել վերահսկողությունից։ Բնակչությունն իր բողոքն արտահայտում էր բոլոր իմաստներով։ Այսօր նաեւ տեղեկություններ եղան, որ Աղդամ բնակավայրի բնակչությանն էլ են իզոլացրել՝ թույլ չտալով գյուղից դուրս գալ։ Այսօր նրանք հստակ վերահսկում էին ամբողջ լրատվադաշտը՝ գործողությունները՝ ինչպես հաճախ անում են։
- Հայկական կողմն ունի 5 թեթեւ վիրավոր, նրանք առնվազն 4 զոհի մասին են հայտարարել, ինչպես նաեւ նյութական կորուստների։ Ռազմական առումով ինչպե՞ս եք սա գնահատում։
- Ճիշտ է՝ դրվագային փոքր ծավալի մեջ է, բայց սա իր մեջ խտացնում է ամբողջ ներուժը եւ ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը
Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան
Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT