Հասկանում են, որ իրենց տղայի վիճակը ծանր է եւ միակ բանը մնում է աղոթելը. Ադրբեջանում հայտնված սպան 2 փոքրիկ երեխա ունի

Օգոստոսի 22-ին մարտական հենակետը ստուգելու գնացած եւ եղանակային պայմանների պատճառով մոլորված ու Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է:

Ադրբեջանի կողմից երեկ հրապարակված տեսանյութում, հավանաբար սպառնալիքների տակ, Ալավերդյանը հրապարակում է իր ծննդավայրի անունը, բնակության հասցեն…

Նա նաեւ նշում է, թե չի ուզում վերադառնալ հայրենիք: Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, որը ոչ միայն Գուրգեն Ալավերդյանի հարեւանն է, այլ ի պաշտոնե կապ է պահպանում նրա ընտանիքի հետ, այդ հայտարարությանը չի հավատում եւ վստահ է, որ սպան այդպես է արտահայտվում սպառնալիքների տակ:

Նրա խոսքով՝ Ալավերդյանը 2 անչափահաս երեխաներ ունի՝ 2 եւ 6 տարեկան եւ նրան Ադրբեջանում ոչինչ չի կարող պահել:

Մեր զրույցը Ավետիսյանի հետ.

- Պարոն Ավետիսյան, կապ հաստատե՞լ եք Գուրգեն Ալավերդյանի ընտանիքի հետ, ինչպե՞ս են նրանք, հոգեբանական օգնություն ցուցաբերվո՞ւմ է նրանց:

- Անշուշտ կապը հաստատել ենք, այցելում ենք, մեր զորակցությունն ենք հայտնում, պատրաստակամություն ենք հայտնել օգնել ինչով կարող ենք, բայց բոլորս պետք է հասկանանք, որ իրենք շատ վատ վիճակի մեջ են, մարդիկ սթրես են տանում: Անձամբ ես փորձում եմ մի քիչ շեղել, ինչ-որ մի բան անել, բայց դա դժվար է ե՛ւ կնոջ, ե՛ւ մոր համար ե՛ւ քրոջ համար: Մենք այցելում ենք, մարդկանց հետ զրուցում ենք: Իրենք շատ հպարտ մարդիկ են, ոչ մի բանի կարիք չունեն, նույնիսկ երկար զրուցել չեն ուզում, իրենց տխրությունը լռությամբ են տանում, հասկանում են, որ իրենց տղայի վիճակը շատ ծանր է եւ միակ ասածն այն է, որ Աստծուն աղոթենք, որ մեր տղան վերադառնա:

- Երեխաներ ունի՞ Գուրգենը:

- 2 երեխա ունի, 2 եւ 6 տարեկան:

- Վաղո՞ւց է ապրում Մարտունիում:

- Գուրգենը ծնվել, ապրում է մեր քաղաքում, իմ հարեւանությամբ, մեծացել է իմ աչքի առաջ:

- Ընտանիքը սոցիալական խնդիրներ ունի՞, նա՞ էր միակ աշխատողը:

- Սոցիալապես միջին վիճակում են, մայրը ուսուցչուհի է, կինը պետք է սեպտեմբերից աշխատեր դպրոցում…

- Տեղեկություններ կա՞ն՝ ինչ աշխատանքներ են տարվում հայ գերուն Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, ունե՞ք նման տեղեկություններ:

- Ինձ թվում է Պաշտպանության նախարարությունն անում է իր գործառույթը, ինչ որ հնարավոր է անել: Ես չեմ կասկածում, որ մեր Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ եւ Պաշտպանության նախարարությունը անում են ամեն բան: Սխալ է ամեն վայրկյան հարցնել՝  ինչ արեցիք, ում հետ խոսեցիք…Ինչ վերաբերում է ընտանիքին, ինչ պետք է՝ մենք անում ենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6788 դիտում

Սպորտի ոլորտում տարվա լավագույն մարզիկները պարգևատրվել են. լուսանկարներ

Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր

Իրանի համար ծայրահեղ և վերջին ժամկետը վաղն է. ԱՄՆ նախագահ

Մոսկվայում մահու չափ վախենում են Երևանի մի որոշումից. Պուտինի հայտարարությունը խայտառակություն էր. տեսանյութ

ՓԾ տնօրենը Հատուկ նշանակության փրկարարական կենտրոնում ծանոթացել է նյութատեխնիկական հագեցվածությանը. տեսանյութ

Կանխվել է ծանր հանցագործություն. կալանավորվել են 33 և 38 տարեկան տղամարդիկ. տեսանյութ

Սրանք քաղաքական տզրուկներ են, պարազիտներ. որ էդքան ուժեղ տղերք եք, ինչի՞ եք ընտրակաշառք բաժանում. տեսանյութ

Ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր

Պարեկներն անցած շաբաթ հայտնաբերել են 400 ոչ սթափ վարորդ. տեսանյութ

ՀՀ տարածքում կցրտի 4-6, մի շարք մարզերում՝ 6-8 աստիճանով. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Սամվել Կարապետյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը լեզու չեն գտել իրար հետ. կոալիցիա չեն կազմի

Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և 2 փեսայից բռնագանձել 20 անշարժ գույք, 1 մլրդ դրամ

10 մլն ռուբլի պարտքը ստանալու համար խոշտանգել են տղամարդուն ու նրա անչափահաս եղբորորդուն. նախաքննության ավարտ

Հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ

Հարավային Կովկասն այսօր արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի. Ալիև

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

ԱԺ այգում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ. լուսանկար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր

Զվարճալի է Ծառուկյանի և Կարապետյանի խոսքն արտագաղթի մասին, երբ մեկի որդին Բելառուսում է, մյուսինը՝ Կալուգայում

Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք

Քուվեյթին իրանական հրթիռների հարվածների հետևանքով կան տուժածներ

42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

Կողեսի՝ ավելի քան 1 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինծառայության կարգավորումներում. հանձնաժողովը բացասական է արձագանքել

Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am

Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաների զգացմունքները. Չախոյանը հրապարակել է ֆեյք և իրական տեսանյութերը

Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի սպանվելու մասին

TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ տվել է մի առավելություն՝ սահմանին կրակոցներ չկան. Քոչարյան

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Մոսկվայում փորձ է արվել ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց կառույցն անելիք ուներ. Քոչարյան

Վերջին 2 տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է, բանակում մահերի թիվը՝ նվազում. Քոչարյան

Թուրքական 3 նավ անվտանգ անցել է Հորմուզի նեղուցը

Ադրբեջանում հեղեղների հետևանքով կամուրջ է փլուզվել, մի քանի գյուղ մնացել է առանց տրանսպորտի. տեսանյութ

Քաղաքացու օրը Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը

ՔՊ-ն Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը

Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր․ Երևանում լայնածավալ սպորտային միջոցառումներ և ցուցադրական ելույթներ կլինեն

Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով

Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ․ նախագիծ

Մեր դղյակը՝ Մուսայելյան բնակավայրի աշակերտների համար. Չախոյան