Երևան
12 °C
Երեւանի ավագանին առաջիկա նիստում քննարկելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 2-րդ փողոցը հայ ազգի բարեկամ, ազգությամբ եզդի քաղաքական, հասարակական գործիչ Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով կոչելու հարցը:
Ուսուբ Բեկ Թեմուրյանը քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ է, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 1-ին եւ 2-րդ գումարումների պատգամավոր, 1918 թվականի Մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից, հրամանատար։
Ավագանու որոշման նախագծում նշված է, որ առաջարկն արվել է նկատի ունենալով այն, որ 2019 թվականին լրացել է Ուսուբ Բեկ Թեմուրյանի ծննդյան 150-ամյակը: Երեւան քաղաքում «Ուսուբ Բեկ Թեմուրյան» անվամբ փողոց ունենալու նախաձեռնության մասին իրենց դրական կարծիքն են հայտնել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները եւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։
Հիշեցնենք, որ Ուսուբ Բեկ Թեմուրյանի անվամբ մայրաքաղաքի փողոցներից մեկն անվանակոչելու առաջարկն արել էր «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը: Դեռւես փետրվարին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները եւ «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչները քննարկել էին կազմակերպության առաջարկը։ Ավագանու անդամները ողջունել էին եզդիական կազմակերպության առաջարկն ու պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ քայլերն իրականացնել եւ կյանքի կոչել գաղափարը:
«Հայ-եզդիական բարեկամական կապերի ձևավորման եւ ամրապնդման գործում անուրանալի է 1918թ. մայիսյան հերոսամարտերի հերոս, Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Անդրկովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ Բեկ Թեմուրյանի դերը։ Նրա եւ այլ երևելիների (Կոմիտաս, Դրո, Ավ. Իսահակյան, Ս. Վրացյան) անձնական կապերն ու բարեկամությունը նպաստել են մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։
Եզդի ժողովուրդը հայության հետ եղել է մեր պատմության ամենաճակատագրական պահերին, մենք միասին կիսել ենք օսմանյան կայսրության ազգային խտրականության քաղաքականության զրկանքները, թուրքական պետության ցեղասպան քաղաքականության ողբերգական հետևանքները։ Մյուս կողմից՝ հայերիս հետ միասին եզդի ժողովուրդը ճաշակել է 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի հաղթանակի բերկրանքն ու Հայոց անկախ պետականության ծնունդը։ Առաջին Հանրապետության վարչապետ Ս. Վրացյանը դիպուկ նշել է. «Հայերի չափ եւ, թերևս հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության ու ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»,- նշված է որոշման նախագծում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվել է տան տանիք
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը՝ փակ
Թբիլիսիում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպում
Քարաթափում Դիլիջանի ոլորաններում
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան
Հարգանքի տուրք է մատուցվել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին. տեսանյութ
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը
Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը
Գնացքի գծերի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը
Եթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կրիմինալ, բիզնեսմեն, կոմունիստ ու հավատացյալ` 4-ը 1-ում. Իոաննիսյաը՝ Ղուկասյանի մասին
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. Սիկորսկի
Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը իր ընտրած քաղաքապետին ուշանում է, Մարտունը Գյումրին փրկե՞ց, թե իրեն. Սաֆարյան
Որ գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել
Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է
Ավինյանը հանդիպել է Միկոյան 64-ի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ
Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին
Կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է
ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները
Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան
Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան
ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում
Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել
Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ
Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի
Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար
Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա
Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին
Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան
Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է
Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT