Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Սիփան Փաշինյանը երեկ շրջանառության մեջ են դրել սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցություն տրամադրելու օրինագիծ, որով առաջարկում է ևս 3 տարով երկարացնել մի շարք արտոնություններ:
Տարիներ առաջ ընդունված այդ օրենքով հնարավորություն էր տրվում սահմանապահ տարածքների բնակիչներին պետությունից ստանալ որոշակի աջակցություն՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այդ բնակավայրերում ապրող քաղաքացիները, ցավոք սրտի, ամեն օր վտանգում են իրենց գույքը, կյանքը, առողջությունը՝ կապված հակառակորդի դրսեւորած վայրագությունների հետեւանքով:
«Մենք ցանկանում ենք, որ պետությունը շուրջ 36 բնակավայրի համար մոտ 50 տոկոսով փոխհատուցի էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Այստեղ, իհարկե, կան սահմանափակումներ մինչև 1450 կՎտ հոսանքի, մինչև 360 խ/մ բնական գազի համար: Ոռոգման ջրի մասով սահմանափակում չունենք. անկախ օգտագործման քանակից, պետությունը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կվճարի այս կոմունալ ծախսերի 50 տոկոսը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Նախատեսվում է նաեւ սահմանապահ բնակավայրերում ապրող աշակերտների համար դպրոցական դասագրքերը դարձնել անվճար կամ 50 տոկոսով՝ կախված որոշ չափանիշներից։
Աշխատանքները, պատգամավորի փոխանցմամբ, արդեն սկսվել են, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավարտվել․ խոսքը վնասված տների մասին է։ Նախագծով նախատեսվում է նաեւ, որ Ադրբեջանի կողմից հրետակոծության պատճառով վնասված տները, որոնք չեն հանգեցրել օթեւանի կորստի, պետությունն ամբողջությամբ կվերականգնի։ Օթեւանի կորստի դեպքում պետությունը 1 ամսվա ընթացքում պարտավոր է այլ համարժեք բնակարանով ապահովել բնակիչներին։
Հաջորդ փոփոխությունը, որ նախատեսվել է, վերաբերում է գյուղացիների մթերատու կենդանիներին, որոնք կարող են սատկել հակառակորդի կրակոցից։ Գաբրիելյանը շեշտեց, որ սա գյուղացիների խնդրանքն է եղել, եւ հիմա օրենքով ամրագրվում է, որ եթե ռազմական գործողությունների հետեւանքով վնասվեն կենդանիները, ապա պետությունը կտրամադրի փոխհատուցում։ Նախագծով առաջարկվում է նաեւ այս բնակիչներին ամբողջությամբ ազատել հողի հարկից եւ գույքահարկից։
Նաեւ կա մեկ այլ փոփոխություն. եթե հակառակորդի ձեռնարկած ռազմական գործողությունների ընթացքում սահմանապահ բնակիչներից մեկը վիրավորվի եւ ձեռք բերի հաշմանդամության կարգ, ապա նրա բուժօգնությունը կլինի ոչ միայն անվճար, այլեւ, կախված հաշմանդամության կարգից, պետությունից կստանա 1-ից մինչեւ 3 միլիոն դրամ։ Եթե կլինի զոհ, ապա ընտանիքին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ, պետությունն էլ վճարելու է թաղման բոլոր ծախսերը։ Գաբրիելյանը հույս հայտնեց, որ այս վերջին 2 դրույթները երբեւէ չեն օգտագործվի։
Պատգամավորը նշեց նաեւ, որ հիմա մշակվում է մեկ այլ օրենքի նախագիծ՝ սահմանապահ համայնքներում բնակվող ուսանողների ուսման վարձերը որոշակի փոխհատուցելու, մանկապարտեզների դեպքում՝ մինչեւ անվճար դարձնելու համար։
Գաբրիելյանը փոխանցեց, որ այս նախագծի շուրջ Կառավարության հետ շուրջ 4 ամիս քննարկումներ են ունեցել, ուստի եւ շեշտեց, որ այս նախագիծը պայմանավորված չէ Տավուշում տեղի ունեցող վերջին գործողությունների հետ։ Օրենքը առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում ընդունվելու է մինչեւ տարեվերջ, սակայն, ինչպես շեշտեց պատգամավորը, դասագրքերի մասով բանակցություններ են ընթանում ԿԳՄՍՆ-ի հետ, որ արդեն այս ուսումնական տարվա ընթացքում դասագրքերը լինեն անվճար կամ մասնակի։ Իսկ տները, որոնք վնասվել են, արդեն վերանորոգվում են, որոշ մասի նորոգումն արդեն ավարտվել է։
Հարցին, թե մոտավորապես ի՞նչ գումարի մասին է խոսքը տարեկան կտրվածքով, Գաբրիելյանը պատասխանեց՝ 1-2 միլիոն դոլար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT