Երևան
12 °C
Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությունն ալեկոծել է ներհայկական հասարակական-քաղաքական կյանքը ոչ այնքան այն պատճառով, որ նա ծագումով հայ է եւ շատերի կարծիքով այս օրերին պարտավոր էր հայանպաստ ինչ-որ բան ասել, այլ որովհետեւ նա ակնհայտորեն բարձրաձայնում է ռուսաստանյան իշխանական որոշակի շրջանակների այն ասելիքը, որը նրանք չէին կարող բարձրաձայնել պաշտոնապես։ Եթե մի կողմ դնենք նրա հայտարարության էմոցիոնալ բաղադրիչն ու անընդունելի հռետորաբանությունը (որպես պատասխան հնչած գնահատականներից շատերը, ի դեպ, նույնպես չէին փայլում բարեկրթությամբ), ապա այդ տիկնոջ ասածը սա էր. «Հայաստանը պարտավոր է բոլոր հարցերում ենթարկվել Ռուսաստանին եւ որեւէ հարցում չհակաճառել, հակառակ դեպքում Ռուսաստանն իրավունք ունի երես թեքել «երախտամոռ» Հայաստանից եւ մեն-մենակ թողնել նոր ցեղասպանության վտանգի առաջ»։ Ընդ որում, Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության արձագանքները ցույց տվեցին, որ Հայաստանում նույնպես քիչ չեն նրա պես մտածողներն ու նրա մտահոգությունը կիսողները, այսինքն՝ քննարկման թեմա իսկապես կա, եւ արժե խորապես անդրադառնալ այս խնդրին՝ հրաժարվելով էմոցիաներից ու անձնական պիտակավորումներից։
Դրա համար նախ պետք է արձանագրել, որ տիկին Սիմոնյանի (եւ հայկական արմատներով բազմաթիվ այլ ռուսաստանցիների) ասածի մեջ ռացիոնալ հատիկ կա։ Հաճելի է դա մեզ համար, թե ոչ, կամ արդարացի է, թե ոչ, բայց, ցավոք, Ռուսաստանն իսկապես էլ իր դաշնակիցներից կամ «կրտսեր եղբայրներից» պահանջում է անվերապահ ենթակայություն բոլոր հարցերում եւ անհնազանդության անգամ ամենաչնչին փորձի դեպքում պատրաստ է ցավալի վնաս հասցնել։ Ոչ միայն պատրաստ է, այլեւ ի վիճակի է, ինչի մասին վկայում են, ասենք, Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակները։ Պետք է արձանագրել նաեւ, որ Ռուսաստանի այդօրինակ «վրեժխնդրության» դեպքում Արեւմուտքը կոնկրետ քայլերով չի փորձի կանխել դա, ինչպես չկանխեց նույն Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքերում։ Բարոյական ու ֆինանսական մեծ աջակցություն կցուցաբերի, վիզային ռեժիմ կչեղարկի եւ այլն, բայց հարվածը չի կանխի։ Ցավոք, այսպիսին է օբյեկտիվ իրականությունը, որի հետ ստիպված ենք հաշվի նստել եւ, ըստ այդմ, կառուցել մեր արտաքին քաղաքականությունը։
Այդ քաղաքականությունը ուզենք-չուզենք՝ պիտի հիմնված լինի հետեւյալ սկզբունքների վրա։ Առաջին. Հայաստանը չի կարող հարյուր տոկոսով հույս դնել Ռուսաստանի աջակցության վրա, եւ դա առանձնապես կախված չէ նրանից՝ ՀՀ իշխանություններն անվերապահորեն ենթարկվո՞ւմ են Կրեմլին, թե՞ երբեմն-երբեմն ինքնուրույնություն են դրսեւորում։ Կախված չէ, որովհետեւ ՀՀ իշխանություններն ինչքան էլ հնազանդ լինեն, Ռուսաստանը ցանկության դեպքում միշտ էլ ինչ-որ առիթ կգտնի հանուն սեփական շահերի «երախտամոռ հայերին» պատժելու համար։ Ապացույց՝ Ադրբեջանը Ռուսաստանից ամենաշատ ժամանակակից սպառազինությունը ձեռք է բերել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն անդամակցելուց հետո։ Երկրորդ. Հայաստանը չի կարող հույս դնել նաեւ Արեւմուտքի աջակցության վրա, որովհետեւ այդպիսի աջակցություն կա՛մ չի լինի ընդհանրապես, կա՛մ կլինի ուշացած, կա՛մ էլ այդ աջակցության դիմաց մեզանից չափազանց մեծ զիջումներ կպահանջեն։
Եզրակացությունը միակն է. Հայաստանն իր առջեւ պիտի դնի միայն այնպիսի խնդիրներ, որոնք ի վիճակի է լուծել բացառապես սեփական ուժերով։ Ընդ որում, հասարակությունն ինքը պիտի գիտակցաբար հանգի այսպիսի եզրակացության։ Քանի դեռ դա չկա, հասարակական-քաղաքական միտքը բաժանված է լինելու երկու մասի։ Մի մասը ձգտելու է արեւմտյան գրանտներով Հայաստանն ազատագրել ռուսական կայսրությունից, մյուս մասը ռուսական աջակցությամբ «Ստամբուլը դարձնել արյան ծով», ու երկուսն էլ հավասարապես վտանգելու են հայկական պետականության հարատեւումն ու հզորացումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT