Մերժվածներն «ազգային-ազատագրական պայքար» են սկսում

18/07/2020 schedule19:32

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում արձանագրված միջադեպը բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ բացահայտեց։ Եթե մի կողմ թողնենք զգացմունքայնությունն ու պաթոսը, ապա իրականությունը հետեւյալն է. տեղի է ունեցել սահմանային բախում, որի արդյունքում հայկական ուժերը գրավել են մարտավարական կարեւոր նշանակություն ունեցող բարձունք եւ զգալիորեն բարելավել դիրքերը, ընդորում՝ դա եղել է փայլուն գործողություն. հակառակորդին կենդանի ուժի եւ զինտեխնիկայի լուրջ կորուստներ են պատճառվել։

Բայց այն, ինչ այդ օրերին կատարվում էր ներհայաստանյան քարոզչական դաշտում, իսկապես մտահոգիչ էր։ Հիմնականում նախկիններին սպասարկող քարոզչամիջոցները, թեւերը քշտած, ամենավերջին խոսքերով հայհոյում էին իշխանություններին ու նույնիսկ «արդարացնում» իրենց պահվածքը, թե «բա լավ է՞ր, որ ապրիլյան պատերազմի օրերին դուք ինչ ասես տարածում էիք այն ժամանակվա իշխանությունների հասցեին»:

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ բարեբախտաբար՝ տավուշյան դեպքերն ու ապրիլյան պատերազմն իրենց մասշտաբներով համադրելի չեն, իսկ արդյունքները տրամագծորեն հակադիր են (այն ժամանակ բարձունքներ կորցրեցինք, իսկ հիմա՝ գրավեցինք):

Ուրիշ տարբերություն էլ կա։ Այնպես չէ, որ այն ժամանակ հայկական բանակում խնդիրներ չկային, ու ընդդիմությունն ադրբեջանական քարոզչական նյութերն էր տարածում։ Վերջին հաշվով՝ «80-ականների զենքով կռվելու» մասին Սերժ Սարգսյանն է ասել, իսկ անորակ վառելիքի պատճառով զինտեխնիկայի խափանումների մասին՝ Կարեն Կարապետյանը։ Այսինքն՝ խնդիրներ իսկապես կային (ու վստահաբար՝ հիմա էլ կան, որովհետեւ բանակի կատարելագործումը շարունակական գործընթաց է ու երբեք կանգ չի առնում):

Բայց նախկիններին սպասարկող քարոզչամիջոցների տգեղ պահվածքը մի կողմ թողնենք եւ անդրադառնանք ավելի կարեւոր հարցի։ Տավուշյան միջադեպը բավականին լուրջ սրացում էր եւ կարող է ավելի մեծ մասշտաբներ ընդգրկել։ Անուղղակիորեն այդ մասին են վկայում ինչպես ադրբեջանական կողմի կոշտ հռետորաբանությունն ու քարոզչական ջանքերը, այնպես էլ միջազգային կազմակերպությունների եւ առանձին երկրների կոչերը՝ անհապաղ դադարեցնել կրակը եւ ձեռնպահ մնալ լարվածության հետագա աճից։ Եվ ահա այս իրավիճակում նախկին հանրապետականներից մեկը պատերազմող երկրի գերագույն գլխավոր հրամանատարին անվանում է դավաճան եւ, ուշադրություն, հայտարարում, թե «ազգային-ազատագրական պայքարը սկսված է»:

Այսինքն՝ մի իրավիճակում, երբ ցանկացած պահի կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել, ինչ-որ ուժեր Հայաստանում հայտարարում են, թե սեփական երկրի իշխանությունների դեմ «ազգային-ազատագրական պայքար» են սկսել։ Ոչ թե պատրաստվում են, այլ արդեն սկսելեն։ Հասկացաք, չէ՞: Փորձում են Հայաստանի ժողովրդին «ազատագրել» այդ նույն ժողովրդի 71 տոկոսի քվեներով իշխանություն ստացած ուժից։ Իրենք ներսից «կազատագրեն», թշնամին՝ դրսից։ Այնպես, ինչպես բոլշեւիկներն էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «ազատագրում» Գերմանիայի դեմ պատերազմող Ռուսաստանի ժողովրդին (հետագայում պարզվեց՝ Գերմանիայի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ)։

Այ սա իսկապես մտահոգիչ է, որովհետեւ եթե հիմա են իրենց այդպես պահում, երբ ընդամենը սահմանային ոչ մեծ միջադեպ է եղել, ընդորում՝ մեզ համար փայլուն արդյունքներով, պատկերացնո՞ւմ եք սրանց պահվածքն ու գործողությունները, եթե լուրջ պատերազմ սկսվի, ու այդ պատերազմում նաեւ լուրջ կորուստներ ունենանք (պատերազմում դրանից խուսափել հնարավոր չէ)։

Իշխանությունները, հասկանալի է, սրանց նկատմամբ կոշտ միջոցառումներ ձեռնարկել չեն կարող, ու պետք էլ չէ, որ կարողանան։ Բայց հասարակության կոշտ հակազդեցությունը, կարծում ենք, կարող է սառեցնել սրանց անհարկի ակտիվությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5048 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ