«Դեմ առ դեմ պատերազմի» կանխատեսելի հետևանքները

25/07/2020 schedule19:32

Տավուշի ուղղությամբ կատարելապես ձախողված Ալիեւը փորձում է փրկել դեմքը եւ այդ նպատակով դիմում է նույն հնարքին, որին ժամանակին դիմել են իր հայրն ու Ադրբեջանի մյուս ղեկավարները՝  իր ժողովրդի մեջ արմատավորելով այն կեղծիքը, թե իբր ղարաբաղյան պատերազմում իրենք պարտվել են, որովհետեւ Ռուսաստանն օգնում էր հայերին։ Այսինքն՝ իրենք, իբր, ոչ թե Հայաստանին ու Ղարաբաղին են պարտվել, այլ Ռուսաստանին։ Երկու օր առաջ էլ, ահա, կրտսեր Ալիեւն է դիմել Հայաստանին, թե մեզ հետ կռվիր դեմ առ դեմ, ու կտեսնենք՝ ով կհաղթի»։

Ադրբեջանի իշխանություններն, իհարկե, բազմաթիվ հարցերում են փորձել մոլորեցնել սեփական ժողովրդին, բայց ամենամեծ հաջողությունն արձանագրել են այս հարցում։ Շատերն այնտեղ իսկապես համոզված են, որ պատերազմում պարտվել են Ռուսաստանի՝ հայկական կողմին ցուցաբերած աջակցության պատճառով, ընդորում՝ զուտ հոգեբանորեն դա հասկանալի է. նրանք պիտի ինչ-որ պատճառ հորինեին՝ իրենցից մի քանի անգամ փոքրաթիվ ու վատ զինված հակառակորդից ջախջախվելն արդարացնելու համար։

Ի միջիայլոց, Հայաստանում էլ կային այդ միֆին հավատացողներ (մի բարձրաստիճան երկրապահ ժամանակին նույնիսկ հայտարարել էր, թե այ՝ իրենք երեւանյան ռեստորաններից մեկում լավ պատիվ տվեցին Գրաչովին, ու դրանից հետո ռազմաճակատում իրավիճակը փոխվեց), բայց սա այլ թեմա է։

Իրականությունն այն է, որ արցախյան առաջին պատերազմի տարիներին Ռուսաստանը (իսկ ավելի վաղ՝ ԽՍՀՄ-ը) իսկապես էական դերակատարում ունեցել է, բայց՝ ոչ այնպիսի, ինչպիսին ակնարկում են Ադրբեջանի իշխանությունները։ Խորհրդային Միությունն ընդհանրապես բացահայտորեն Ադրբեջանի կողմից էր։ Նախ՝ մերժեց ԼՂԻՄ իշխանությունների դիմումը, որով նրանք խնդրում էին մարզը դուրս բերել Խորհրդային Ադրբեջանի կազմից եւ միացնել Խորհրդային Հայաստանին, իսկ ավելի ուշ խորհրդային զորքերը գրավեցին Շահումյանն ու Գետաշենը եւ հանձնեցին ադրբեջանցիներին։

Իսկ ահա անկախ Ռուսաստանը ռազմական գործողություններին չէր մասնակցում, բայց ստացվել էր այնպես, որ խորհրդային զորքերի դուրս բերումից հետո ադրբեջանցիների տրամադրության տակ անհամեմատ ավելի շատ զենք-զինամթերք ու ռազմական տեխնիկա էր մնացել, քան հայերի մոտ, ադրբեջանցիների կողմից կռվող ռուս վարձկաններն էլ շատ ավելի մեծաթիվ էին, քան մեր կողմից կռվող հատուկենտ կամավորները։

Փոխարենը Ռուսաստանի Դաշնությունն իսկապես կարեւորագույն առաքելություն ստանձնեց՝ կոշտ հայտարարություններով ու անգամ կտրուկ քայլերով բացառեց Թուրքիայի միջամտությունը պատերազմին։ Այլ կերպ ասած՝ ապահովեց իբր կրտսեր Ալիեւի երազած իրավիճակը, որ «Կողմերը կռվեն դեմ առ դեմ» առանց կողմնակի միջամտությունների։ Եվայդ «դեմ առ դեմ կռիվն» ավարտվեց Ադրբեջանի լիակատար պարտությամբ ու անժամկետ հրադադարով։

Ռուսաստանն, ի դեպ, հիմա էլ է ճիշտ նույնպիսի առաքելություն ստանձնել (ՀԱՊԿ-ը սահմանային բախումներին չի միջամտում, բայց հայտարարում է, թե Թուրքիայի միջամտության դեպքում կկատարի Հայաստանի նկատմամբ ունեցած իր դաշնակցային պարտավորությունները):

Եվ դա իսկապես շատ լուրջ աջակցություն է հայկական կողմին, որովհետեւ այդ դեպքում մենք ու ադրբեջանցիները հայտնվում ենք դեմ առ դեմ՝լուրջ պատերազմի դեպքում միանգամայն կանխատեսելի (եւ ադրբեջանցիների համար կործանարար) հետևանքներով։

Սա, իհարկե, չի նշանակում,որ մենք պատերազմ ենք ուզում։ Բայց եթե դա անխուսափելի է՝ մեր միակ ցանկությունն այն է, որ այդ պատերազմը նույնպես լինի «դեմ առ դեմ», առանց կողմնակի միջամտությունների։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3324 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ