Հարսանեկան, երեկոյան, առօրյա. դիմակները դարձել են հայկական նորաձեւության անբաժանելի աքսեսուարներ

Դիմակ դնելը կարող է լինել անհարմար, բայց, եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտ է անել դա, ապա այն պետք է համապատասխանի արտաքին տեսքին: Սա նորաձեւությանը հետեւողների ու իրենց արտաքին տեսքի նկատմամբ բծախնդիրների մոտեցումն է: Տարբեր ձեւավորումներ ունեցող դիմակները կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում Հայաստանում շատ տարածված են: Սա վստահեցնում է երեկոյան զգեստների դիզայներ Աննա Զարգարյանը, որը նաեւ ունի իր Zargaryan Fashion բրենդը: Նրա սրահում հաճախ են դիմակներ պատվիրում, ու «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ դրանց դիզայնին այսօր շատերը մեծ ուշադրություն են դարձնում:

«Այս պահին դիմակները շատ մեծ տեղ ունեն նորաձեւության ասպարեզում, քանի որ յուրաքանչյուր առիթ դիմակներով է նշվում, թեկուզ զուտ այս ժամանակաշրջանը հիշելու նպատակով ֆոտոսեսիա են անում, ու դրա համար հաճախորդները շատ-շատ պահանջում են դիմակներ: Ե՛վ նշադրեքի արարողությունների, ե՛ւ հարսանյաց դիմակների սպառումը գերակշռում է: Նաեւ ինչ-որ դիզայներական մոտիվներով առօրյա կրելի դիմակներ են պատվիրում: Գունային գամման սպեցիֆիկ չէ՝ պաստելայինից սկսած՝ մինչեւ մուգ գույներ դիմակների համար կարող ենք օգտագործել»,- ասաց նա:

Հարսանեկան զգեստի դիմակ

Երեկոյան զգեստի դիմակ

Դիմակները, ըստ էության, դարձել են աքսեսուարներ, որոնք ինչպես, օրինակ, պայուսակը, ականջողերը, լրացնում են արտաքին տեսքը: Ըստ այդմ՝ դրանց ձեւը պայմանավորված է լինում պատվիրատուի հագուստից: Դիմակները համապատասխանեցվում են գույներով, նախշերով, այլ մանրուքներով, որոնք կարելի է նկատել նաեւ զգեստի գործվածքում:

«Հարսանեկան տարբերակներում ավելի շատ օգտագործում ենք տյուլային տարբերակները՝ իրենց համապատասխան զարդանախշերով, իսկ առօրյա կրելին արդեն կախված է հագուստից: Փորձում ենք գունային գամման համապատասխանեցնել…. լինում են ե՛ւ ասեղնագրծություն, ե՛ւ նկարչություն, ե՛ւ քարերով հավաքված տարբերակներ, ինչպես նաեւ գիփյուռ, այսինքն՝ ամեն ինչը կախված է լուքից, լուքի մեջ ինչ տարբերակներ լինում են, մենք փորձում ենք շեշտել նաեւ դիմակների մեջ»,- ասում է դիզայները:

Երեկոյան զգեստի դիմակ

Աննան կարեւորում է այն, որ դիմակները լինեն ոչ միայն գեղեցիկ ու նորաձեւ, այլեւ չկորցնեն իրենց պաշտպանիչ հատկությունը: Հարմարավետությանը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում: Այդ պատճառով գնել է հայկական արտադրության տարբեր դիմակներ, որպեսզի փորձի հասկանալ՝ ինչ խնդիրներ ունեն դրանք, ինչ կարելի է անել, որ, օրինակ, դրանցով հեշտ լինի շնչել:

«Փորձել ենք տարբեր արտադրողներից գնել, որպեսզի հասկանանք՝ յուրաքանչյուրի խնդիրները որոնք են, ու ինչի վրա ավելի մեծ շեշտ դնենք: Հիմնականում խնդիրը դժվար շնչելու հետ է կապված, իրենք այնպիսի գործվածքներով են արել, որ շնչելը շատ դժվար է, ու մենք մեր արտադրանքը ստեղծելիս շատ կարեւորություն ենք տվել նրան, որ այնպիսի գործվածքներ օգտագործենք, որ ե՛ւ պաշտպանիչ լինեն, ե՛ւ շնչելը շատ հեշտ լինի, հավելյալ նեղություն հնարավորինս չտա»,- ասաց նա:

Որոշ դիմակներ, բացի շնչելու դժվարությունից, նաեւ այլ խնդիր են առաջացում: Դրանք փակում են տեսադաշտը: Սա իր արտադրանքում Աննան եւս հաշվի է առնում: Փորձում է լուծումներ գտնել, հարմարեցնել, որպեսզի դա եւս չխանգարի կրողին:

«Մենք ձեւվածքի հետ կապված որոշակի լուծումներ ենք գտել, ինչպես նաեւ առաջարկում ենք տյուլային տարբերակներ, որը ե՛ւ պաշտպանիչ է, ե՛ւ, օրինակ, դիմահարդարման առումով է հարմար (դիմահարդարումն առանցքային նշանակություն ունի արարողությունների համար), հնարավորինս փորձարկել ենք, դիմահարդարումը չի մաքրում»,- ասաց նա:

Առօրյա հագուստի դիմակ

Առօրյա հագուստի դիմակ

Աննայի համար շատ կարեւոր է, որ դիմակներ կարելու իր նախաձեռնությունը որպես բիզնես չընակլվի: Ընդգծում է, որ դա անելու հիմնական պատճառն այն է, որ եթե ինքը չկարի, ապա իր հաճախորդն ուրիշից կպատվիրի: Իր սրահում իրենցից զգեստ պատվիրած մարդկանց համար տվյալ հագուստին համապատասխան դիմակ կարում եւ նվիրում է, սակայն լինում են դեպքեր, որ միայն դիմակ են պատվիրում, կամ հաճախորդն իր զգեստի համար ոչ թե սրահի առաջարկած դիզայնով դիմակն է ուզում, որը նվիրում են, այլ հատուկ ձեւավորում, հատուկ կտոր, երբեմն կիսաթանկարժեք քարեր է ցանկանում: Այդ նյութերի ծախսն Աննան չի կարող իրեն թույլ տալ իր միջոցներով հոգալ, ու պատվիրատուն վճարում է դրանց, ինչպես նաեւ լրացուցիչ աշխատանքի համար:

«Օրինակ՝ հարսանյաց արարողությունների համար ասում են, որ մենք այս, այս հավելյալ բաներն ենք ուզում, որ ավելացվեն, այսինքն՝ եթե սովորական՝ մեր դիզայնով, դիմակներն են, նվիրում ենք, երբ մեզնից որեւէ հագուստ են առնում, բայց հիմնականում շատերը ցանկանում են, որ որոշակի ատրիբուտներ ավելացնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ կախված քարերից, վրայի կատարված աշխատանքից՝ դիմակի վրա հաճախորդը կարող է ծախսել 3-15 հազար դրամ:

Երեկոյան զգեստի դիմակ

Դիմակներն աքսեսուար են դարձել ոչ միայն Հայաստանում: Ինչպես Աննան նշում է, կորոնավիրուսի պանդեմիայի դեռ սկզբնական շրջանում դրանք իրենց հավաքածուներում սկսել են օգտագործել ճանաչված տարբեր նորաձեւության տներ, բրենդներ, դիզայներներ: Դրանց թվում են Վալենտինոն, Գուչին, Ֆենտին, Էլի Սաաբը եւ այլն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7941 դիտում

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ