Երևան
12 °C
Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի նկատմամբ թշնամին սադրանք է իրականացնում, այդ երկրի զինված ուժերը շատ հստակ գործողություններով ոչ միայն կանխում են սադրանքը, այլեւ լուրջ կորուստներ պատճառում հակառակորդին ու նույնիսկ բարելավում սեփական դիրքերը, իսկ այդ երկրի ընդդիմադիր ուժերն ու նրանց քարոզչամիջոցներն այդ փաստերի հիման վրա սկսում են հայհոյել սեփական իշխանություններին ու անձամբ պետության ղեկավարին։
Թվում է՝ դա անտրամաբանական է, նման բան չի կարող լինել, բայց Հայաստանում հենց դա էր տեղի ունենում՝ ընդդիմադիր քարոզչամիջոցները մանրամասն ներկայացնում էին հայկական զինուժի փայլուն գործողություններն ու «այդ առթիվ» հայհոյում պետության ղեկավարին, նրան անվանում վախկոտ, թշնամու հետ պայմանավորված, հողեր ծախող եւ այլն։
Այնպիսի տպավորություն էր, թե նրանք նախապես գիտեին թշնամու սադրանքի մասին ու տեքստերը նախօրոք գրելէին, բայց «խիյարը թարս բուսնեց»՝ մեր բանակը կասեցրեց թշնամու սադրանքը, իսկ իրենք չհասցրեցին կողմնորոշվելու իներցիայով հրապարակեցին մեր բանակի ձախողման դեպքի համար նախապես գրված տեքստերը։ Այս թեմայով՝ թերեւս այսքանը։ Հայաստանի հիմնական հակառակորդն ամեն դեպքում հինգերորդ շարասյունը չէ, թեեւ ակնհայտ է, որ ավելի լարված իրավիճակների դեպքում այդ շարասյունը կարողէ լուրջ խնդիրներ առաջացնել, ու նույնքան ակնհայտ է նաեւ, որ բարոյախրատական ճառերը նրանց վրա չեն ազդելու։ Պետք է պարզապես արձանագրել այն իրողությունը, որ Հայաստանում, ցավոք, կան ուժեր, որոնք անգամ լայնամասշտաբ պատերազմի դեպքում կգործեն սեփական իշխանությունների դեմ, այդ փաստն ընդունել ի գիտություն եւ անցնել առաջ։
Հիմա՝ ստեղծված իրավիճակի մասին։ Դժվար է ասել, թե կոնկրետ որն էր հուլիսի 12-ի ադրբեջանական սադրանքի բուն նպատակը, բայց վերջին ամիսներին արդեն իսկ տեսանելի էր, որ նրանք գնում են շփման գծում լարվածության աճի ճանապարհով։ Կարծում ենք, արդեն առաջիկա օրերին պարզ կդառնա՝ նպատակը մեր բանակի զգոնությունը ստուգելն ու միջազգային հանրության արձագանքը պարզե՞լն էր, թե՞ նոր պատերազմ սկսելը։
Այդ դեպքում նպատակը բավականին թափանցիկ է՝ հարվածել Տավուշի ուղղությամբ, ստիպել, որ հայկական կողմն այնտեղ մեծ ուժեր կենտրոնացնի (այդ թվում՝ նաեւ Արցախից), ու հետո հիմնական հարվածը հասցնել Արցախի ուղղությամբ։ Այսպես թե այնպես՝ մեր զինված ուժերը պիտի պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի եւ հարկ եղած դեպքում չբավարարվեն միայն պատասխան համարժեք գործողություններով՝անկախ նրանից, թե որ ուղղությամբ կծավալվեն հիմնական մարտական գործողությունները։
ՀԱՊԿ-ի մասին։ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, Ադրբեջանը՝ ոչ, բայց ֆորմալ առումով այդ կազմակերպությունը որոշակի պարտավորություններ ունի միայն Հայաստանի հանդեպ, իսկ Արցախի հանդեպ պարտավորություններ չունի։ Հարցէ ծագում՝ պե՞տք է արդյոք դիմել ՀԱՊԿ-ին, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում ոչ թե Արցախի, այլ Հայաստանի Հանրապետության դեմ։ Զուտ ձեւականորեն, իհարկե, կարելի է դիմել, ՀԱՊԿ-ն էլ զուտ ձեւականորեն «կողմերին կոչ կանի զսպվածություն ցուցաբերել»՝ հավասարություն դնելով կողմերի միջեւ ու չնշելով, թե ում կողմից է իրականացվել սադրանքը։
Բայց իրականությունն այն է, որ Հայաստանը, բարեբախտաբար, Ադրբեջանի հետ առճակատման հարցում ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չունի եւ ինքնուրույն կարող է պաշտպանել իրեն։ Իսկ ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն այն է, որ Թուրքիային թույլ չտա որեւէ պարագայում միջամտել հայ-ադրբեջանական առճակատմանը, եւ այդքանը մեզ լիուլի բավական է։
Ի դեպ՝տեսակետ կա նաեւ, որ Տավուշի ուղղությամբ հարվածելով՝ Ադրբեջանն ինքն է ձգտում, որ ՀԱՊԿ-ը միջամտի եւ գործի Հայաստանի կողմից։ Որովհետեւ դա հնարավորություն կտա, որ Թուրքիան էլ իր հերթին միջամտի ու գործի Ադրբեջանի կողմից։ Բայց սա արդեն այլ թեմա է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT