Երևան
12 °C
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից հետո անցել է արդեն 5 ամիս։ Այս ամիսիները բոլորիս համար եղել են պայքարի, դժվարությունների, մեր քայլերի ու սկզբունքների վերաարժեվորման ամիսներ, բայց միառժամանակ եղել են նաեւ դժվարությունների հաղթահարման ու մի շարք մեծ ու փոքր հաղթանակների ամիսներ։
Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա ասաց, որ մեր հաջողություններից մեկն այն է, որ այսօր երկրում համաճարակային դրությունը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է, քաղաքացիների եւ տնտեսվարողների կողմից կանոնների պահպանումն իրենց արդյունքը տալիս են։
Օգոստոսի 12-ին երկրում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը։ Ավինյանի փոխանցմամբ՝ ներկա դրությամբ՝ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են եւ մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական պատկերն առաջիկայում։ Նրա կարծիքով՝ դեռեւս մեծ անորոշություն է նաեւ երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը։ Այս առնչությամբ պարետատունը մշակում է առաջիկայի համար համավարակի կառավարման պլան, որն ուղենշային կլինի Կառավարության գործողությունների համար։ Այդ պլանի ողջ տրամաբանությունը, ինչպես ասաց պարետը, լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի համավարակի պայմաններում եւ անվտանգության եւ համակեցության կանոնների որդեգրմամբ ավելի արագ հնարավոր լինի լիարժեք վերադառնալ նորմալ կյանքին։ Կառավարման ծրագրի շրջանակներում համավարակի կառավարմանն ուղղված գործողությունները քաղաքացիների եւ բիզնեսի համար առավել կանխատեսելի ու ընկալելի դարձնելու նպատակով առաջիկա օրերին կհրապարակվի պարզ ուղեցույց, թե համաճարակաբանական կոնկրետ իրավիճակում ինչպիսին է լինելու պետության արձագանքը, ինչ սահմանափակումներ են կիրառվելու։
Ավինյանը հայտնեց նաեւ, որ 2020-2021 ուսումնական տարվան ընդառաջ՝ մշակման փուլում են կրթության ոլորտի, այդ թվում՝ մանկապարտեզների, դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի եւ ոչ ֆորմալ կրթության մասով կառավարման պլանները։ Սրանց միջոցով պարզ կդառնա, թե երկրում համաճարակային տարբեր իրավիճակներում ինչպես, ինչ մոդելով պետք է գործի կրթական բնագավառը եւ ինչպես պետք է որդեգրվեն առանձին կանոններ՝ տարբեր կրթական հաստատությունների կողմից։
Առաջիկայում ուղեցույց կհրապարակվի նաեւ թանգարանների, գրադարանների, համերգների եւ թատրոնների վերաբացման վերաբերյալ։ Ավինյանը շեշտեց, որ ներկայումս վերջնականացվում են բացման համար նախապայման հանդիսացող կանոններն ու հստակեցնող ժամկետները։ Նշված ոլորտների սահմանափակումների մեղմումը, պարետի համոզմամբ, ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլ այն համոզմամբ, որ մշակույթն ու արվետսը կօգնեն մեզ մի փոքր ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունը։
Ի տարբերություն մյուս ոլորտների սահմանափակումների մեղմացմանը, միջազգային ավիափոխադրումների պարագայում իրավիճակը տարբեր է լինելու։ «Այստեղ մեր գործողությունները հիմնականում նպատակ ունեն հնարավորինս կանխել համաճարաբանական լրացուցիչ ռիսկերի առաջացումը եւ պահպանել ներկայումս ձեռքբերված հարաբերական կայուն, բայց դեռեւս շատ փխրուն իրավիճակը»,- ասաց Ավինյանը՝ նշելով նաեւ, որ ավելացել են չարտերային թռիչքները։
Դեռեւս հնարավորություն չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել, միեւնույն ժամանակ Ավինյանը հորդորեց ՀՀ քաղաքացիներին իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանում՝ վստահեցնելով, որ զբոսաշրջության բազմազան հնարավորությունները թույլ կտան մեր հայրենակիցներին՝ իրենց հանգիստը նույնքան լիարժեք անցկացնել Հայաստանում՝ պահպանելով համաճարակային կաննոները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT