Երևան
12 °C
Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը եւ պահանջում է 2 միլիոն դրամ, որովհետեւ դատարանը մարտ ամսին հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Փաստորեն մարդն ամիսներ շարունակ փաստաբանների միջոցով աղմուկ-աղաղակ էր բարձրացրել, թե հիվանդ է, բուժման կարիք ունի, խափանման միջոցը չփոխելով՝ իրեն խոշտանգում են եւ այլն, իսկ ազատության մեջ հայտնվելուց հետո դատի է տալիս պետությանը՝ այդ նույն հիվանդության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու համար։ Բայց հարցի իրավական կողմը թողնենք մասնագետներին։ Ի վերջո դատարանն է որոշելու՝ բավարարե՞լ Քոչարյանի պահանջը, թե ոչ։ Շատ ավելի կարեւոր է այն հարցը, թե Քոչարյանի ինչի՞ն է պետք այս ամենը, ո՞րն է նրա նպատակը։
Հասկանալի է, որ այդ 2 միլիոն դրամի կարիքը Քոչարյանը չունի։ Ինքն է, չէ՞, հայտարարել, որ իր ընտանիքը Հայաստանի 200 ամենահարուստ ընտանիքներից մեկն է (հարստությունն էլ, հասկանալի է, ձեռք է բերվել բացառապես ազնիվ աշխատանքով)։ Որեւէ կոնկրետ պաշտոնյայից վրեժ լուծելու խնդիր նույնպես չկա. եթե պահանջը բավարարվի՝ այդ գումարը բյուջեից է վճարվելու, այսինքն՝ հարկատուներն են վճարելու (իբր տասը տարվա ընթացքում քիչ են վճարել)։ Հետեւաբար՝ նրա այդ քայլի հիմքում քաղաքական հաշվարկներն են։ Ի՞նչ հաշվարկների մասին է խոսքը։
Քոչարյանի՝ Հայաստանի Հանրապետությանը դատի տալու եւ 2 միլիոն դրամ պահանջելու քայլի հանրային արձագանքները միանգամայն կանխատեսելի էին, ու դրանցում «չտեսնված լկտիություն», «աննախադեպ ցինիզմ» եւ նման կարգի այլ գնահատականներն ամենեւին էլ ամենակոշտը չէին։ Բայց ակնհայտ էր, որ վրդովմունքի այս առաջին ալիքին հաջորդելու էր երկրորդը՝ այս անգամ ուղղված իշխանությունների եւ անձամբ վարչապետի դեմ, եւ արտահայտվելու էր «տո շատ էլ լավ ա անում, էդ ձեզ քիչ ա», «տեսա՞ք ուր հասցրեց ձեր թավիշը» եւ համանման այլ ձեւակերպումներով։ Այսինքն՝ ակնհայտ էր, որ Քոչարյանի այս պահվածքի արդյունքում հասարակության զայրույթն ուղղվելու է ոչ այնքան Քոչարյանի (նրա նկատմամբ հանրության վերաբերմունքը «զայրույթ» անվանելը համարյա հաճոյախոսություն է), որքան վարչապետ Փաշինյանի դեմ։ Եվ, ըստ Քոչարյանի հաշվարկների, վերջինիս ստիպելու է տուրք տալ հանրային տրամադրություններին ու գոնե այս դեպքում հրաժարվել «թավիշից»։ Ամեն դեպքում՝ Քոչարյանն, իր կարծիքով, ցանկացած հանգուցալուծման պարագայում շահած է դուրս գալու։ Դատարանը մերժի հայցը՝ ինքն աշխարհով մեկ աղմուկ կբարձրացնի, թե «դատական համակարգն իշխանությունների խամաճիկն է», իր իրավունքները ոտնահարվում են եւ այլն, դատարանը բավարարի նրա պահանջը՝ հանրության զգալի հատվածը կհիասթափվի Փաշինյանի «թուլությունից»...
Զուտ քաղաքական տեխնոլոգիաների առումով Քոչարյանի այս քայլն առանձնապես չի տարբերվում այն դրվագից, երբ ընդդիմադիր ակտիվիստներից մեկը փողոցում հայհոյեց ԱԺ փոխնախագահին, միանգամայն կանխատեսելիորեն վնասվածքներ ստացավ ու աշխարհով մեկ աղմուկ բարձրացրեց, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Պարզապես այս դեպքում Քոչարյանը «հրապարակավ հայհոյում է» Հայաստանի Հանրապետությանն ու ՀՀ քաղաքացիներին՝ թաքուն հույս ունենալով, որ Փաշինյանի արձագանքը կլինի նույնքան կոշտ, եւ այդպիսով ինքն ավելի մեծ հաջողությամբ կներկայանա որպես քաղհալածյալ։ Իսկ որեւէ արձագանքի բացակայությունը կարող է ընկալվել որպես իշխանությունների թուլության նշան (ինչպես կընկալվեր փողոցում հնչած հայհոյանքին չպատասխանելը՝ օրինապաշտության նկատառումներով)։
Մի խոսքով՝ Քոչարյանը փորձում է իշխանություններին ստիպել խաղալ իր կանոններով։ Վստահաբար՝ չի ստացվի, որովհետեւ Հայաստանում օրենքներից բացի խաղի այլ կանոններ չպետք է գործեն։ Որքան էլ մեծ լինի գայթակղությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT