Երևան
12 °C
Հուլիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համապատասխանաբար ՀՀ Աժ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոնի կողմից:
Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցն ու Ֆրենկ Փըլոնը կարեւորել են ստորագրումից հետո համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու եւ հաստատել են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով:
Փոխըմբռնման հուշագիրը վերահաստատումն էր հայ-ամերիկյան խորհրդարանական համագործակցության երկարարամյա պատմության եւ նախանշումը նոր գործընկերային հարաբերությունների:
Covid-19-ով պայմանավորված ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար՝ տեսազանգի միջոցով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը:
Այս մասին տեղեկայցնոմ է ՀՀ ԱԺ կայքը:
Միջոցառմանը բացման խոսքով եւ ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Այն նախաստորագրվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրի եւ Ադամ Շիֆի կողմից: Կողմերը պայմանավորվել են հետագայում փոխանակվել ստորագրված փոխըմբռնման հուշագրերով մյուս կողմերի ստորագրման համար:
Ստորեւ ներկայացված է նաեւ փոխըմբռնման հուշագրի տեքստը՝ հայերեն թարգմանությամբ:
Փոխըմբռնման Հուշագիր
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ
* Նշանավորելով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պաշտոնական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, ամերիկյան եւ հայ ժողովուրդների հարատեւ բարեկամությունը, երկու երկրների կառավարությունների միջեւ ամուր կապերը, ինչպես նաեւ հայկական ծագում ունեցող ամերիկացիների շարունակական ներդրումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
* Ընդգծելով, որ մեր երկու ժողովրդավարական պետությունների միջեւ այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների ու շահերի վրա, եւ ընդգծելով մեր փոխադարձ ցանկությունը` ամրապնդելու մեր հարաբերությունները տնտեսության, էներգետիկայի, ժողովրդավարության, նորարարության եւ նորագույն տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի եւ անվտանգության ոլորտներում:
*Հաշվի առնելով այն փաստը, որ 1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դոլլարի աջակցություն է տրամադրել՝ բարելավելու Հայաստանում եւ Արցախում ապրող հայերի կյանքը, աջակցելու ժողովրդավարական, տնտեսական եւ սոցիալական կառավարման ամրապնդմանն ուղղված նրանց ջանքերին:
*Երկուստեք կարեւորելով Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ու հիշատակման վերաբերյալ 2019թ. հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված H.Res.296 եւ 2019թ. դեկտեմբերի 12ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված S.Res.150 երկու բանաձեւերի ընդունումը:
*Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների կառավարությունը 2019թ. ավելացրել է Հայաստանին տրամադրվող աջակցությունը` հասցնելով այն ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլլարի, ինչը 40 տոկոսով ավելի է 2018թ.ի ապրիլմայիս ամիսների ,Թավշյա հեղափոխությանե արդյունքում տեղի ունեցած խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով իշխանության անցումից եւ 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ եւ արդար ճանաչված ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններից հետո:
*Երկուստեք ընդունելով, որ Հայաստանի համար աջակցությունից առեւտրային գործընկերություն փոխշահավետ համագործակցության անցումը պահանջում է ԱՄՆի կողմից առեւտրի եւ ներդրումների շարունակական խթանում, առավել ընդարձակ ներգրավում միջկառավարական հանձնաժողովի եւ Առեւտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհրդի շրջանակներում, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության փոխշահավետ համաձայնագրերի կնքման ուսումնասիրութուն:
*Միացյալ Նահանգների Կոնգրեսը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում են ԱՄՆՀայաստան գործընկերության ամրապնդման կարեւորությունը 2019թ. սկզբին մեկնարկած Ռազմավարական երկխոսության շրջանակներում, որը երկկողմ համագործակցության նոր որակի վկայությունն է:
Երկու կողմերը գիտակցում են, որ երկու օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ոլորտում առկա են չօգտագործված հնարավորություններ, որոնց իրացումը կօգնի կառավարություններին նոր որակի բարձրացնել հայամերիկյան երկկողմ գործընկերությունը:
Կողմերը փոխադարձ համոզմունք են հայտնում առ այն, որ կա անհրաժեշտություն զորակցելու հայ ժողովրդին եւ ամրագրելու նրա առաջընթացը՝ ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ երկկողմ այցերի, խորհրդակցությունների, ընդլայնված համագործակցության, առեւտրի եւ ներդրումների թիրախային խթանման եւ կուսակցական համակարգի զարգացման միջոցով, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ թափանցիկությանն ու ճկունությանը, օրենքի գերակայությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ մամուլի ազատությանն աջակցելով:
Երկու կողմերը կիսում են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով:
Փոխըմբռնման այս հուշագիրը ստորագրվում է Երեւանում եւ Վաշինգտոնում 2020թ.-ի հուլիսի 31-ին՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT