Տավուշյան արկածախնդրության հեռահար նպատակները

20/07/2020 schedule08:20

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում արձանագրված բախումներն ինչ-որ պահից սկսած՝ վերածվեցին մասշտաբային առճակատման՝ նոր պատերազմի սանձազերծման ակնհայտ հեռանկարով։ Հակառակորդն ակտիվացավ նաեւ Նոյեմբերյանի, Գեղարքունիքի ու Նախիջեւանի ուղղություններով, իսկ ադրբեջանցի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներից մեկը հայտարարեց, թե իրենք կարող են հրթիռային հարվածներ հասցնել Մեծամորի ատոմակայանին։

Բուն ռազմական գործողությունների ընթացքում հայկական բանակը, իհարկե, լուրջ դաս տվեց ադրբեջանցիներին, որոնց մոտ ակնհայտորեն ռուսական քաղաքների շուկաներում հայկական ծիրանի դեմ պայքարն ավելի հաջողվում։ Ուրիշ բան, որ իրավիճակը, ամեն դեպքում, մտահոգիչ է, որովհետեւ բանակը՝ բանակ, բայց տարածաշրջանային լարվածությունը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, որոնցից խուսափելու (կամ իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալու) համար անհրաժեշտ են արտաքին քաղաքական եւ դիվանագիտական ճշգրիտ քայլեր, իսկ դրա համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞րն էր, ի վերջո, ադրբեջանական այս արկածախնդրության բուն նպատակը։ Հասկանալի է, որ Ալիեւը ներքաղաքական լուրջ խնդիրներ ունի, իսկ սահմանային լարվածության կտրուկ աճը սեփական ժողովրդի ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղելու եւ ընդդիմության հնարավոր ակտիվությունը կանխելու լավագույն ձեւն է։ Ընդ որում, այդ դեպքում ռազմական գործողությունների արդյունքներն էական չեն։ Եթե այդ գործողություններն Ադրբեջանի համար հաջող ընթանան, Ալիեւի վարկանիշը կաճի, եթե ձախողվեն, «հայկական սպառնալիքն» ադրբեջանցիներին կստիպի գոնե ժամանակավորապես համախմբվել Ալիեւի շուրջ։

Բայց ադրբեջանական այս արկածախնդրությունն ակնհայտորեն նաեւ արտաքին քաղաքական նպատակներ ունի։ Այն փաստը, որ Արցախի ուղղությամբ իրավիճակը հանդարտ է, իսկ բախումներն ընթանում են հայ-ադրբեջանական սահմանին, մի բանի մասին է վկայում՝ Ադրբեջանը փորձում է հակամարտության մեջ ավելի ակտիվորեն ներգրավել ՀԱՊԿ-ին ու հատկապես Թուրքիային (այստեղից էլ՝ լարվածության աճը նաեւ Նախիջեւանի ուղղությամբ)։ Ըստ երեւույթին՝ նրանց հաշվարկների հիմքում հետեւյալն է՝ լայնամասշտաբ սահմանային բախումները Հայաստանին կստիպեն պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին, այդ կազմակերպությունն էլ հանդես կգա ոչ այնքան որպես Հայաստանի դաշնակից, որքան որպես միջնորդ, ի վերջո Ադրբեջանին կստիպի դադարեցնել հրետակոծությունները, բայց փոխարենը հայկական կողմից կպահանջի որոշակի զիջումներ անել արցախյան բանակցությունների հարցում։ Իսկ եթե ռազմական գործողություններ սկսվեն նաեւ Նախիջեւանի ուղղությամբ, այդ բանակցություններին կմասնակցի նաեւ Թուրքիան, ու կստացվի, որ բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմը միայնակ է՝ բոլորի դեմ։ Մի խոսքով, ՀԱՊԿ-ը մեզ թուրքական ագրեսիայից փրկելու դիմաց կպահանջի զիջումներ Արցախի ուղղությամբ։ Այստեղից էլ՝ Թուրքիայից հնչող ագրեսիվ հայտարարությունները, Արցախի հարցում «առարկայական բանակցություններ» սկսելու՝ Ռուսաստանից հնչող կոչերը եւ այլն։ Կրկնում ենք՝ ամենայն հավանականությամբ հենց սա է եղել ադրբեջանական կողմի նախանշած սցենարը, ընդ որում, ադրբեջանցիները դեռ հույսները չեն կորցրել, որ կհասնեն իրենց նպատակին, իսկ դա նշանակում է, որ սահմանային լարվածությունը դեռ տեւական ժամանակ կարող է պահպանվել։

Իսկ ադրբեջանական սցենարը ձախողվել է հայկական բանակի փայլուն գործողությունների շնորհիվ։ Մեր բանակը գործել եւ գործում է այնպես, որ պաշտոնապես ՀԱՊԿ-ին դիմելու կարիք պարզապես չկա։ Հետեւաբար «մեր դիմումին ընթացք տալու» դիմաց մեզանից զիջումներ կորզելու հնարավորություն նույնպես չկա։ Մնում է, որ ադրբեջանցիները նույնպես համոզվեն դրանում։ Ու որքան արագ՝ այնքան ավելի լավ հենց իրենց համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20098 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ