Երևան
12 °C
Ուսումնասիրելով 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջետային ծրագրերի վերաբերյալ իր կողմից ներկայացված առաջարկությունների մասին կարծիքները, մեկնաբանությունները և վերլուծելով առողջ դիտողությունները, հետաքրքիր ու բովանդակալից նկատառումները՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնում է.
«Իմ առաջարկած լուծումների վերաբերյալ հասարակությունում ստեղծվել է դիսկուրս, որի միջոցով, վստահաբար, կարող են ծնվել է՛լ ավելի հետաքրքիր և արդյունավետ լուծումներ ու գաղափարներ: Համարձակ բարեփոխումներ կյանքի կոչելու համար նախընտրում եմ այնպիսի ճանապարհ, որտեղ առկա է մտքերի փոխանակում, առողջ քննադատություն ու կառուցողական երկխոսություն: Հաշվի առնելով հանրության անհանգստությունն առաջարկներից մեկի վերաբերյալ՝ որոշեցի առավել մանրամասն ներկայացնել այն ստեղծելու հիմքն ու հիմնավորումը:
Հիշեցնեմ, որ առաջարկել եմ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց՝ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու նպատակով: Կրթության ոլորտի որոշ ներկայացուցիչներ և լրագրողներ փոքր-ինչ այլ կերպ են ընկալել առաջարկս՝ կարծելով, թե այսուհետ դպրոցում ուսուցիչ կկարողանա աշխատել ոչ բավականաչափ կոմպետենտ, կրթական լուրջ ճանապարհ չանցած անձ: Մինչդեռ մեր ներկայացրած լուծումների նպատակն այն է, որ դպրոցականներին կրթեն լավագույն մասնագետները:
Այսօր այնպիսի իրավիճակ է, երբ առարկայական, ոլորտային լավագույն մասնագետները, բացի մի շարք բացառություններից, մանկավարժի որակավորում չունեն: Մենք ունենք պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ և դոկտորներ, որոնք կրթում են հարյուրավոր ապագա մանկավարժների, սակայն, իրենց համար դպրոցների դռներն օրենքով փակ են:
Մենք գնահատում ենք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ջանքերը դպրոցների համար մասնագետներ պատրաստելու գործում, սակայն, տեսնում ենք, որ այսօր ոլորտի, առարկայի բովանդակության տեսանկյունից ավելի բարձր որակի կրթություն տալիս են այն բուհերը, որոնք չունեն հատուկ մանկավարժական ուղղվածություն: Որոշ բուհերում սկսվել է առաջարկվել մանկավարժական գիտելիք և հմտություն տրամադրող կրթաբլոկ՝ լրացուցիչ կրեդիտների տեսքով, որը նույնպես արդյունավետ լուծում է իրենից ենթադրում: Մենք ողջունում ենք տարբեր առաջարկներ՝ միտված կրթության համակարգի ճկունությանն ու պարզեցմանը:
Բարձր գնահատելով այն անձանց, ովքեր գիտակցաբար ընտրել են մանկավարժական կրթությունը՝ հետևելով ուսուցիչ դառնալու իրենց երազանքին, պետք է փաստել, որ կա մասնագետների մի ստվար զանգված, որն ընտրել է մասնագիտական այլ ուղի, դարձել է իր ոլորտում որակյալ մասնագետ և ունի ցանկություն աշխատել դպրոցում և կիսվել իր գիտելիքներով երեխաների հետ: Մենք ցանկանում ենք, որ այդպիսի մասնագետների առջև դպրոցների դռները այսուհետ բաց լինեն:
Հաշվի առնելով մանկավարժական հմտություններին, երեխաների և պատանիների հետ աշխատելիս հոգեբանական մոտեցումներին, առարկայական գիտելիքների փոխանցման գործիքներին տիրապետելու անհրաժեշտությունը՝ մեծ կարևորություն ենք տալիս հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքը սկսելուց առաջ սովորել տիրապետել այդ մեթոդներին:
Ամփոփելով՝ կրկին ցանկանում եմ շեշտել, որ մեր նպատակն է դպրոցներին ապահովել ոլորտի լավագույն մասնագետներով, հանելով օրենքով ամրագրված այն սահմանափակումները, որոնք խոչընդոտում են այդպիսի մասնագետների մուտքը հանրակրթական ուսումնական հաստատություններ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT