«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

«Նոան» մի քանի շաբաթվա ընթացքում իր պատմության 2-րդ տիտղոսը նվաճեց 2-րդ անգամ նույն մրցակցի դեմ դրամատիկ խաղում։ Այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ գործող գավաթակիրը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հաղթեց Բարձրագույն խմբի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» ու դարձավ սուպերգավաթակիր։ Առավելության հասավ 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Մաիլսոն Լիման։ Նա աչքի ընկավ 2-րդ խաղակեսում՝ 60-րդ րոպեին։ Երբ թվում էր, թե թիմն արդեն պետք է պատրաստվի հաղթանակը տոնելուն, «Նոան» տհաճ անակնկալ մատուցեց. հանդիպման վերջին րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Թիմին պարտությունից փրկեց Դմիտրի Լավրիշչեւի գոլը։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի առաջին խաղակեսի ընթացքում «Նոան» 11-մետրանոցի իրավունք ստացավ, եւ այն 99-րդ րոպեին անվրեպ իրացրեց Դենիս Դեդեչկոն։

Այլեւս գոլեր չգրանցվեցին, ու «Նոան» ինչպես 1 ամիս առաջ՝ 2019-20 մրցաշրջանի գավաթի եզրափակչում, «քամբեք» իրականացնելով հաղթեց «Արարատ-Արմենիային»: Այն ժամանակ առաջին կեսից հետո պարտվում էր 1։4 հաշվով, սակայն փրկվեց: Այդ գերդրամատիկ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 5։5, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին «Նոայի» խաղացողները։

Վերջին 1 ամսվա ընթացքում սա 3-րդ դեպքն էր, որ այս 2 թիմերը միմյանց միջեւ տիտղոս են վիճարկում։ Հուլիսի 10-ին կայացած գավաթի եզրափակչից հետո «Նոան» ու «Արարատ-Արմենիան» հանդիպեցին Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի վերջին տուրում։ Մրցաշարային աղյուսակում իրավիճակն այնպիսին էր, որ այդ մրցավեճի հաղթողը չեմպիոն էր դառնալու։ Հուլիսի 14-ին կայացած այդ խաղում հաջողությունն ուղեկցեց «Արարատ-Արմենիային», որը 2-րդ տարին անընդմեջ դարձավ չեմպիոն։

Սուպերգավաթի այսօրվա խաղից հետո թիմերը կպատրաստվեն Բարձրագույն խմբի 2020-2021 մրցաշրջանին, որը կմեկնարկի օգոստոսի 14-ին։ Դրանից մի քանի օր անց հայկական ակումբները կսկսեն ելույթները եվրագավաթներում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8280 դիտում

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է