Երևան
12 °C
Հայ- ադրբեջանական սահմանի հյուսիս արեւելյան հատվածում ընթացող ռազմական գործողությունների ներհայաստանյան արձագանքները կանխատեսելի ու տրամաբանական էին։ Եթե իրենք իրենց ընդդիմություն համարողների՝ առիթից օգտվելու եւ իշխանություններին հայհոյելու մի քանի տգեղ փորձերը չհաշվենք, հանրության արձագանքը միանշանակ էր. Պետք է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները եւ կանգնել իշխանությունների ու բանակի կողքին, որովհետեւ հնարավոր լայնամասշտաբ պատերազմի դեպքում կարող ենք հույս դնել միայն ինքներս մեզ վրա, իսկ միասնությունը մեր հաղթանակի միակ գրավականն է։
Բայց կատարվածի ամբողջական պատկերը հասկանալու համար կարեւոր է նաեւ այն, թե ինչպիսին էին ներադրբեջանակ անարձագանքները։ Այնտեղ, ինչպես հայտնի է, մի քանի հազարանոց հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ պահանջում էին պատերազմ հայտարարել Հայաստանին, «գրավել Խանքենդին» եւ այլն, իսկ ավելի ուշ հանրահավաքի հռետորաբանությունը փոխվեց՝ սկսեցին հայհոյել իրենց իշխանություններին, հրաժարականներ պահանջել, ներխուժեցին խորհրդարան, ու ի վերջո ոստիկանությունը կոշտ մեթոդներով ցրեց հանրահավաքը։
Եթե այս վերջին զարգացումները չլինեին՝ կարելի էր ենթադրել, որ հանրահավաքը կազմակերպել կամ առնվազն խրախուսել են Ադրբեջանի իշխանությունները՝ զուտ քարոզչական նկատառումներով։ Դրանով Ալիեւը կարող էր միջազգային հանրությանը ցույց տալ, թե տեսեք՝մենք պատերազմ չենք ուզում, բայց ի՞նչ կարող ենք անել, եթե ժողովուրդը դա է պահանջում, կամ, եթե օրեր անց ստիպված լիներ հրադադար խնդրել, պիտի փորձեր միջնորդների վրա հնարավորինս թանկ «ծախել» այդ հրադադարը՝ իբր տեսեք, ես իմ ժողովրդի կամքին դեմ եմ գնում։
Բայց ըստ երեւույթին ինչ-որ պահից սկսած հանրահավաքը դուրս եկավ Ալիեւի վերահսկողությունից, որովհետեւ նրա կլանի դեմ տարիներով կուտակված դժգոհությունը հազիվ պոռթկալու առիթ էր ստացել։ Ու հիմա Ադրբեջանի իշխանությունները փաստորեն իրենց իսկ փորած քարոզչական փոսն են ընկել։
Բանն այն է, որ ավելի քան մեկուկես տասնամյակ շարունակ Ադրբեջանի իշխանությունները միլիարդներ էին ծախսում սեփական բանակը ժամանակակից սպառազինությամբ զինելու համար, ամեն առիթով լուսանկարվում էին դրանց ֆոնին ու սեփական ժողովրդին համոզում, թե իրենց բանակի համար անհնարին ոչինչ չկա, Ղարաբաղն ու անգամ «Էրիվանը» գրավելը խնդիր չէ, եթե ուզենան՝ մի երկու շաբաթում կգրավեն, պարզապես առայժմ հարմար չեն համարում, հույս ունեն դա անել խաղաղ ճանապարհով, եւ այլն։ Ու այնքան էին քարոզել, որ իրենց ժողովուրդը սկսել էր հավատալ դրան։ Եվ հիմա, բնականաբար, վրդովված է ու պահանջում է, որ իրենց «անպարտելի» բանակը (որն իր պատմության ընթացքում միայն մի պատերազմ է մղելու պարտվել) վերջապես գրավի «Խանքենդին» ու «Արեւմտյան Ադրբեջանը»:
Արդյունքում Ադրբեջանի իշխանությունները հայտնվել են փակուղում։ Մի կողմից՝ նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ կործանարար հետեւանքներ կունենան որ պատերազմն իրենց համար, մյուս կողմից՝ հո չե՞ն կարող հայտարարել, թե տասնամյակներ շարունակ խաբել են սեփական ժողովրդին՝ իրենց «ժամանակակից հզոր բանակի» մասին դատարկաբանություններով։ Միջազգային կազմակերպությունների միջոցով հրադադար խնդրելը նույնպես ելք չէ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ դա աշխատեց, որովհետեւ իրենք, ճիշտ է՝ահռելի զոհերի գնով, բայց դիրքերի բարելավում էին ունեցել, իսկ հիմա հակառակ պատկերն է, ու հրադադար խնդրելով դեմքը փրկել չի ստացվի։
Այնպես որ՝ շփման գծում իրադարձությունների հետագա զարգացումն ավելի շատ պայմանավորված է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակով։ Դրանից է կախված՝ Ադրբեջանը կբավարարվի՞ մեկ-երկու կորսված բարձունքներով, թե՞ ավելին կկորցնի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT